Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել Վլադիմիր Պուտինին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել Վլադիմիր Պուտինին

16:29 23.10.2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը ներկայացնում ենք ստորև․
«Ռուսաստանի Դաշնության նախագահ
պարոն Վլադիմիր Պուտինին
Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի
Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին:
Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են:
Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը:
Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ:
Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը:
ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Իրենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալներ ու հազարավոր սպաներ։
Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ:
Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները:
Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:
Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:
Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:
Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի
Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:
Խորին հարգանքով՝
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:47 21.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի փ. 1, 3 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 10, 12 շենքեր […] ...

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

20:38 21.08.2025

Սպերցյանը դժգոհ է Գալիցկիից․ Իվան Կարպով

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից։ Այս մասին հաղորդում է Իվան Կարպովը: 25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո […] ...

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

20:26 21.08.2025

Վրաերթ՝ Զովունիում. կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 1-ին փողոցում՝ «Դայմոնդ» սուպերմարկետի դիմաց՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սահականույշ Մ.-ին և 16-ամյա Մարի Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի հետևանքով […] ...

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

20:17 21.08.2025

Դրամաշնորհային մրցույթ՝ երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակում հայտարարվում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մրցույթի արդյունքում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթն այս տարի իրականացվում է […] ...

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

20:09 21.08.2025

«Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» վերջնական առաջարկը

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» մերժել է Էդուարդ Սպերցյանի համար «Սաութհեմփթոնի» կատարած վերջնական առաջարկը, հաղորդում է РБ Спорт-ը: «Կրասնոդարը» վերջնական որոշում է կայացրել բաց չթողնել 25-ամյա ֆուտբոլիստին անգլիական ակումբ: Ակումբն այլ առաջարկների է սպասում: Որոշման գլխավոր պատճառն այն է, որ անգլիական կողմից գումար ստանալը բարդ է առկա պատժամիջոցների պայմաններում»,- նշում է աղբյուրը: Այդուհանդերձ, «Կրասնոդարը» դեմ չի եղել […] ...

SHANTNEWS

20:00 21.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP