15:22 25.10.2020
ՀՀ ԱԳ նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարին, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախագահ Րաֆֆի Համփարյանին, Կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համփարյանին և Հայ Դատի ազգային խորհրդի անդամ Անի Չաղլասյանին։
Նախարարն իր զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը և կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Ամերիկայի համայնքի մտահոգություններն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իրազեկել են իրենց կողմից ձեռնարկվող քայլերի ու հետագա ծրագրերի վերաբերյալ։
15:43 21.08.2025
Մյանմայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել5.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի հարավում՝ Յանգոն քաղաքի մոտակայքում, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով՝ օջախը գտնվել է Անդամանյան ծովում` 10 կմ խորության վրա։ Ավելի թույլ ցնցումներ են գրանցվել Նայպիդո քաղաքի տարածքում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։ ...
15:35 21.08.2025
Սկսվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքըՍկսվել է Մունդիալի որակավորման փուլի Հայաստան – Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառքը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են լինելու tickets.ffa.am կայքում։ Ֆեդերացիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ինչպես այս, այնպես էլ հավաքականի հաջորդ խաղերում տոմսերի վաճառքը միայն առցանց է լինելու, ֆիզիկական վաճառք չի նախատեսվում։ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի […] ...
15:28 21.08.2025
Մալաթիայի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ ու ռազմամթերքՀամայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի օգոստոսի 19-ին զանգահարել է 911 և հայտնել, որ Դալմայի այգիներում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են պահեստատուփով ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 138 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
15:22 21.08.2025
Լավրովը նշել է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմաններըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկիի հետ միայն այն դեպքում, եթե բոլոր հարցերը, որոնք պահանջում են քննարկում ամենաբարձր մակարդակով, լավ մշակվեն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ պատրաստ է հանդիպել, այդ թվում՝ պարոն Զելենսկու հետ ՝ այն հասկացողությամբ, որ բոլոր հարցերը, որոնք պահանջում են […] ...
15:15 21.08.2025
Գեղարքունիքի մարզում նորոգման, կառուցման և վերակառուցման ընթացքի մեջ է 38 դպրոց. օգոստոսյան խորհրդակցություն Գավառում2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հերթական օգոստոսյան խորհրդակցությունն անցկացվել է Գավառում՝ Գեղարքունիքի մարզի հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության […] ...
15:07 21.08.2025
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի աշխարհի առաջնությանը․ ՀԸՖ-ն հերքում է UWW-ի տեղեկատվությունըՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 13-21-ը կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: «Հարգելի հայրենակիցներ և ըմբշամարտի սիրահարներ, Եվս մեկ անգամ հորդորում ենք հետևել միայն Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական էջին: Այն, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է ԱԱ-ին մասնակցող նախնական կազմերը, դա չի նշանակում, որ դրանք վերջնական են: Ինչպես նաև, հարկ ենք […] ...