Սամադ Սեյիդովի հայտարարությունը բալիստիկ հրթիռներով Գյանջան ռմբակոծելու մասին պարզապես կեղտոտ սուտ է․ Միքայել Մելքումյանը` ԵԽԽՎ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC

Սամադ Սեյիդովի հայտարարությունը բալիստիկ հրթիռներով Գյանջան ռմբակոծելու մասին պարզապես կեղտոտ սուտ է․ Միքայել Մելքումյանը` ԵԽԽՎ-ում

15:35 22.10.2020

Միքայել Մելքումյան

Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում բարձրացրել եմ արհեստական բանականության ռազմականացման աղետալի հետևանքների հարցը արցախյան հակամարտության գոտում: Այս մասին գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը.

«Արհեստական բանականությունն ի շահ հանրության օգտագործելու մասին խոսելիս պետք է ասենք, որ հաճախ դա հանգեցնում է մի շարք խնդիրների։

Այդ խնդիրների մի մասը հստակ վերաբերում է մարդու իրավունքներին։ Մենք ուզում ենք արհեստական բանականությունը կառավարելի դարձնել, օրինակ՝ օգտակար լինել հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Բայց մյուս կողմից մարդկանց կառավարելու խնդիր կարող է առաջանալ, և պետք է հասկանալ, թե սա ինչքանով է հակասում մարդու իրավունքների կոնվենցիային։

Մյուս մասը հետևյալն է։ Բոլորս տեղյակ ենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի մասնակցությամբ սանձազերծել է լայնածավալ ռազմական ագրեսիա Արցախի նկատմամբ։ Թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ «Բայրաքթար»-երի օգտագործման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում ունենք տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ։ Սա արհեստական բանականության միջոցով խաղաղ մարդկանց ապրելու իրավունքի ոտնահարում է։

Ո՞րն է այստեղ սահմանը, որքանո՞վ է զենքերի արտադրության մեջ արհեստական բանականության օգտագործումը համապատասխանում համամարդկային արժեքներին և տարբեր կոնվենցիաներին։ Արհեստական բանականության տեխնոլոգիական իրացման պարագայում պետք է կարողանանք համամարդկայինը զատել, տարանջատել հանրային պահանջներից և խիստ սանկցիաներ սահմանել այդ առումով։
Հարցս շատ կոնկրետ է՝ արհեստական բանականության օգտագործման արդյունքում մարդկային կյանքեր ենք կորցնում։ Մեր Վեհաժողովը կարողանո՞ւմ է հստակ միջամտել դրա կասեցմանը կամ սանկցիաների կիրառմանը։ Թե՞ մենք սպասում ենք, որպեսզի այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի վերջնականապես, որից հետո մեկ-երկու քաղաքակիրթ տեսքով հայտարարություն անենք։

Կարծում եմ՝ սա շատ բարդ խնդիր է, նման է սանկցիայի կիրառման՝ հանուն ոչ սանկցիայի։ Մենք պետք է կարողանանք ճիշտ մոտեցում ցուցաբերել։

Ամեն մի արյուն չէ, որ վիրահատական արյուն է. դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք։

Եվ վերջում ուզում եմ ընդգծել, որ քիչ առաջ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հայտարարությունը բալիստիկ հրթիռներով Գյանջան ռմբակոծելու մասին պարզապես կեղտոտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

22:47 21.08.2025

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

22:42 21.08.2025

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

22:38 21.08.2025

Յուրիկ Մխիթարյանը 4 փայլուն հաղթանակներից հետո եզրափակչում է․ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ

Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 Աշխարհի առաջնությունում գերազանց է գոտեմարտում 60 կգ․ քաշային Յուրիկ Մխիթարյանը։ Նա 4 հաղթանակ է տարել և դուրս է եկել եզրափակիչ։ Իդեպ բոլորը գոտեմարտերում հայ ըմբիշը վաղաժամ է հաղթել։ Եզրափակչում Մխիթարյանը կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

22:29 21.08.2025

Շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր. նոր նախաձեռնություն տարեցների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն` այս անգամ արդեն տարեցների համար։ Երևանի տարեց բնակիչների համար կազմակերպվում են շրջագայություններ դեպի մեր երկրի տեսարժան վայրեր։ Այս տարի նախատեսված է 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի: Ծրագրի մեկնարկը տրվեց Սևանի թերակղզի ու Սևանավանք այցելությամբ։ Ճանապարհորդության ընթացքում տարեցներին ուղեկցում է բուժաշխատող […] ...

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

22:25 21.08.2025

Հառիճ բնակավայրում «BMW»-ն բախվել է քարերին, կողաշրջվել ու բռնկվել. կան վիրավորներ

Օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Սարալանջ-Արթիկ ավտոճանապարհի Հառիճ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել արհեստական լճակի ափի մոտ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, վթար-հրդեհի հետևանքով վարորդն ու ուղևորը, […] ...

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

22:19 21.08.2025

Կկառուցվեն ճանապարհներ, կվերանորոգվեն բնակարաններ. գործադիրի այսօրվա որոշումները

Կադաստրի կոմիտեում արված նորամուծությամբ, անշարժ գույքի գնորդի իրավունքների պետական գրանցումն ու վաճառողի իրավունքների դադարեցումը կկատարվեն էլեկտրոնային համակարգով: Բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման ծրագրերի համար կառավարությունը լրացուցիչ կտրամադրի 3,5 մլրդ դրամ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:   ...

BACK_TO_TOP