Իդալգո, Ռուբիոլա, Վոքիե. ֆրանսիացի 173 գործիչ կոչ է անում պարտադրել Ադրբեջանին դադարեցնել բռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC

Իդալգո, Ռուբիոլա, Վոքիե. ֆրանսիացի 173 գործիչ կոչ է անում պարտադրել Ադրբեջանին դադարեցնել բռնությունը

15:20 04.10.2020

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Անն Իդալգոն, Վալերի Պեկրեսը, Լորան Վոքիեն, Միշել Ռուբիրոլան և 173 քաղաքական գործիչներ ստորագրահավաք են իրականացրել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում իր ռազմավարությունը։

Ստորագրահավաք կազմակերպած քաղաքական գործիչներն անբավարար են համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ առավել ակտիվ միջնորդի դերով ներգրավվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Նրանք ցանկանում են, որպեսզի Ֆրանսիան վերանայի «իր ռազմավարությունն այդ հակամարտությունում». այն է՝ «օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջանին անմիջապես դադարեցնել բռնությունները, խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական Le Journal du Dimanche թերթը, անդրադառնալով նախաձեռնությանը, մեջբերել է ստորագրահավաքի կոչը.

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ թիրախավորելով քաղաքներ և քաղաքացիական բնակչությանը։ Այս տարածքը հայկական քաղաքակրթության բնօրրանն է։ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը պատմության ողջ ընթացքում չի դադարել գլխավորապես հայկական լինելուց և պատերազմական ծանր պայքարի գնով վերանվաճել է իր ազատությունը, որն ավարտվել է 1994թ․ հրադադարով։ Սակայն հակամարտությունը մնում է չլուծված և ռազմաճակատի ողջ երկայնքով ժամեր շարունակ ընթացող աննախադեպ բռնությունները վկայում են, որ միջնորդության փորձերն ապարդյուն են։

Լեռնային Ղարաբաղի հայությանը վերացնելու ռազմական գործողությունների հանդեպ չեզոքությունը, ոչ այլ ինչ է, քան աչքակապություն։ Ֆրանսիական դիվանագիտությունը մեծ ջանքեր է գործադրում։ Որպես Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ստեղծած Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան հայտարարել է իր չեզոքությունը և տասնամյակներ ի վեր վճռականորեն աշխատում է այդ բնակչության անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորող լուծում գտնելու հարցում։ Սակայն այս տարվա վերջին դեպքերից հետո Ֆրանսիան պետք է արմատապես վերանայի իր ռազմավարությունը։

Հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը հարձակում է գործել ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա։ Մինսկի խումբը կոչված է թույլ չտալու ուժի կիրառումը Թուրքիայի և Իրանի սահմանին և Սիրիայից ոչ հեռու գտնվող այս ծայրահեղ անկայուն տարածաշրջանում և առավել ևս հակամարտության տարածվելը դրա սահմաններից դուրս։ Ավելին, մենք չենք կարող հանդուրժել ռազմական ագրեսիան  Ֆրանսիայի բարեկամ երկրի դեմ, որի ժողովուրդը 1915թ․ ցեղասպանության զոհ է եղել և որի հանդեպ մենք կրում ենք պատմական և համընդհանուր պատասխանատվություն։ Այդ  պատասխանատվությունը մեզ պետք է ստիպի դուրս գալ չեզոքությունից։ Այդ չեզոքությունը  բացարձակապես չի պաշտպանում ժամեր շարունակ կրակի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը․ զոհվել են կանայք, երեխաներ։ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, որը ռազմաճակատից բազմաթիվ կիլոմետր հեռու է, ռմբակոծությունների թիրախ է։ Լեռնային Ղարաբաղի հայությանը վերացնելու նպատակ ունեցող ռազմական գործողությունների հանդեպ չեզոքությունն աչքակապություն է։

Մեզ մտահոգում է նաև Թուրքիան, որի մասնակցությունն այս հակամարտությանն այլևս անհնար է հերքել։ Հուլիսին Հայաստանի դեմ հարձակումից ի վեր, Թուրքիան կատաղորեն բորբոքում է հակամարտությունը՝  ռազմատենչ հայտարարություններով աջակցելով Ադրբեջանին։ Պատահական չէ, որ հուլիսից ի վեր թուրքական ծայրահեղ աջակողմյան ռազմական Գորշ գայլեր խմբավորումը բռնություններ է կատարում մեր երկրում՝ մասնավորապես հուլիսի 24-ին Դեսին-Շապիոյում (Ռոնի դեպարտամենտ) խաղաղ հայ ցուցարարների դեմ։

