Փաշինյանի կառավարությանն անհապաղ ընդդիմություն է պետք. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Փաշինյանի կառավարությանն անհապաղ ընդդիմություն է պետք. «Հրապարակ»

14:13 21.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին և նրա այս համաձայնության կառավարությանը շտապ ընդդիմություն է պետք: ՀՀԿ-ից ընդդիմադիր դուրս չեկավ, չեն ձգում, դրանից բացի՝ այնքան խոցելի են, որ ինչ լինում է, իսկույն Նիկոլ Փաշինյանի օգտին են քվեարկում: Այսպես չի լինի, ի՞նչ է նշանակում` իշխանություն՝ առանց ընդդիմության: Մի քիչ էլ այսպես շարունակվի, Փաշինյանն իր թիմով «բեսպրեդելշչիկ» կդառնա, ինչպես ուժայինների և հատկապես ԱԱԾ հովանու ներքո գործող բոլոր ուժերը:

Ահավասիկ, ժողովրդական վարչապետը գրառում է կատարել այն մասին, որ որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են տանում` չնշելով, թե հատկապես որ հեռուստաընկերությունը կամ հեռուստաընկերությունները։ «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա, թերևս, այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»,- գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում, որն այս օրերին վերածվել է ՀՀ թիվ 1 լրատվամիջոցի:

Ճիշտն ասած` այս օրերին ես միայն ֆուտբոլ եմ դիտում, որովհետև հայկական հեռուստաընկերություններում, ներառյալ Փաշինյանի էջում, դիտելու բան չկա` կա՛մ սերիալ է, կա՛մ հա-հա, հի-հի: Անկեղծ ասած` հեռուստատեսությամբ քարզչության, այն էլ հակապետական քարոզչության մասին առաջին անգամ լսեցի վարչապետից: Եվ տեսնես՝ այդ ո՞ր հեռուստատեսությունն է, որ փորձել է սերիալների արանքում իր գլխից ավելի բարձր թռչել ու զբաղվել քարոզչությամբ: Ստացվում է, որ հայկական հեռուստատեսության բնագավառում դեռ ամեն ինչ կորած չէ, որովհետև դեռ կարողանում են նույնիսկ վարչապետի ուշադրությանն արժանի քարոզչություն անել: Բայց մեզ նաև մի այսպիսի անկարևոր հարց հուզեց` իսկ ինչի՞ց է վարչապետը որոշել, որ տվյալ հեռուստատեսությունը հակապետական քարոզչություն է անում:

Նիկոլ Փաշինյանն անուններ չի տվել, իսկ լրագրողներին չի հաջողվել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանի բերանից աքցանով խոսք քաշել և հանրությանը փոխանցել այն «հանցավոր» հեռուստաալիքի կամ հեռուստաալիքների անունները, որոնք երկնագույն էկրանից հակապետական քարոզչությամբ են զբաղվում: Բա հիմա ի՞նչ անենք, երբ վարչապետը լրատվամիջոցներին ուղիղ խոսքով ասում է` ուրիշ բաներ մի գրեք, ցույց մի տվեք, թե չէ… Թե չէ` ի՞նչ, պարոն վարչապետ: Ի՞նչ է նշանակում՝ «օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ իրավունքից` հակապետական քարոզչություն եք իրականացնում»: Գոնե հասկանո՞ւմ եք, թե դա ինչ մեղադրանք է լրատվամիջոցի հասցեին:

Դուք, այսինքն, կարող եք նաև այս հոդվածը հակապետական համարել, որովհետև դրա հեղինակը Ձեզ լեգիտիմ վարչապետ չի համարում, քանի դեռ վարչապետ չեք դարձել ընտրություններով, քանի դեռ մեր ժողովրդի այն հատվածը, որ չի մասնակցել Ձեր գլխավորած փողոցային անկարգություններին, դեռ չի ասել իր խոսքը, և հայտնի չէ, թե ինչպիսին է ժողովրդի կողմ և դեմ քվեների պատկերը:

