Մեսսիի կնոջ հուզիչ նամակը Սուարեսի կնոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2024
  • $
    387.32
  • RUBLE
    4.23
  • 416.10
WEATHER
+14.09 oC

Մեսսիի կնոջ հուզիչ նամակը Սուարեսի կնոջը

12:11 26.09.2020

Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, հուզիչ նամակ է գրել Սուարեսի կնոջը՝ Սոֆյա Բալբիին:

«Քույրս, ընկերս, շնորհակալ եմ այս տարիների համար, որ մենք միասին ենք անցկացրել, այսքան ուրախ պահերի, այսքան շատ ընկերների համար: Դուք մեզ համար ընտանիք էիք… Ես բառեր չունեմ նկարագրելու, թե որքան կկարոտեմ քեզ և քո հիանալի ընտանիքը: Շատ շնորհակալություն։ Եվ թող կյանքը շարունակի մեզ միասին լավ պահեր պարգևել: Մենք հաստատ շուտով նորից կհանդիպենք: Ես սիրում եմ քեզ։ Աշխարհի ողջ հաջողությունն այս նոր փուլում», – գրել է Անտոնելան:

Սոֆյան անմիջապես պատասխանել է Անտոնելայի հաղորդագրությանը.

«Շնորհակալություն խոսքերի համար։ Ես սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ»:

Իսպանական մամուլը նշում է, որ Լուիս Սուարեսի «Աթլետիկո» տեղափոխվելն ուժեղ հարված էր նախ Լիոնել Մեսսիի համար, քանի որ ուրուգվայցին թիմի ավագի լավագույն ընկերն էր, իսկ խաղադաշտում՝ լավագույն խաղընկերը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆիլ Ֆոդենը՝ FWA վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

09:40 04.05.2024

Ֆիլ Ֆոդենը՝ FWA վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենն Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի (FWA) վարկածով ճանաչվել է Պրեմիեր լիգայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: Քվեարկությանը մասնակցող շուրջ 900 անդամների 42 տոկոսը ձայնը տվել է 23-ամյա ֆուտբոլիստին: Լավագույն եռյակում են նաև «Արսենալից» Դեկլան Ռայսը և «Մանչեսթեր Սիթիից» Ռոդրին: Ֆոդենն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 48 […] ...

Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

09:08 04.05.2024

Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ռմբարկու Լիոնել Մեսսին ճանաչվել է MLS-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է հյուսիսամերիկյան լիգայի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստն ապրիլին անցկացրած 4 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Փետրվար-մարտ ընկած ժամանակահատվածում MLS-ի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մեսսիի ուրուգվայցի թիմակից Լուիս Սուարեսը: MLS-ի կանոնավոր առաջնությունում «Ինտեր Մայամին» 11 խաղից հետո 21 […] ...

Մարադոնայի զավակները մտադիր են իրենց հոր մասունքները տեղափոխել Բուենոս Այրես

08:47 04.05.2024

Մարադոնայի զավակները մտադիր են իրենց հոր մասունքները տեղափոխել Բուենոս Այրես

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի զավակները մտադիր են իրենց հոր մասունքները տեղափոխել Բուենոս Այրեսի կենտրոնում կառուցվող դամբարան, հայտնում է La Nación-ը: Ժառանգներն արդեն դատարանից թույլտվություն են խնդրել: Նրանք գտնում են, որ այդպես ցանկացողները կարող են իրենց հարգանքի տուրքը մատուցել Արգենտինայի խորհրդանիշ դարձած Մարադոնային: Նոր դամբարանի շինարարությունը կավարտվի 2025 թվականին: Դիեգո Մարադոնան մահացել էր 2020 թվականի […] ...

Մբապեն առանձնատուն կգնի Մադրիդում

08:16 04.05.2024

Մբապեն առանձնատուն կգնի Մադրիդում

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է առանձնատուն գնել Իսպանիայի մայրաքաղաքում: 25-ամյա ֆուտբոլիստն արդեն ընտրել է այն առանձնատունը, որտեղ ժամանակին ապրել է Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը», որտեղ, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կտեղափոխվի Մբապեն, որոշել է ֆրանսիացուն թույլ չտալ մասնակցել Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական […] ...

«Ուրարտուի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով

20:37 03.05.2024

«Ուրարտուի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով

ՀՊԼ 32-րդ տուրում «Ուրարտուի» ֆուտբոլիստները «Շիրակի» դեմ խաղին դաշտ են դուրս եկել ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով՝ «որպես հարգանքի և շնորհակալության դրսևորում»: Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին կյանքից հեռացել է մարզական լրագրող, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը: ...

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Ստամբուլի մրցաշարի համար

20:10 03.05.2024

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Ստամբուլի մրցաշարի համար

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարին. 60 կգ Գևորգ Ղարիբյան 87 կգ Գևորգ Թադևոսյան 130 կգ Դավիթ Օվասապյան Ընտրանին վերջին մարզումն է անցկացնում Օլիմպավանում։ ...

BACK_TO_TOP