17:00 28.10.2020
Կանանց սոցիալական ձեռներեցների, խաղաղությանև փոփոխությունների համար պայքարողների թեմաներով հեղինակ Ջեքի Աբրամյանը Forbes-ում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:
Genocide Watch-ի. GENOCIDE EMERGENCY: Azerbaijan in Artsakh զեկույցում նշվում է.
«Հայերի նկատմամբ անցյալում իրականացված ցեղասպանության ժխտման, ատելության խոսքի պաշտոնական օգտագործման և Արցախում ներկայումս քաղաքացիական անձանց թիրախավորելու պատճառով Genocide Watch-ը համարում է, որ Ադրբեջանը գտնվում է 9-րդ փուլում՝ բնաջնջում և փուլ 10՝ հերքում: Այն եզրակացրել է, որ ադրբեջանական ռազմական գրոհները, «լազերային ղեկավարվող անօդաչու թռչող սարքերը, որոնք մատակարարվում են Թուրքիայի և Իսրայելի կողմից», ընդդեմ արցախցի խաղաղ բնակիչների, «պատերազմական հանցագործություններ են Ժնևի կոնվենցիաների համաձայն»:
Այն մանրամասն նկարագրում է 1918-ի Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության կողմից հայ բնակչության համակարգված ոչնչացումը «Ադրբեջանում, Նախիջևանում և Լեռնային Ղարաբաղում` որպես 1915-ի օսմանյան հայերի տեղահանության և ցեղասպանության շարունակություն»: Այնտեղ նշվում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը Բաքվում կոտորել «առնվազն 15000 հայ խաղաղ բնակիչների «սեպտեմբերյան օրերի» ընթացքում, իսկ 1000 հայի՝ 1919-1920 թվականներին Ղարաբաղի Շուշի և Հայբալիքենդ քաղաքներում»:
Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի հարձակումը խախտում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ անհապաղ գլոբալ հրադադարի մասին` համաճարակի վրա կենտրոնանալու նպատակով: Amnesty International Crisis Response-ի փորձագետները «հայտնաբերել են իսրայելական արտադրության M095 DPICM կասետային զինամթերք, որոնք, պարզվում է՝ արձակվել են ադրբեջանական ուժերի կողմից»:
Նա անդրադարձ է կատարում Haaretz- ի վետերան, վերլուծաբան Յոսի Մելմանի, Սիմոն Սփանգինի՝ Haaretz Podcast-ում «Ինչո՞ւ է Իսրայելը զինում Ադրբեջանին Հայաստանի դեմ» հարցազրույցին, որտեղ վերջինս քրիստոնյա հայերի դեմ Թուրքիայի և Իսրայելի համատեղ պայքարը համարել է «ցինիկ»:
«Իսրայելը՝ հրեաների հայրենիքը, որոնք զոհվեցին Հոլոքոստի ժամանակ, և Հոլոքոստը վերապրածները հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Որպես հրեա և որպես իսրայելցի՝ ես չեմ կարող դա ընդունել: Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում ազգային շահեր: Իսրայելն իր արտաքին քաղաքականության մեջ գոնե մեկ բարոյական արժեք պետք է ներմուծեր. Իսրայելը պարզապես շահագրգռված է զենք վաճառել, վաճառել և վաճառել»:
Հոդվածագիրը նշել է, որ մինչ անցյալ ուրբաթ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում էին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, Արցախը շարունակում էր ռմբակոծվել: Երկու կողմերն էլ համաձայնվել էին հրադադարին, բայց այն կրկին խախտվել է:
«Ես վիրտուալ հարցազրույց եմ անցկացրել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գլխավոր մասնագետ, 29-ամյա փաստաբան Մարինա Սիմոնյանի հետ: Նա ծնվել է մայրաքաղաք Ստեփանակերտում. Սիմոնյանն գրեթե իր ամբողջ կյանքն ապրել է պատերազմի և հակամարտության մեջ: Մի քանի օր առաջ նա կորցրել է իր 31-ամյա փեսային, որը բժիշկ էր. նրան հարվածել էր ադրբեջանական կասետային ռումբը»,- գրել է նա:
Ջեքի Աբրամյանը նրա հետ զրուցել է այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությունը, Արցախի բնակչության ֆիզիկական և հոգեկան վիճակը և այլն։
Նրանք խոսել են նաև այն հարցի մասին, թե ինչպես է ՄԻՊ գրասենյակը պայքարում Ադրբեջանի կեղծ տեղեկատվության դեմ։ Սիմոնյանն ասել է, որ Հայաստանում և Արցախում ստեղծված է միասնական տեղեկատվական կենտրոն, որը տալիս է Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ պաշտոնական և ճիշտ տեղեկատվություն։
09:20 21.08.2025
Վենս. Ուկրաինայի հարցով համաձայնագրի հիմնական դրույթները կարող են համաձայնեցվել մինչև Պուտին-Զելենսկի հանդիպումըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը ենթադրել է, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հիմնական մանրամասները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքները և տարածքային հարցերը, ընդհանուր առմամբ, կհամաձայնեցվեն մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Չորեքշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ գործարքի հիմնական մանրամասները կավարտվեն Պուտինի և Զելենսկու հանդիպումից առաջ, Վենսը […] ...
09:08 21.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ ...
09:00 21.08.2025
Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդայի» ու Սևիկյանի «Ֆերենցվարոշի» անսպասելի պարտությունները․ ՉԼՉեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» սեփական դաշտում 1-2 հաշվով անսպասելի պարտություն է կրել Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսից»։ Սերբիայի չեմպոնի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Կողմերը պատասխան խաղը կանցկացնեն օգոստոսի 26-ին։ Սեփական դաշտում 1-3 հաշվով անսպասելի պարտություն է կրել նաև Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը»` զիջելով «Քարաբախին»։ Պատասխան հանդիպումը կկայանա […] ...
23:00 20.08.2025
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
22:58 20.08.2025
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտումԵրևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:54 20.08.2025
Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...