17:18 12.10.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ՌԴ պաշտոնական այցի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 12-ի առավոտյան. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի գերեզմանին։
Այնուհետև ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ողջունելով նախարար Մնացականյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասաց. «Այս այցը նախապատրաստվել էր բավական երկար ժամանակ, և այսօր այն տեղի է ունենում միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը: Մեր առանցքային, ամենակարևոր թեմայից զատ մենք այսօր նախատեսում ենք անդրադառնալ նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում, այդ թվում ՄԱԿ, ԵԱՀԿ շրջանակներում, մեր փոխգործակցությանն առնչվող հարցերի»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Շնորհակալ եմ, որ մենք կարողացանք պահպանել Մոսկվայում այս պաշտոնական այցի իրականացման մտադրությունները, մեր ծրագիրը: Շատ ուրախ եմ լինել այստեղ՝ Մոսկվայում, չնայած որ երկու օր առաջ մենք բավականին երկար բանակցություններ ենք անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցման և կրակի դադարի հաստատման ուղղությամբ որևէ հաջողության հասնելու նպատակով:
Իհարկե, մենք այսօր հնարավորություն ունենք անդրադառնալու մեր փոխհարաբերություններին` բոլոր ուղղություններով: Մենք մեծ կարևորություն ենք տալիս հանդիպումների դինամիկայի պահպանմանը: Մենք այժմ հանդիպում ենք պաշտոնական այցի շրջանակներում կամ ձևաչափով, միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ մենք ունենք մշտական կապ բոլոր ուղղություններով՝ և՛ ղեկավարների մակարդակով, և՛ մեր նախարարությունների մակարդակով, և՛ մեր համապատասխան գործընկերների՝ այլ ուղղություններով գերատեսչությունների մակարդակով:
Եվ իհարկե, մենք ունենք բավական ընդարձակ օրակարգ, մենք ունենք խորը փոխգործակցություն, որի ձևաչափերը բավական ընդգրկուն են: Մենք միասին աշխատում ենք միջազգային հարթակներում, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, Եվրասիական տնտեսական միությունը, ՀԱՊԿ-ը. այս ամենը ներկայացնում են մեր երկխոսության օրակարգը:
Որևէ այլ պայմաններում մենք դեռ երկար կարող էինք խոսել մեր դաշնակցային հարաբերությունների մասին, սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այն իրավիճակի վրա, որն արդեն իսկ իրական սպառնալիք է դարձել մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն, ինչին այսօր բախվում են Արցախի մեր հայրենակիցները, համարվում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում, որը հասունացել է այս մի քանի տասնամյակների ընթացքում, և որի մասին մենք անընդհատ խոսել ենք:
Մենք կարողացանք հասնել որոշակի արդյունքի, Սերգեյ Վիկտորովիչ, Ձեր շնորհիվ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ: Մեզ հաջողվեց համաձայնեցնել համատեղ հայտարարություն նախարարական մակարդակով կրակի դադարեցման վերաբերյալ: Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը, ՌԴ ներդրումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հանուն նրա, որ մենք հասնենք այսպիսի արդյունքի:
Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց կարևոր:
Ցավոք, այս պահին մենք չենք կարող փաստել, որ գործնականում ունենք հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում, և անգամ այստեղ ժամանելուն զուգահեռ շարունակում ենք տեղեկություններ ստանալ, որ Ադրբեջանը չի իրականացնում կրակի դադարեցման իր պարտավորությունները:
Եվ այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որոնք հնարավորություն կտան հասնելու այդ ռեժիմի հաստատմանը և պահպանմանը:
Սերգեյ Վիկտորովիչ, ես համոզված եմ, որ մենք այսօր կունենանք երկարատև, արդյունավետ և լավ զրույց։ Մենք ունենք բավականին մեծ օրակարգ»:
ԼՂ հակամարտության գոտում զարգացումների համատեքստում նախարար Մնացականյանը մանրամասն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա զինյալ վարձկանների ներգրավմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիային, որի ընթացքում դիտավորյալ թիրախավորվում են Արցախի քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող բազմաբովանդակ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց. «Հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակվում բարձրաստիճան այցերով և հանդիպումներով, այլև ընդգրկում են անմիջական ուղիղ շփումներ, որոնք այժմ՝ այս իրավիճակում, չափազանց կարևոր են»:
Երկուստեք բարձր գնահատվեց միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը։
Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
22:43 07.05.2024
Արեգակի վրա 10 հզոր բռնկում է եղել21:51 07.05.2024
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել21:40 07.05.2024
ՃՏՊ Խորենացու փողոցում. կան տուժածներ21:21 07.05.2024
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս21:09 07.05.2024
Մայիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի20:55 07.05.2024
