Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա․ ՊՆ-ն զգուշացնում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանը թիրախավորել է ՀՀ տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա․ ՊՆ-ն զգուշացնում է

10:33 14.10.2020

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․
«Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։
Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։
Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։
Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

10:10 22.07.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են տապալված ծառերը

Հուլիսի 21-ին, ժամը 20:19-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը: Պարզվել է, որ […] ...

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

10:05 22.07.2025

Ես դեռ երիտասարդ եմ, 38-ը միայն սկիզբն է․ Ուսիկ

Ուկրաինացի անպարտելի բռնցքամարտիկ Ալեքսանդր Ուսիկը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում բրիտանացի Դանիել Դյուբուային նոկաուտի ենթարկելուց և գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը վերադարձնելուց հետո ռինգում հայտարարել է, որ կշարունակի կարիերան ու սա միայն սկիզբն է, հաղորդում է DAZN-ը: «Դեռ երիտասարդ եմ։ 38-ը միայն սկիզբն է։ Չգիտեմ, թե ինչու են ռևանշներն ինձ համար համեմատաբար հեշտ լինում։ Շնորհակալություն […] ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվել

10:00 22.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 65 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի, հայտնում է կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 21-ին սպանված 65 մարդկանցից 11-ը մահացել են մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների ժամանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտից ի վեր, երբ սկսվեց օգնություն բաշխել […] ...

11-մետրանոցները չհաշված` Մեսսին Ռոնալդուից շատ գոլ է խփել

09:38 22.07.2025

11-մետրանոցները չհաշված` Մեսսին Ռոնալդուից շատ գոլ է խփել

11-մետրանոցները չհաշված` Լիոնել Մեսսին ավելի շատ գոլ է խփել կարիերայում, քան Կրիշտիանու Ռոնալդուն: Առանց 11-մետրանոցների, 38-ամյա Մեսսին կարիերայում ունի 764 գոլ, իսկ 40-ամյա Ռոնալդուն` 763: Ընդհանուր առմամբ, Մեսսին 874 գոլ ունի կարիերայի 1114 խաղում (110-ը՝ 11-մետրանոցից), Ռոնալդուն՝ 1281 խաղում 938 գոլ (175-ը՝ 11-մետրանոցից): ...

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների

09:30 22.07.2025

Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ չէ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների

Թեհրանը դեռևս պատրաստ չէ Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցությունների, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Մենք բաց ենք բանակցությունների համար, դեռևս ոչ ուղղակի, եթե դրանք հանգեցնեն փոխշահավետ լուծման», – պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է Վաշինգտոնի վարչակազմի հետ ուղղակի բանակցությունների։ […] ...

Չինաստանը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ դրական դեր խաղալու Իրանի հարցի լուծման գործում

09:20 22.07.2025

Չինաստանը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ դրական դեր խաղալու Իրանի հարցի լուծման գործում

Չինաստանը աջակցում է Իրանի՝ միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքին և պատրաստ է նպաստել իրանական միջուկային խնդրի կարգավորմանը, հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսյուն։ «Անհրաժեշտ է շարունակել Իրանի միջուկային խնդրի լուծումը քաղաքական և դիվանագիտական մեթոդներով: Անհրաժեշտ է երաշխավորել իրանական կողմի իրավունքը՝ խաղաղ նպատակներով օգտագործելու միջուկային էներգիան։ Չինաստանը պատրաստ է շարունակել դրական և կառուցողական դեր խաղալ […] ...

BACK_TO_TOP