Նորօրյա հերոսներ․ Մեխակ Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ և ցուցաբերել 1-ին բուժօգնություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

Նորօրյա հերոսներ․ Մեխակ Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ և ցուցաբերել 1-ին բուժօգնություն

14:17 27.10.2020

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրետանու կրակով մեծաթիվ թշնամական կենդանի ուժ և զրահատեխնիկա ոչնչացնելու համար պետական բարձր պարգևների են ներկայացվել փոխգնդապետ Արման Աշոտի Հակոբյանը /«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան/, կապիտան Գեորգի Արտավազդի Արշակյանը /«Մարտական ծառայություն» մեդալ/, կապիտան Հունան Հովհաննեսի Հակոբյանը /«Արիության համար» մեդալ/, կապիտան Գևորգ Արմենի Գասպարյանը /«Արիության համար» մեդալ/, մայոր Էդգար Ներսեսի Կանդայանը /«Արիության համար» մեդալ/, ավագ լեյտենանտ Նայիրի Մհերի Մկրտչյանը /«Մարտական ծառայություն» մեդալ/, մայոր Աշոտ Ռուբենի Մուսայելյանը, լեյտենանտ Թելման Գերասիմի Մխիթարյանը, մայոր Անդրանիկ Լևոնի Պիլիպոսյանը, մայոր Սեդրակ Աշոտի Մադաթյանը, կապիտան Վահե Գագիկի Գյուլզատյանը, ավագ լեյտենանտ Աղվան Գառնիկի Մովսիսյանը /«Արիության համար» մեդալներ/, փոխգնդապետ Մհեր Արմոյի Շամիրյանը /«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան/, փոխգնդապետ Մհեր Ռոմիկի Ղուկասյանը /«Արիության համար» մեդալ/:

Շարքային Կարեն Արսենի Առաքելյանը «Մարտական ծառայություն» մեդալի կարժանանա թշնամական 2 ԱԹՍ ոչնչացնելու համար: Սերժանտ Գոռ Տիգրանի Սահակյանը «Արիության համար» մեդալ կստանա հակառակորդի 1 տանկ խոցելու համար:

Շարքային Գևորգ Մերուժանի Օհանյանը «Մարտական ծառայություն» մեդալի է ներկայացվել հակառակորդի 1 «Ուրալ» իր անձնակազմով հօդս ցնդեցնելու համար: Նույն տիպի պետական պարգևների են ներկայացվել կապիտան Մխիթար Արթուրի Օհանյանը՝ հակառակորդի շարասյուն ոչնչացնելու, կապիտան Արման Ռաֆիկի Ավետիսյանը՝ թշնամու 2 Կամազ խոցելու և կրտսեր սերժանտ Արման Արթուրի Քոչարյանը՝ նույնպես թշնամական ուժերի շարասյուն ոչնչացնելու համար:

Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից սուրս է բերել մեր վիրավոր  զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: Նույն տիպի մեդալ կստանա նաև վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Ստեփանի Բեգլարյանը՝ նշված գործողությանը գործուն մասնակցություն ունենալու համար:

Թշնամական հրետակոծության գոտուց 16 վիրավորների դուրս բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար «Արիության համար» մեդալի է ներկայացվել նաև ենթասպա Արցախ Արթուրի Բարսեղյանը:

Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում՝ այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Փառք մեր հերոսներին, ովքեր հերոսանում են ճակատային գծի բոլոր հատվածներում:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

11:40 21.08.2025

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

11:33 21.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

11:00 21.08.2025

China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետ

Չինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

10:55 21.08.2025

NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական ​​բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

10:50 21.08.2025

Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

10:45 21.08.2025

Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...

BACK_TO_TOP