19:52 05.10.2020
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիայից ակնկալում է օգտագործել իր «զգալի ազդեցությունը» Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը հանդարտեցնելու համար: Ruptly գործակալության փոխանցմամբ՝ Ստոլտենբերգը նման հայտարարություն է արել Անկարայում, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք խորապես մտահոգված ենք լարվածության սրմամբ: Բոլոր կողմերն անհապաղ պետք է դադարեցնեն մարտերը և հարցի խաղաղ կարգավորման ուղի գտնեն: Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կօգտագործի իր զգալի ազդեցությունը լարվածությունը հանդարտեցնելու համար»,- ասել է Ստոլտենբերգը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ Յենս Ստոլտենբերգը երկօրյա այց է սկսել Թուրքիա և Հունաստան: Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ նա մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ:
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...
19:43 15.05.2025
Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտորԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում: Կրտսեր […] ...
19:39 15.05.2025
«Կրթության առաքելությունը երկրի մրցունակության ապահովումն է անհատական և հանրային մակարդակներում». Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Պետության և հասարակության ակնկալիքները համալսարանից այսօր և վաղը» խորագրով պանելային քննարկմանը, որն անցկացվել է Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ֆորումի շրջանակում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ Կառավարության այսօրվա նիստում հաստատվել և Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որում […] ...