Պուտինը հրամայել է կյանքի տևողությունը հասցնել 81 տարվա20:28 07.05.2024
Կենսաբանը խոսել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին20:20 07.05.2024
ՀԱՄԱՍ-ը հայտնել է Գազայում պատանդներից մեկի մահվան մասին19:55 07.05.2024
Քեթի գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ19:30 07.05.2024
Տոգոյի նախագահը ստորագրել է երկրի նոր սահմանադրությունը18:54 07.05.2024
Ավստրիան հայտարարել է, որ երկիրը չի անդամակցի ՆԱՏՕ-ին18:30 07.05.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է18:25 07.05.2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը18:19 07.05.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ18:13 07.05.2024
Վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին17:51 07.05.2024
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին17:23 07.05.2024
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել16:56 07.05.2024
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել16:50 07.05.2024
Որպես անհետ կորած որոնվող աղջիկը հայտնաբերվել է16:35 07.05.2024
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը16:28 07.05.2024
Գյումրեցի 53-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել16:11 07.05.2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ14:49 07.05.2024
Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները Ռաֆահում14:03 07.05.2024
Փաշինյանը նշել է, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը13:55 07.05.2024
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել13:32 07.05.2024
Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ13:08 07.05.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:00 07.05.2024
Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ23:30 07.05.2024
Սլովակիան ու Ադրբեջանը սպառազինության համատեղ արտադրություն են սկսելու․ որքանո՞վ է օրինական այդ համագործակցությունըԱվարտվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Բաքու: Այցի ընթացքում նաև ռազմական ու ռազմաարդյունաբերական բնագավառում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել: Ի՞նչ են ենթադրում ստորագրված փաստաթղթերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ հայտարարության մեջ Ալիևն ասել է, որ Սլովակիայի հետ հարաբերություններում նոր դարաշրջան է սկսվում: Այսօր երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել […] ...
23:06 07.05.2024
Իրավական առումով ինչո՞ւ է խնդրահարույց սահմանազատման այս գործընթացը. մեկնաբանում է Արման ԹաթոյանըԿառավարության վերջին տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է սահմանային 40 սյուն։ Սա իրականացվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների նախնական համաձայնության հիման վրա: Բայց այս գործընթացը միանշանակ չընդունվեց՝ այդ թվում իրավական տեսանկյունից: Հենց այդ հարցերին անդրադարձել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը «Հեռանկարում»: ...
22:32 07.05.2024
Մեր բանակը մարտունակ է. զրույց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի հետ«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին: Անդրադարձ է եղել Տավուշում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հնարավոր վտանգներին, ընդդիմության գործողություններին, Արևմուտքի արձագանքին, ռուսական հետքին և հոգևորականների ներգրավվածությանը, նաև Վրաստանում ստեղծված իրավիճակին, դրա՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը: Քաղաքագետը անդրադարձել է նաև ՀՀ բանակին: «Մեր բանակը մարտունակ է ավելի քան նրա մասին ներկայացնում են: Ես ասում եմ, որ […] ...
21:58 07.05.2024
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանումՄայիսի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (Deputy Permanent Representatives’ Committee-DPRC) հետ։ Իր ելույթում նախարարի տեղակալը արձանագրել է, որ շուրջ երեսուն տարի առաջ Հայաստանի միանալը Հյուսիսատլանտյան Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին» կարևոր հիմք է հանդիսացել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հետագա համագործակցության զարգացման […] ...
21:53 07.05.2024
ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դինՄայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: ...
21:31 07.05.2024
Որքանո՞վ են հայերն ու ադրբեջանցիները ճանաչում իրար. Բորիս Նավասարդյանի դիտարկումները«Մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը առաջատար է տարածաշրջանում: Այս մասին վկայում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալները: Հարևան երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, հետ էին մնում Հայաստանից ավելի քան հարյուր կետով: Մամուլի ազատության այդ չափը որքանո՞վ է հարևան երկրներում թույլ տալիս օբյեկտիվ պատկերացում կազմել տարբեր իրողությունների, այդ թվում՝ հայ- ադրբեջանական հարաբերություններում ընթացող գործընթացների վերաբերյալ: Որքանո՞վ են հայերն […] ...