Եվ ապա՝ այդ ո՞ւմ եք հաթաթա տալիս, ո՞վ է խանգարում Ձեզ և Ձեր թիմին որևէ այլ գործով ևս զբաղվել: ԱԱԾ-ն առաջ տված պետությո՞ւն է կառուցում, տնտեսությո՞ւն է զարգացնում, թոշակ ու աշխատավա՞րձ է բարձրացնում: Մինչ օրս ձեր ծանոթ-բարեկամներին գործի նշանակելու հրամաններից բացի, բան չեք ստորագրել, հիմա եկել ուրիշին եք մեղադրում հակապետական քարոզչություն անելու մեջ: Իսկ ինչի՞ համար է այդ թիթիզությունը` անուններ չենք տալիս: ԱԱԾ-ն ուղարկեք խնդրո առարկա հեռուստատեսություն և վերջ: Փաշինյանի խոսնակն էլ ասում է` ում որ նկատի ուներ վարչապետը, նա արդեն հասկացել է և այլևս չի անի: Չէ, հա: Պատկերացնո՞ւմ եք, «հակապետական քարոզչության» լծված հեռուստատեսությունը հանկարծ սկսում է պետականամետ դառնալ, որովհետև Փաշինյանը, «որոշ հեռուստաընկերությունների նկատի ունենալով», ահազանգ է հնչեցրել:

Ես էլ ահազանգում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական PR-ի նպատակով ոստիկանությանը հրահանգել է համաներել տեսանկարահանող սարքերով արձանագրված մինչև 2018թ. հունվարի տուգանքները: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կոռուպցիա՝ հանուն պոպուլիստության: Գիտե՞ք ինչ է ստացվում այս համաներումից: Ես, որ պարտաճանաչ մուծել եմ տուգանքները, այդ գումարը գնացել կորել է, իսկ նրանք, ովքեր անպարտաճանաչ են, թափթփված, չեն մուծել, ազատվում են ամեն ինչից: Եվ, ուրեմն, բարի եղեք հաշվարկել և հետ տալ մեր փողերը, որպեսզի մենք էլ ասենք՝ էս ինչ արդար վարչապետ ունենք: Այլ խոսքով՝ ով մեր փողերը հետ տա, մեզ հետ է, ով հետ չտա, մեզ հետ չէ:

Դուք եք ասել՝ վենդետա չի լինելու: Մի քիչ դժվար էր հավատալ, բայց փորձեցինք: Մանվելին մինչև վերջ ոչնչացնելը, գուցե սխալվում եմ, վենդետա չէ՞ր: Իսկ կաթողիկոսին ու Մայր Աթոռին հասցված հարվա՞ծը: Պարոն Փաշինյան, վարչապետ ընտրվելիս ձեզ տրված ձայներից մեկն էլ Մանվելի ձայնն էր: Մյուս ՀՀԿ-ականները, որոնց ձայներով ընտրվեցիք, Մանվելից պակաս չեն, ոչ էլ ավել: Խնդրում եմ, մտքով հանեք այդ ձայները և հաշվեք, թե քանի քվեով եք վարչապետ ընտրվել ԱԺ-ում:

Որոշ վերլուծաբաններ շտապել են հեռուստատեսությունների հասցեին Նիկոլ Փաշինյանի գրառումը հուզմունքի արտահայտություն համարել: Ուզում եմ հավատալ, որ այդպես է, այլապես անհասկանալի է, թե ինչպես կարող էր նախկին լրագրողը սպառնալ ազատ լրատվամիջոցներին ու մի բան էլ հայտարարել, թե դա ընդամենը ահազանգ է: Ինչի՞ ահազանգ է՝ մամուլի և մյուս ԶԼՄ-ների բերանը փակելու ահազա՞նգ:

Մեր կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունը ընդդիմություն չունենալու և սեփական անձը սխալմամբ պետության հետ շփոթելու հետևանք է: Անշուն գյուղ են մտել՝ անփետ ման են գալիս: Այս ամենաթողությունից մարդիկ գլխապտույտ են զգում, ի՞նչ կարող ես անել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

19:54 05.05.2025

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

19:50 05.05.2025

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

19:44 05.05.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

19:40 05.05.2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

19:30 05.05.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP