Տեխասին է հարվածել «Բետա» արևադարձային փոթորիկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+28.09 oC

Տեխասին է հարվածել «Բետա» արևադարձային փոթորիկը

14:33 22.09.2020

Երեկոյան ԱՄՆ Տեխաս նահանգի ափերին է հարվածել «Բետա» արևադարձային փոթորիկը: Այն ձևավորվել է անցած ուրբաթ՝ Ատլանտյան օվկիանոսում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

Համաձայն ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի՝ քամու արագությունը հասնում է 20մ/վ-ի: «Բետա» փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմուտք 6կմ/ժ արագությամբ: Քամու մաքսիմալ արագությունը հասնում է 75կմ/ժ-ի:

Ներկայումս փոթորիկը գտնվում է Մատագորդա շրջանից մոտ 35 կիլոմետր հարավ-արևմուտք և շարժվում է հյուսիս-արևմուտք ժամում վեց կիլոմետր արագությամբ: Քամու առավելագույն արագությունը ժամում հասնում է 75 կիլոմետրի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի նախագահը Սինգապուրում հանդիպել է Պենտագոնի ղեկավարի հետ

17:18 02.06.2024

Ուկրաինայի նախագահը Սինգապուրում հանդիպել է Պենտագոնի ղեկավարի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսություն» միջազգային անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ «Հանդիպում ունեցա ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ: Քննարկման առանցքային թեման Ուկրաինայի պաշտպանական կարիքներն էին, ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդումը, F-16 ինքնաթիռների մատակարարումները, անվտանգության երկկողմ համաձայնագրի նախապատրաստումը»,- գրել է Զելենսկին Telegram ալիքում։ Նա բանակցությունների մանրամասներ չի […] ...

Հարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները

16:40 02.06.2024

Հարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները

Կորեայի Հանրապետությունը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության շարունակական սադրիչ գործողությունների, որոնց թվում են աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS ազդանշանների խափանումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է Yonhap-ը, այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Չանգ Հո-Չժինը՝ հավելելով, որ կսկսեն այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց  դիմանալը Հյուսիսային Կորեայի համար դժվար […] ...

Հայտնի է դարձել, թե ով է լինելու Իսլանդիայի հաջորդ նախագահը

16:04 02.06.2024

Հայտնի է դարձել, թե ով է լինելու Իսլանդիայի հաջորդ նախագահը

Ձեռնարկատեր Հալլա Տոմասդոտտիրը կդառնա Իսլանդիայի հաջորդ նախագահը, հաղորդում է RUV հեռուստաընկերությունը։ «RUV-ը հայտարարում է, որ Halla Tómasdóttir-ը կդառնա Իսլանդիայի հաջորդ նախագահը»,- ասվում է հեռարձակողի հայտարարության մեջ։ Ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն, որոնք վկայակոչել է հեռուստառադիոընկերությունը, Tomasdottir-ը ստացել է ձայների 34,3%-ը ողջ երկրում։ Երկրորդ տեղում Իսլանդիայի նախկին վարչապետ Կատրին Յակոբսդոտիրն է՝ ձայների 25,2%-ով։ Յակոբսդոտտիրը RUV-ին տված […] ...

Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել

15:40 02.06.2024

Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել

Ստամբուլի արևմուտքում չորսհարկանի բնակելի շենք է փլուզվել, հայտնում է AHaber հեռուստաալիքը։ «Դեռևս անհայտ պատճառով փլուզվել է բնակելի շենք Քյուչյուքչեքմեջե շրջանում, մարդիկ մնացել են փլատակների տակ։ Դեպքի վայր են կանչվել փրկարարներ և հրշեջներ, այդ թվում՝ հարակից տարածքներից։ Փլատակների տակից դուրս է բերվել մեկ անձ, ում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Այնուհետև դուրս են բերվել ևս յոթը, որոնցից […] ...

Իրանի մշակույթի նախարարը գրանցվել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար

15:25 02.06.2024

Իրանի մշակույթի նախարարը գրանցվել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին պաշտոնապես գրանցվել է որպես Իսլամական Հանրապետության նախագահական ընտրությունների թեկնածու։ «Ժողովուրդը ցանկանում է շարունակել նախագահներ Էբրահիմ Ռաիսիի և Մուհամմադ Ալի Ռաջայիի ճանապարհը, նրանք ցանկանում են տեսնել մի մարդու, ով կշարունակի Ռաիսիի կառավարության ճանապարհը», – ասել է նախարարը՝ մամուլի ասուլիսում փաստաթղթերը ներկայացնելուց հետո։ Ըստ Էսմայիլիի՝ իրանցիները չեն ցանկանում, […] ...

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում 16 գրոհայինի վնասազերծման մասին

15:05 02.06.2024

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում 16 գրոհայինի վնասազերծման մասին

Թուրքիայի զինված ուժերը Իրաքում և Սիրիայում չեզոքացրել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 16 անդամի։ «Մեր զինված ուժերը վնասազերծել են Հյուսիսային Իրաքի Հաքուրք և Մետինա շրջաններում հայտնաբերված PKK-ի 14 ահաբեկիչների, նաև PKK-ի և YPG-ի 2 ահաբեկիչների»,-հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Գործողությունները կշարունակվեն վճռականորեն մինչև ահաբեկչության վերացումը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը հունիսի […] ...

BACK_TO_TOP