21:02 26.10.2020
TolishMedia-ն, հղում անելով Talyshistantimes- ին, հայտնում է, որ Ղարաբաղում պատերազմի հենց սկզբից ադրբեջանական ռեժիմը թալիշներին ուղարկում է առաջնագիծ, և այս պատերազմում հիմնական կորուստները կրում են թալիշները, իհարկե, լեզգիների, ավարների և այլ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները ևս։
Այժմ ամենադաժան մարտերը տեղի են ունենում Ղարաբաղի հարավում, որը համեմատաբար մոտ է Թալիշստանին, և այս մարտերում թալիշների թիվը նույնիսկ գերազանցում է լեզգիների թվին. նրանց ուժով տանում են անմիջապես հարակից գյուղերից, քաղաքներից և անմիջապես նետվում կրակի գիծ: Հասկանալի է, որ որքան շատ կորուստներ լինեն թալիշների շրջանում, այնքան լավ՝ հանցագործ խմբավորման և ֆաշիստական պետության համար, որոնք տիրել են Թալիշստանին: Որքան քիչ թալիշ երիտասարդներ լինեն, այնքան քիչ գլխացավանք կունենա Ալիևի վարչակարգը, իսկ ապագայում թալիշների վերարտադրվելու հնարավորությունն ավելի քիչ կլինի:
Բայց այն, ինչ տեղի ունեցավ Սանջարադի գյուղի բնակիչների հետ, որը իշխանությունները անվանում են Սանջարա-քենդի, չի կարելի որակել այլ բան, քան թալիշների ցեղասպանություն: Այսպիսով, մի փոքրիկ գյուղի զորակոչիկների գրեթե մեկ երրորդը զոհվել է մեկ օրվա ընթացքում: Ըստ գյուղացիների՝ մոտ 30 մարդ գյուղից մեկնել է ռազմաճակատ: Ավելի վաղ գյուղացիների շրջանում արդեն սպանվածներ կային ,այդ մասին վկայում են թարմ գերեզմանները։ Բայց նախորդ օրը՝ միանգամից 8 դիակ: Սա նշանակում է միայն մեկ բան. զորահավաքից անմիջապես հետո նրանք բոլորը նետվել են առաջին շարքեր, ռազմական գործողությունների թեժ գիծ, որտեղ էլ զոհվել են … Հետաքրքիր է, որ զոհվածների մեջ կա պաշտոնաթող մայոր, որին բառացիորեն բռնի ուժով տարել են ռազմաճակատ:
Փորձենք կատարել պարզ հաշվարկներ՝ օգտագործելով Սանջարիդի գյուղի օրինակը: Եթե այնտեղից մոբիլիզացված 30 զինծառայողից միայն երեկ 8-ն է մահացել, իսկ մինչ այդ՝ մի քանիսը ևս, և սա, իհարկե, դեռ վերջը չէ, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, հետևաբար, ավելի շատ զոհեր կլինեն։
Եկել է ժամանակը՝ դիմելու իրավապաշտպան կազմակերպություններին՝ կապված Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների մոբիլիզացման համակարգի և Ղարաբաղի պատերազմին նրանց մասնակցության անհամաչափության հետ: Դա պարզապես չի կարելի թույլ տալ: Ավելին, այս խնդիրը վերաբերում է ոչ միայն թալիշներին, այլ նաև լեզգիներին, ավարներին և Կասպից ծովի տարածաշրջանի այլ բնիկ ժողովուրդներին: Սանջարադիի ողբերգությունը թալիշ ժողովրդի ողբերգությունն է:
13:06 21.08.2025
Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարքՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...
12:54 21.08.2025
Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. ՓաշինյանՀայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...
12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահինՊարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...