Ամերիկահայերն Իլոն Մասկին կոչ են արել հրաժարվել Թուրքիայի համար արբանյակի արձակումից․ ցույց SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+14.09 oC

Ամերիկահայերն Իլոն Մասկին կոչ են արել հրաժարվել Թուրքիայի համար արբանյակի արձակումից․ ցույց SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց

09:12 30.10.2020

Հարյուրավոր ամերիկահայեր հավաքվել են Հոթորնում SpaceX ընկերության կենտրոնակայանի մոտ՝ պահանջելով Իլոն Մասկից դադարեցնել Թուրքիայի համար նոյեմբերին ծրագրված արբանյակային արձակումը, որը, նրանց խոսքով, կարող է օգնել Թուրքիային ռազմական հանցագործություններում՝ ապահովելով հարվածների մեծ ճշգրտություն։ Այս մասին հայտնում է KTLA5 հեռուստաալիքը։

Ցուցարարների խոսքով՝ տեխնոլոգիական գործիքը Թուրքիային և հետևաբար՝ Ադրբեջանին կտա Հայաստանի նկատմամբ անարդար առավելություն։ Հեռուստաալիքը մեկնաբանության համար դիմել է SpaceX ընկերություն, սակայն դեռևս պատասխան չի ստացել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական էլեկտրոնային փոստերից հարյուրավոր նամակներ են ուղղվել SpaceX՝ հորդորելով չեղարկել Թուրքիայի հետ գործարքը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հույս ունի ամրապնդել կապերը Աֆրիկայի հետ. ՏԱՍՍ

21:15 08.05.2024

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հույս ունի ամրապնդել կապերը Աֆրիկայի հետ. ՏԱՍՍ

ԱՄՆ-ը անհամբեր սպասում է աֆրիկյան երկրների հետ առևտրային կապերի ամրապնդմանը և հասկանում է, որ Չինաստանն արդեն ակտիվորեն համագործակցում է մայրցամաքի հետ։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն։ Նրան հարցրել են, թե միջազգային առևտրի վարչությունը որ շուկաներն է համարում ռազմավարական նշանակության, ինչին ի պատասխան նա […] ...

Ղրղզստանը հանդես է եկել ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման օգտին

21:00 08.05.2024

Ղրղզստանը հանդես է եկել ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման օգտին

Ղրղզստանը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման օգտին, չորեքշաբթի օրը Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում ասել է հանրապետության ղեկավար Սադիր Ջապարովը։ «Կցանկանայի ընդգծել ԵԱՏՄ-ի և չինական «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության կապի կարևորությունը. ձեռք են բերվել պայմանավորվածություններ Չինաստանի հետ սահմանին նոր անցակետերի բացման և ընդլայնման վերաբերյալ»,- ասել է Ղրղզստանի ղեկավարը։ Ջապարովի խոսքով` […] ...

Բանգլադեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան կազդի երկրի տնտեսության վրա

20:49 08.05.2024

Բանգլադեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան կազդի երկրի տնտեսության վրա

Մերձավոր Արևելքում էսկալացիան կազդի Բանգլադեշի սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտների վրա, բոլոր գերատեսչությունները պետք է նախապատրաստական ​​միջոցներ ձեռնարկեն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Շեյխ Հասինան։ «Մերձավոր Արևելքում կոնֆլիկտային իրավիճակի ծանրությունը կարող է հարվածել Բանգլադեշի սոցիալական, քաղաքական և տնտեսական ոլորտներին, ինչպես նաև ողջ աշխարհին: Այս հակամարտությունը կարող է ազդել երկրի տնտեսության վրա»,- ասել է նա՝ ի […] ...

Ամստերդամում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և պաղեստինամետ ցուցարարների միջև

20:40 08.05.2024

Ամստերդամում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և պաղեստինամետ ցուցարարների միջև

Բախումները ոստիկանների և պաղեստինամետ ցուցարարների միջև սկսվել են Ամստերդամի համալսարանի մոտ, երբ իշխանությունները փորձել են քանդել բարիկադները և ցրել ցուցարարներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NOS հեռուստաալիքը։ Հեռարձակող կորպորացիայի տվյալներով՝ առճակատման ժամանակ ցուցարարները տարբեր առարկաներ են նետել հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների վրա և կրակմարիչներ ուղղել նրանց ուղղությամբ։ Հատուկջոկատայիններն, իրենց հերթին, մահակներ են կիրառել։ Նախկինում […] ...

Պենտագոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգները վերանայում է Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության որոշ տեսակներ

20:21 08.05.2024

Պենտագոնը հայտնել է, որ Միացյալ Նահանգները վերանայում է Իսրայելին տրամադրվող ռազմական օգնության որոշ տեսակներ

ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող որոշ կարճաժամկետ ռազմական օգնության տեսակներ՝ կապված Գազայի հատվածում պաղեստինյան Ռաֆահ քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ «Չնայած վերը նշվածին, մենք ներկայումս վերանայում ենք որոշ կարճաժամկետ ռազմական օգնության մատակարարումներ՝ Ռաֆահում ծավալվող իրադարձությունների համատեքստում»,-ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեում տեղի ունեցած լսումների […] ...

Էրդողանը կոչ է արել Երևանին և Բաքվին որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր

19:54 08.05.2024

Էրդողանը կոչ է արել Երևանին և Բաքվին որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը չորեքշաբթի Անկարայի նախագահական համալիրում ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացից, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի […] ...

BACK_TO_TOP