Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ կարգավորումը․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour»-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ կարգավորումը․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour»-ին

15:50 13.10.2020

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour»-ին․

Զոհրաբ Մնացականյան. Ես գտնվում եմ Մոսկվայում՝ պլանավորված այցի շրջանակներում մեր ռուս գործընկերների հետ մեր երկկողմ օրակարգի շատ հարցեր քննարկելու նպատակով: Սակայն մեր օրակարգում, իհարկե, գերակշռում է մեկ հստակ հարց, մեկ մեծ ճգնաժամ, որին մենք առերեսվում ենք այսօր․ Արցախում իրավիճակի սրումը, մեր ժողովրդի, Արցախի մեր հայրենակիցների հանդեպ այս բացահայտ ագրեսիան: Մենք հասել ենք շատ կարևոր հայտարարության․ հաստատել հրադադարի ռեժիմը, նվազեցնել լարվածությունը: Կատարել այդ առաջին քայլը մարդասիրական նպատակներով և հետագայում ամրապնդել հրադադարի ռեժիմը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորման բնականոն գործընթացին:

ԲիԲիՍի. Բայց շաբաթ օրը հրադադար էր հայտարարվել, սակայն թվում է, թե այժմ այն շատ փխրուն է:

Զոհրաբ Մնացականյան. Այո, այն շարունակում է մնալ շատ փխրուն և մեզ համար շատ մտահոգիչ, քանի որ այն, ինչին մենք ականատես ենք լինում, Արցախի բնակավայրերի, դիրքերի, պաշտպանական դիրքերի ուղղությամբ շարունակական մասշտաբային հարձակումներն են: Եվ մենք դեռ լիահույս ենք, որ կկարողանանք իրավիճակը վերադարձնել իր բնականոն հունին, վերադառնալ մեր համաձայնությանը՝ կրակի դադարեցմանը, որպեսզի կարողանանք վերականգնել մեր բնականոն աշխատանքը: Առաջին հերթին մենք պետք է կատարենք շատ կարևոր հումանիտար գործողություն, ինչպես և պայմանավորվել էինք շաբաթ օրը:

ԲիԲիՍի. Թույլ տվեք հարցնել հրադադարի խախտման մասին: Ադրբեջանական կողմի պաշտոնյաները պնդում են, որ յոթ մարդ սպանվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են, երբ հայկական կողմը հրթիռակոծել է Գյանջայի բնակելի թաղամասը: Արդյո՞ք դա ճիշտ է:

Զոհրաբ Մնացականյան. Արցախի պաշտպանական ուժերն անում են հնարավորինը, որպեսզի պաշտպանեն իրենց, քանի որ շաբաթ առավոտվանից սկսած, և այս կապակցությամբ ես իրապես վրդովված եմ, ադրբեջանցիները շարունակաբար հարձակումներ են իրականացնում բնակավայրերի և պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը մինչև շաբաթ երեկոյան շատ ուշ գիշեր անընդմեջ հարձակման են ենթարկվել, ինչը շարունակվել է նաև կիրակի առավոտյան: Եվ կրկին մենք ունենք իրավիճակի այս փխրունությունը։ Ստեփանակերտը հայտնվել է շատ ծանր իրավիճակում. այդքան ավերածություններ, այդքան շատ զոհեր, այդքան շատ տեղահանված մարդիկ: Ենթակառուցվածքները, էներգամատակարարումը և ամեն ինչ այնքան վատ վիճակի են հասցվել, որ մարդիկ հայտնվել են շատ ծանր իրավիճակում: Նույնը կարելի է ասել նաև մյուս քաղաքների և բնակավայրերի մասին։

ԲիԲիՍի. Թույլ տվեք հարցնել Արցախի կարգավիճակի մասին: Անցյալ շաբաթ այս անկլավի ինքնահռչակ կառավարությունը խնդրեց միջազգայնորեն ճանաչեն իրեն: Արդյո՞ք Հայաստանը սատարում է դա:

Զոհրաբ Մնացականյան. Իհարկե, Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը: Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ կարգավորումը: Բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու շաբաթների ընթացքում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից կարգավորման ռազմական տարբերակի ընտրությունն է, ռազմական ագրեսիայի միջոցով լուծման պարտադրման ընտրությունը։

