12:43 21.10.2020
«Ես ամեն օր արթնանում և աղոթում եմ, որ ռմբակոծությունը դադարեցվի», – Forbes ամերիկյան հեղինակավոր հանդեսին տված հարցազրույցում, խոսելով Արցախում ընթացող պատերազմի մասին, ասել է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
«Ժամանակ առ ժամանակ վշտացած ենք, հպարտ, բարկացած: Որպես հայ ունենում ենք զգացմունքների փունջ՝ գործ ունենալով անարդարության հետ ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Թուրքիայի կողմից: Մեզ համար դա կարծես գոյութենական պայքար լինի»,-նշել է Թանկյանը:
Աշխարհահռչակ խմբի մենակատարը պատմել է, որ խոսել է գերմանական լրատվամիջոցների հետ և թեպետ չի ասել, բայց մտածել է. «Ի՞նչ կզգան իսրայելցիները, եթե Գերմանիան երբեք չճանաչեր Հոլոքոստը և հենց հիմա սկսեր ռմբակոծել Իսրայելը: Մենք հենց դա ենք զգում»:
«Մեզ համար իսկապես ցավալի է, քանի որ Թուրքիայի նախագահ Էրդողանի կառավարությունը դեռևս չի ճանաչել ցեղասպանությունը, փոխարենը Ադրբեջանի հետ հարձակվում է մեզ վրա: Սա ռասիզմ է, ատելություն»,-ասել է նա:
Թանկյանն ընդգծել է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, մարդու իրավունքների խախտում է, ռազմական հանցագործություն:
«ՆԱՏՕ-ն նրանց չի կանգնեցրել, թեպետ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է: Եվրամիությունը դեմ է արտահայտվել Թուրքիայի ներգրավվածությանը, բայց ժամանակն է, որ բոլորը սկսեն պատժամիջոցներ կիրառել նրանց վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն անմեղ մարդկանց սպանությունը»,-նշել է նա:
«Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ մենք ունենք հիանալի երիտասարդներ, որոնք կամավոր մեկնում են ռազմաճակատ՝ իրենց ընտանիքները պաշտպանելու համար: Հարկավոր է պատժամիջոցներ կիրառել: Մենք աջակցության կարիք ունենք: Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը չափազանց կարևոր է», – ընդգծել է Սերժ Թանկյանը:
Թանկյանն ընդգծել է, որ ադրբեջանա-թուրքական ագրեսորները ժամանակն այնպես են ընտրել, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած լինի այլ հարցերի վրա. մասնավորապես COVID-ի և ԱՄՆ-ի դեպքում՝ ընտրությունների: «Դա արվել է միտումնավոր, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է զբաղվենք այդ խնդիրներով և թույլ տանք, որ անմեղ մարդիկ մահանան և անարդարություն տիրի. ընդհակառակը. մենք պետք է իմանանք, որ դա վատ ժամանակ է և գործենք դրա դեմ ՝ որպես համաշխարհային հանրություն»,-ասել է Թանկյանը:
22:41 22.07.2025
2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215.253 զբոսաշրջիկԶբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հունիսին դեպի Հայաստան այցելությունների թիվը։ 2025 թ. հունիսին Հայաստան այցելել է՝ 215,253 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024 թ․ հունիսին՝ 180,718։ 2025 թ․ հունվար-հունիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հունիսին […] ...
22:32 22.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը դարձել է ոչ շահագործելի. կա վիրավորՀուլիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» կոչվող հատվածում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Մեղրիի հրշեջ-փրկարարական և Ագարակի փրկարարական հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Մինչ […] ...
22:24 22.07.2025
ՔՊ կուսակցության վարչության նիստում քննարկվել են կուսակցական հարցերՀուլիսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահի տեղակալ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ կուսակցության գրասենյակից: Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ ...
22:17 22.07.2025
Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:08 22.07.2025
Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվելՀուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...