Զարմանալի է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիայի մասին մատնանշում է միայն Ֆրանսիան. Դոմինիկ Լոուսոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Զարմանալի է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիայի մասին մատնանշում է միայն Ֆրանսիան. Դոմինիկ Լոուսոն

16:29 12.10.2020

Բրիտանական The Sunday Times-ում հրապարակված հոդվածում Դոմինիկ Լոուսոնը անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ Արցախի դեմ, միևնույն ժամանակ զարմանք արտահայտել, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մասին պատրաստ է մատնանշել միայն Ֆրանսիան, իսկ Բրիտանիայի լռությունը որակել է ամոթալի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թուրքիայի խաղը մահաբեր է, և այս մասին լավ գիտի Բորիս Ջոնսոնը» վերնագրով հոդվածում հեղինակը նկատել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տեսնում է միայն քաղաքական շահ` հազարավոր ջիհադիստների ուղարկելով դեպի Ադրբեջանի բանակ՝ կռվելու Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ և Արցախի մայրաքաղաքի բնակչության դեմ գործի դնելով անօդաչու թռչող սարքեր և Հայաստանի օդային տարածքում օգտագործելով կործանիչ ինքնաթիռներ: Դոմինիկ Լոուսոնը հիշեցրել է պատմական ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության գերակշիռ մասը միշտ եղել են հայեր, Ստալինը ժամանակին այն հատկացրել է այդ ժամանակվա Ադրբեջանի ԽՍՀ-ին: Սակայն Խորհրդային միության լուծարման ժամանակ Արցախի ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին: Նա նկատել է, որ դրա արդյունքում պատերազմ է եղել, զոհվել են հազարավոր մարդիկ, սակայն Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերական խաղաղություն էր հաստատվել՝ մինչև երկու շաբաթ առաջ, երբ Ադրբեջանը վերսկսել է ռազմական գործողությունները:

«Լիովին նոր է արտաքին տերության՝ Թուրքիայի անմիջական ներգրավումը նախկինում զուտ տեղական հակամարտության մեջ: Դա Էրդողանի վճռականության վերջին օրինակն է՝ դառնալու իսլամիզմի գլխավոր ռազմական հովանավորը ցանկացած հակամարտության մեջ՝ Օսմանյան կայսրության նախկին հատվածում: Նա նույնն է արել Սիրիայում, Լիբիայում և հիմա՝ Կովկասում: Ապշեցուցիչ է, որ դա արվում է ՆԱՏՕ-ի անդամի կողմից, սակայն միայն Ֆրանսիայի կառավարությունն է պատրաստ դա մատնացույց անել»,- գրել է նա:

Նա նկատել է, որ հենց Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է դեռ անցյալ շաբաթ հրապարակավ բացահայտել, որ Անկարան հազարավոր վարձկան իսլամիստների է բերում, ներգրավում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Բրիտանական լռությունը նա որակել է ամոթալի: Դոմինիկ Լոուսոնը նկատել է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախապապը՝ Ալի Քեմալ Բեյը եղել է թուրք լրագրող և թերթի խմբագիր, որը մտել է քաղաքականություն և դարձել Օսմանյան ներքին գործերի նախարար: Հեղինակը նկատել է, որ նա, գուցե ավելին, քան ցանկացած այլ օսմանյան հասարակական գործիչ, վճռական է եղել արդարադատության առաջ կանգնեցնելու հայերի կոտորածների հազարավոր ոճրագործներին: 1919 թ. Ջոնսոնի նախապապը գրել է. «Մի՛ փորձեք մեղքը գցել հայերի վրա. մենք չպետք է շողոքորթենք ինքներս մեզ, թե աշխարհը լցված է ապուշներով: Մենք թալանել ենք այն մարդկանց ունեցվածքը, մենք արտաքսել և կոտորել ենք… կատարվել է պատմականորեն եզակի հանցագործություն. հանցագործություն, որի առաջ աշխարհը սարսռում է»:

Դոմինիկ Լոուսենը նկատել է, որ հենց այս արտահայտություններն են հանգեցրել Քեմալի առևանգմանը ստամբուլյան վարսավիրանոցից մեկից: Մի պատմությունում նկարագրված է, թե ինչպես է «նրա արյունով ծածկված մարմինը կախան հանվել և մարմնի վրա եղել է եղել է հետևյալ գրությունը՝ «Արթին Քեմալ»: «Բանն այն է, որ «Արթինը» հայկական անուն է. մարդասպանների կարծիքով՝ սա նրա դիակի վրա գրելը վերջնական վիրավորանքի ձև էր»,- գրել է հեղինակը:

Նա նշել է նաև, որ որքանով տեղյակ է՝ Բորիս Ջոնսոնը հպարտ է իր թուրքական արմատներով, և երբ դարձել է վարչապետ, թուրքական մամուլում նրան անվանել են «օսմանյան թոռ»: Հեղինակը նկատել է, որ  նա երբեք հանրության առջև չի խոսել իր նախապապի սպանության կամ դրա պատճառների մասին: «Ես խիստ կասկածում եմ նաև, որ նա դա արել է սեպտեմբերի 28-ին Էրդողանի հետ հեռախոսազրույցում, որի ընթացքում, ըստ ամենայնի, շոշափվել են Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները»,- գրել է Դոմինիկ Լոուսոնը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին

17:20 20.06.2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին և հանդես է եկել ողջույնի խոսքով: «Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Ուրախ եմ նշել, որ արդեն երրորդ անգամ կայացող այս համաժողովը վերածվել է կարևոր հարթակի՝ համախմբելու երկրների, կառույցների և անհատների ջանքերը սոցիալական […] ...

Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կտրամադրվի բացառապես թվային եղանակով

17:15 20.06.2025

Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կտրամադրվի բացառապես թվային եղանակով

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային միջավայրում կազմակերպելու, տրամադրման ժամկետները կրճատելու, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ու հստակեցնելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը քննարկել […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

17:07 20.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբում հունիսի Ալինա Սողոմոնյանի և Անի Ամիրաղյանի հաղթանակների շնորհիվ թիմն առավելության է հասել Մալթայի ընտրանու դեմ մրցախաղում։ Անկախ զուգախաղի արդյունքից մեր թիմն արդեն ապահովել է ընդհանուր հաղթանակը։ Հայաստանի հավաքականն իր խմբում գրավել է առաջին տեղը և կմասնակցի հատուկ փլեյ-օֆֆի […] ...

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

17:03 20.06.2025

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով գործընկերների այցը Հայաստան՝ Արուսյակ Ջուլհակյանը բարձր է գնահատել հայ եւ լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: «Լեհաստանը Հայաստանի […] ...

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

17:00 20.06.2025

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 […] ...

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:57 20.06.2025

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոհարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

BACK_TO_TOP