ԲիԲիՍի. Ինչո՞ւ կամ չեք միացնում տարածքը, կամ ճանաչում նրա անկախությունը: Սրանք այն տարբերակներն են, որոնք բաց են ձեզ համար:

Զոհրաբ Մնացականյան. Հենց այն նույն հիմքով, որ մենք պետք է պատասխանատու լինենք: Մենք չենք ցանկանում խաղաղ կարգավորմանը հնարավորություն չտալ:

ԲիԲիՍի. Բայց եթե Ձեր վարչապետն ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, ապա միանգամայն պարզ է, որ դուք չեք ցանկանում ճանաչել նրա անկախությունը:

Զոհրաբ Մնացականյան. Դա համատեքստից դուրս մի ներկայացրեք: Հայաստանի վարչապետը շատ հետևողական է եղել փոխզիջումային լուծման հարցում՝ պնդելով, որ այլ տարբերակ չկա, քան փոխզիջումային լուծման հասնելը, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն փոխզիջումային լուծումն է հնարավոր: Երբ վարչապետի այս հայտարարությունը դիտարկվում է համատեքստից դուրս, ստացվում է այն, ինչ ստացվում է: Մինչդեռ վարչապետն ասում էր, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում սեփական բարեփոխումների ու սեփական զարգացման գործում, և Հայաստանը չի կարող անտարբեր լինել Արցախի իր հայրենակիցների նկատմամբ: Եվ այս համատեքստում Հայաստանը աջակից կլինի Արցախի մեր հայրենակիցներին՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխավոր: Հակամարտության համատեքստում նա միանգամայն, ուղղակիորեն և հետևողականորեն խոսում էր փոխզիջման մասին:

ԲիԲիՍի. Որքանո՞վ եք վստահ, որ կրակի դադարը, ինչպիսին որ այն կա ներկայումս, ինչ-որ կերպ պահպանվելու է:

Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ, որ սա նաև մեր՝ Մոսկվայում ունեցած զրույցի կարևոր մասն է, և մենք շարունակելու ենք խոսել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, որոնք մաս են կազմում այս միջնորդական ջանքերի: Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին: Այժմ մենք չպետք է հրաժարվենք կրակի դադարի պահպանման որևէ հնարավորությունից: Մենք պետք է առաջ տանենք վերիֆիկացիոն մեխանիզմների գաղափարը, որը կօգնի մեզ վերադարձնել հրադադարի ռեժիմը, վերականգնել խաղաղությունը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կորցնում հույսը, և մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել այս ուղղությամբ:

Հարցազրույցը հասանելի է հետևյալ հղումով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին

17:20 20.06.2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին և հանդես է եկել ողջույնի խոսքով: «Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Ուրախ եմ նշել, որ արդեն երրորդ անգամ կայացող այս համաժողովը վերածվել է կարևոր հարթակի՝ համախմբելու երկրների, կառույցների և անհատների ջանքերը սոցիալական […] ...

Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կտրամադրվի բացառապես թվային եղանակով

17:15 20.06.2025

Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կտրամադրվի բացառապես թվային եղանակով

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային միջավայրում կազմակերպելու, տրամադրման ժամկետները կրճատելու, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ու հստակեցնելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը քննարկել […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

17:07 20.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու 3-րդ ենթախմբում հունիսի Ալինա Սողոմոնյանի և Անի Ամիրաղյանի հաղթանակների շնորհիվ թիմն առավելության է հասել Մալթայի ընտրանու դեմ մրցախաղում։ Անկախ զուգախաղի արդյունքից մեր թիմն արդեն ապահովել է ընդհանուր հաղթանակը։ Հայաստանի հավաքականն իր խմբում գրավել է առաջին տեղը և կմասնակցի հատուկ փլեյ-օֆֆի […] ...

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

17:03 20.06.2025

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով գործընկերների այցը Հայաստան՝ Արուսյակ Ջուլհակյանը բարձր է գնահատել հայ եւ լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: «Լեհաստանը Հայաստանի […] ...

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

17:00 20.06.2025

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 […] ...

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:57 20.06.2025

Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոհարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

BACK_TO_TOP