17:54 27.10.2020
Պատմության էջերը կրկնվում են, հայի ոգին մնում է նույն անկոտրումը։ «Հորիզոնին» տված հարցազրույցում գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայ ազգը միշտ էլ կռվել է իրենից տասնապատիկ մեծ ուժեր ունեցող թշնամու դեմ և պատվով հաղթել։ Կոմանդոսը վստահ է, որ այս պատերազմում հայ ազգն արդեն հաղթել է, քանի որ 31 օրվա ընթացքում հակառակորդը չի կատարել իր մարտական խնդիրն այն դեպքում, երբ անհնարին թվացող զորք ու սպառազինություն էր մեկտեղել։
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը ուրախությամբ է նշում, որ կամավորական ուժերն այսօր նախօրոք անցնում են զինվորական պարապմունքներ և առավել փորձ ու գիտելիքներ ստանալուց հետո են միայն մեկնում առաջնագիծ։ Կոմանդոսն ամեն օր՝ մինչև ուշ գիշեր, անձամբ է մասնակցում վերապատրաստման դասընթացներին։
«Մեր ջոկատները հիմա պիտի գիտելիքներով գնան․ զենքին պետք է վերաբերվես երեխայիդ պես, պետք է մաքրես, փայփայես, սիրով վերաբերվես, քանդես-հավաքես։ Պետք է տիրապետեն զինվորական օրենքներին։ Դա մեր գլխավոր նպատակն է, որ մեր ջոկատներն ավելի հզորանան և ջարդեն թշնամուն»,- ասում է Կոմանդոսը։
Առյուծ տղաներն առաջնագծում են, աշխարհասփյուռ հայ ժողովուրդն էլ մեկ բռունցք դարձած հայրենիքի թիկունքում է։Այսօր աշխարհի տարբեր երկրներից բժիշկներ են եկել, և նեղ մասնագետների բանակը ևս ամուր է պահում զինվորի թիկունքը։ Կոմանդոսի խոսքերով՝ հայոց երկինքն այսօր ազատվել է թշնամու անօդաչու թռչող սարքերից, մնում է գործն ավարտին հասցնել օջախային մարտերում։ Կոմանդոսը փաստում է՝ թշնամին չկարողացավ բլից կրիգով 5-6 օրում գրավել Արցախը։ Ի հակադրություն այս փաստի՝ գեներալ-մայորն ընդգծում է, որ մեր զգալի հաջողությունների կողքին խոշորացույցով ենք նայում փոքրիկ անհաջողություններին։ Ուստի թշնամու որոշակի առաջխաղացումն ու դիրքային փոքրիկ հաջողությունները կանխվելու են, ժամանակի հարց է, վստահ է Արկադի Տեր-Թադևոսյանը։
«Փոքր վատ բանն ավելի է ուռճացվում, քան լավ բանը։ Մենք հիմա կանգնեցրել ենք թշնամուն, ինչ-որ տեղ առաջ ենք գնացել, ունենք հաջողություններ, բայց դրա մասին կարծես չենք խոսում, այլ լսում են Կուբաթլուի և այլնի մասին ու զարմանում․ բա կռիվ է․․․Մենք այս փոքր ազգով՝ 3 մլն ազգով, ողջ երկրին ենք փրկում։ 3 մլն-ը դիմադրում է 90 մլն-ին, և դա քիչ է, էլի են ուզում ավելանան՝ Պակիստանից գան, Ուկրաինան է խոսք տալիս․․․որ այդ «խեղճ» 90 միլիոնին պաշտպանեն 3 միլիոնից (ծիծաղում է)։
Նրանք հիմա շակալների պես անտառներում են թաքնվում, հետո դուրս են գալիս, ուստի այդ շակալներին պետք է ման գալ, գտնել ու խփել»,- նշում է Արկադի Տեր-Թադևոսյանը։
Կոմանդոսը հիշեցնում է․ զորավար Անդրանիկը ջոկատում ուներ 25 զինվոր և թշնամու 25․000-ին կոտորեց։ Այսօր թե՛ թշնամին է մեծաքանակ, թե՛ նրա զինանոցն է ավելի մեծ։ Քանզի հայրենիք խլելը չենք հանդուրժի, ասում է գեներալ-մայորն ու հավելում, որ օսմանական հզոր կայսրություն ստեղծելու ախորժակով Թուրքիան այսօր ուզում է հասնել մինչև Չինաստան, և ողջ աշխարհի դեմ սպառնալիք հանդիսացող թշնամուն այսօր մենք ենք զսպում։ Գեներալ-մայորն ամեն օր է հպարտանում 18-20 տարեկան զինվորի խիզախությամբ։ Նրա հպարտությունը կրկնապատկվում է, երբ հոսպիտալներում զրուցում է վիրավոր առյուծների հետ։
«Ասում է՝ ես պետք է լավանամ ու շուտ առաջնագիծ մեկնեմ, այնինչ տեսնում ես, որ վիրավոր է, մաքուր սրտով են ասում, ոչ թե իրենց ստիպում են։ Ես նրանց տեսա, ավելի ուժեղացա, նրանցից ուժ ստացա՝ վիրավորներից, իսկ այն տղաները, որ զենքը ձեռքին կանգնած են․․․»,- հիացմունքը չի թաքցնում Կոմանդոսը։
Ալիևի և Էրդողանի իրական դեմքն արդեն աշխարհը տեսավ, նրանց անմարդկային նկրտումները կզսպեն գերտերությունները, համոզված է Կոմանդոսը։ Իսկ առաջինը քրիստոնեությունն ընդունած հայ ժողովրդի Աստվածն ամենազորեղն է և, պատերազմի թատերաբեմերում թրծված հայ ժողովուրդը կհաղթի այս անգամ էլ, վստահ է գեներալ-մայորը։
«Մենք արդեն հաղթել ենք, մեր հաղթանակը մեր ձեռքն է․ դժվար պահերին մենք իրար հետ ենք, իրար կողք ենք կանգնած, իրար օգնում ենք, բոլորս իրար միանում ենք դժվար պահին, և դա է մեր ուժը։ Բոլորին մաղթում եմ առողջություն, ուժ։ Մեր կրոնն ու հավատքը տալիս են իրավունք, որ հայ մարդն այս տարածքում ապրել է, ապրում է ու միշտ կապրի»։
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
11:53 21.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհինՕգոստոսի 21-ին, ժամը 07:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի […] ...
11:47 21.08.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելՕգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
11:40 21.08.2025
Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցներըԱսիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...
11:33 21.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:00 21.08.2025
China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետՉինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...
10:55 21.08.2025
NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...