Մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ. գերմանացի պատգամավորներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

Մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ. գերմանացի պատգամավորներ

21:24 18.10.2020

Արցախում են Գերմանիայի Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ, որոնց նպատակն է ծանոթանալ պատերազմական իրավիճակին ու Եվրոպայում ներկայացնել իրականությունը ոչ միայն պատերազմի, այլև Ղարաբաղյան հակամարտության մասին: Նրանք այսօր Արցախի տեղեկատվական շտաբում ասուլիսով են հանդես եկել: Խոսել են քաղաքացիական բնակավայրերի վրա Ադրբեջանի հարձակումների մասին, հայտարարել, որ պատրաստ են ամեն գնով նպաստել խաղաղությանը: Իսկ դրա ճանապարհը, ըստ գերմանացի պատգամավորների, Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելն է:

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆան Կոյտերն իր խոսքում ասել է.

«Գերմանական լրատվամիջոցները իրականությունը չեն ներկայացնում, և կարևոր էր, որ մենք գայինք ու տեսնեինք՝ ինչ է կատարվում: Մենք եղել ենք Շուշիում ու տեսել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել է եկեղեցու վրա, Ստեփանակերոտւմ մեր աչքերով տեսել ենք, որ խաղաղ բնակավայրերը ռմբակոծել են, թեև այդ տարածքում ռազմական տեխնիկա ու օբյեկտներ չեն եղել: Հաստատել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է, մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին միայն չխոսեն, այլ սկսեն գործողություններ անել, պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որ պատերազմը շուտ ավարտվի: Մեր առաքելությունն է այս ամենը հասցնել Գերմանիա ու Եվրոպա, որ հասկանան ու սկսեն ակցիաներ անել պատերազմն ավարտվելու համար: Յուրաքանչյուր խաղաղասեր մարդ, յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ձայն բարձրացնի Ադրբեջանի դեմ, որ կանգ առնեն, մենք պատրաստ ենք քայլեր անել խաղաղության համար»:

Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր՝ Շտեֆեն Կոտրեն ասել է, որ սա տեղային համակարտություն չէ, այլ լայնածավալ պատերազմ, որի մասին աշխարհը պետք է տեղյակ լինի:

«Մենք ուզում ենք Եվրոպայի ժողովրդին ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում, ցանկոանում ենք լուծում գտնել: Մենք մտածում ենք, որ Մինսկի խմբի գործընթացը չի աշխատելու: Շատերը դեռ պետք է Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի միջև եղած իրական խնդիրը հասկանան, մենք մեր աչքերով տեսել ենք, որ խաղաղ բնակչությանը, շինություններն են գնդակոծել ու միջազգայնորեն արգելված զենքերով են կրակել: Մենք վախենում ենք, որ այստեղ կարող է նոր ցեղասպանություն տեղի ունենալ, փորձում ենք ցույց տալ, որ փորձ է արվում ոչնչացնել Արցախի բնակչությանը: Մենք դատապարտում ենք բոլոր ագրեսոր քայլերը և ցանկանում ենք ստոպ տալ պատերազմին: Մենք ուզում ենք,որ պատժամիջոցների ենթարկվեն Ադրբեջանն ու Թուրքիան»,-ասել է Կոտրեն:

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքները

12:55 22.08.2025

Բիզնես գաղափարներից մինչև սոցիալական փոփոխություններ․ ամփոփվել են ՍՁ գաղափարաթոնի առաջին փուլի արդյունքները

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա» ՀԿ-ն անցկացրել է գաղափարաթոն, որի շրջանակում 18 երիտասարդական թիմերի հնարավորություն է տրվել գաղափարները վերածելու բիզնես նախագծերի։ ՍՁ գաղափարաթոնին մասնակցելու ցանկություն էր հայտնել 269 երիտասարդ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված)․ կազմակերպիչները ստացել են 76 խմբային հայտ ՀՀ բոլոր մարզերից […] ...

88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

12:48 22.08.2025

88-ամյա կնոջ տնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 10-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը ջուր խմելու պատրվակով մտել է մայրաքաղաքի Վաղարշյան փողոցի տներից մեկը և օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել նրա պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս ու փող։ Նշված հասցե են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները։ 88-ամյա […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ը

12:37 22.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 22-27-ը

Երևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի […] ...

Ալիևը կոչ է արել ադրբեջանցիներին միշտ պատրաստ լինել պատերազմի

12:31 22.08.2025

Ալիևը կոչ է արել ադրբեջանցիներին միշտ պատրաստ լինել պատերազմի

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը ձգտում է խաղաղության, այն միշտ պետք է պատրաստ լինի, եթե հակամարտության վտանգ լինի, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Բայց մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի», – ասաց նա։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ աշխարհում որոշակի իրադարձություններ կանխատեսել հնարավոր չէ, ուստի իր […] ...

Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի

12:20 22.08.2025

Այգավան-Եղեգնավան ճանապարհի մի մասը ժամանակավորապես կփակվի

Տ-2-50, /Հ-10/ (Վանաշեն)-Այգավան-Եղեգնավան-/Հ-11/ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ2+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 25-ից ժամանակավորապես կփակվի նշված ճանապարհի՝ Վանաշենով անցնող մոտ 1կմ հատվածի երթևեկությունը։ ...

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

12:13 22.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Վրաստանի տարածքում՝ «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օգոստոսի 22-ին՝ ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ը, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»: «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների […] ...

BACK_TO_TOP