Տասնամյակներ շարունակ Ֆրանսիայի որդեգրած չեզոքությունը խաղաղության տանող ուղի չէ։

Սեպտեմբերի 24-ին, ադրբեջանական հերթական ագրեսիայից երեք օր առաջ, Մարդու իրավունքների սիրիական դիտակը հայտնել էր Թուրքիայի հաշվին աշխարհազորայիններ, ասել կուզե ջիհադիստներ, Ադրբեջան տեղափոխելու մասին։ Այդ վարձկանները Սիրիայում մահ էին սփռում քուրդ ազգաբնակչության շրջանում։ Այս պահին հայերը հե´նց նրանց դեմ են ճակատամարտում։ Ինչպիսի ցավալի հեգնանք․ Թուրքիան նույնպես Մինսկի խմբի անդամ է։ Անկարայի այս կեցվածքը վկայում է այն մասին, որ Թուրքիան նենգորեն վիժեցնում է բազմակողմ նախաձեռնությունները՝ կողմ լինելով ուժային լուծմանը։

Հաշվի առնելով այս ամենը՝ հաստատում ենք, որ տասնամյակներ շարունակ Ֆրանսիայի որդեգրած չեզոքությունը խաղաղության տանող ուղի չէ։ Այսօր այդ չեզոքությունն ավելի շատ իր թուրք դաշնակցի հետ սերտորեն համաձայնեցված ադրբեջանական ագրեսիայի անպատժելիության երաշխիք է, քան հակամարտության լուծում գտնելու լծակ։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ֆրանսիական դիվանագիտությունը պետք է վերանայի իր ռազմավարությունը։ Այն է՝ օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջանին անմիջապես դադարեցնել բռնությունները՝ խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

21:39 16.07.2025

Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Միացյալ Նահանգներում Reddit առցանց հարթակի աշխատանքի լայնածավալ խափանում է նկատվում։ Դրա մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Տվյալների համաձայն՝ խնդիրները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 18:20-ին, ժամը 19:30-ի դրությամբ Միացյալ Նահանգներից գրանցվել է մոտ 126 հազար բողոք։ Օգտատերերի 56%-ը նշել է, որ հավելվածի աշխատանքում կան խափանումներ, 32%-ը […] ...

Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուին

21:29 16.07.2025

Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուին

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Դենիս Շմիգալի թեկնածությունը, որը մինչ օրս ղեկավարում էր կառավարությունը։ «Այսօր ես արդեն ստորագրել եմ Գերագույն ռադային ուղղված փաստաթղթեր Դենիս Շմիգալի՝ որպես պաշտպանության նոր նախարար նշանակման վերաբերյալ», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Չորեքշաբթի օրը Ռադան ազատել է Շմիգալին վարչապետի պաշտոնից։ Սա ենթադրում է ամբողջ […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:20 16.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 «Էրեբունի» թանգարան, Նոր Արեշ 35 փողոց 1-45 առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտիմետ, Վանադ և Կողբավան գյուղեր Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 […] ...

Խաչանովը բարելավել է դիրքը 3 հորիզոնականով

21:13 16.07.2025

Խաչանովը բարելավել է դիրքը 3 հորիզոնականով

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ հասնելու շնորհիվ ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 2590 միավորով այժմ աշխարհի 17-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով «Ուիմբլդոնի» նոր չեմպիոն Յանիկ Սիներն է։ Երկրորդը Կառլոս Ալկարասն է (Իսպանիա, 8600), երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6310), […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ

21:01 16.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ

Հուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրագործմանը և ընգծել […] ...

Հունաստանը աջակցում է ՀՀ-ին ՀԸԳՀ իրագործման ընթացքում. Հունաստանի ԱԳ փոխնախարարը՝ դեսպան Մկրտչյանին

20:53 16.07.2025

Հունաստանը աջակցում է ՀՀ-ին ՀԸԳՀ իրագործման ընթացքում. Հունաստանի ԱԳ փոխնախարարը՝ դեսպան Մկրտչյանին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Հարիս Թեոհարիսի հետ, ով պատասխանատու է տնտեսական դիվանագիտության ոլորտի համակարգման համար։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ  դեսպանությունից: Դեսպանն անդրադարձել է 2024 թ. դեկտեմբերին Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում արձանագրված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև […] ...

BACK_TO_TOP