16:54 04.10.2020
Հայ-ադրբեջանական հակամարտության առիթով Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել: Նիստից հետո մի քանի հարցերի վերաբերյալ հայտարարություններ են արվել: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գիորգի Լիլուաշվիլին անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկություններին, որոնց համաձայն Թուրքիայից Վրաստանի տարածքով սիրիացի զինյալներ են տեղափոխվում Ադրբեջան:
«Ուզում եմ անդրադառնալ սոցիալական ցանցերում տարածված ապատեղեկությանը, իբր Թուրքիայի տարածքից դեպի Ադրբեջան Վրաստանի տարածքով տեղափոխվում են Սիրիայում ընթացիկ ռազմական գործողությունների մասնակից զինյալներ: Նույն աղբյուրներում տարածվում է տեղեկություն այն մասին, որոնք նպատակ ունեն խաթարել կոնկրետ մունիցիպալիտետներում խաղաղ համակեցությունը: Այսպես արվում են կոչեր, որպեսզի փակվի Ադրբեջանի ուղղությամբ ընթացող ավտոմայրուղին: Ուզում եմ ընդգծել, որ սիրիացի զինյալների վերաբերյալ տարածված տեղեկությունը ոչ մի հիմք չունի, սա սուտ է և նպատակ ունի սրել և լարել իրավիճակը Վրաստանում և ընդհանուր տարածաշրջանում: Պետական անվտանգության ծառայությունը շարունակում է ակտիվ կոմունիկացիան Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների հետ, անվտանգության հետ կապված բոլոր որոշումներն ընդունվում են տարածաշրջանում առկա իրավիճակի և ընթացիկ գործընթացների կարգավորման տեսանկյունից շահերը լավագույնս հաշվի առնելով: Յուրաքանչյուր գործողության դեմ, որը սպառնում է Վրաստանի անվտանգությանը, ինչպես նաև տարածաշրջանի կայունությանը, կիրականացվեն օրենքով սահմանված միջոցառումներ»,- հայտարարել է Վրաստանի ՊԱԾ ղեկավարը:
21:39 16.07.2025
Reddit-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցելՄիացյալ Նահանգներում Reddit առցանց հարթակի աշխատանքի լայնածավալ խափանում է նկատվում։ Դրա մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետային ռեսուրսների աշխատանքին։ Տվյալների համաձայն՝ խնդիրները սկսվել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 18:20-ին, ժամը 19:30-ի դրությամբ Միացյալ Նահանգներից գրանցվել է մոտ 126 հազար բողոք։ Օգտատերերի 56%-ը նշել է, որ հավելվածի աշխատանքում կան խափանումներ, 32%-ը […] ...
21:29 16.07.2025
Զելենսկին առաջադրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի թեկնածուինՎլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է Դենիս Շմիգալի թեկնածությունը, որը մինչ օրս ղեկավարում էր կառավարությունը։ «Այսօր ես արդեն ստորագրել եմ Գերագույն ռադային ուղղված փաստաթղթեր Դենիս Շմիգալի՝ որպես պաշտպանության նոր նախարար նշանակման վերաբերյալ», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Չորեքշաբթի օրը Ռադան ազատել է Շմիգալին վարչապետի պաշտոնից։ Սա ենթադրում է ամբողջ […] ...
21:20 16.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 «Էրեբունի» թանգարան, Նոր Արեշ 35 փողոց 1-45 առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտիմետ, Վանադ և Կողբավան գյուղեր Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 […] ...
21:13 16.07.2025
Խաչանովը բարելավել է դիրքը 3 հորիզոնականովՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ հասնելու շնորհիվ ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 2590 միավորով այժմ աշխարհի 17-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով «Ուիմբլդոնի» նոր չեմպիոն Յանիկ Սիներն է։ Երկրորդը Կառլոս Ալկարասն է (Իսպանիա, 8600), երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6310), […] ...
21:01 16.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետՀուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրագործմանը և ընգծել […] ...
20:53 16.07.2025
Հունաստանը աջակցում է ՀՀ-ին ՀԸԳՀ իրագործման ընթացքում. Հունաստանի ԱԳ փոխնախարարը՝ դեսպան ՄկրտչյանինՀունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Հարիս Թեոհարիսի հետ, ով պատասխանատու է տնտեսական դիվանագիտության ոլորտի համակարգման համար։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Դեսպանն անդրադարձել է 2024 թ. դեկտեմբերին Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում արձանագրված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև […] ...