Ձերդ վսեմությունն այս հանգրվանին անվիճելի առաջնորդի և հերոսի դիրքի վրա է. Աթեշյանը շնորհավորել է Էրդողանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+29.09 oC

Ձերդ վսեմությունն այս հանգրվանին անվիճելի առաջնորդի և հերոսի դիրքի վրա է. Աթեշյանը շնորհավորել է Էրդողանին

15:51 25.06.2018

Նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Պոլսո պատրիարքությունը հրապարակել է շնորհավորանքի տեքստը, որում ասված է.

«Վսեմաշուք Տիար նախագահ, այսօր կատարված ընտրությունները ժողովրդավարության արշավում Թուրքիայի նոր հանգրվանի սկիզբն են։ Մեր հայրենակիցների ցուցաբերած անխախտ վստահության և սիրո որպես արդյունք, Ձերդ Վսեմությունը այս հանգրվանին անվիճելի առաջնորդի և հերոսի դիրքի վրա է։ Մեր երկրի ժողովրդավարությունը նոր դարասկզբներ առաջնորդող նախագահիդ սույն պաշտոնի վերընտրությունը ուրախությամբ ողջունում և ի սրտե շնորհավորում ենք:

Մաղթում ենք, որ Հանրապետական կառավարման դրությունը, որը այս ընտրությամբ լիապես մուտք է գործել մեր երկրում,  բարեբեր թող լինի։

Հույս ունենք, որ Ձերդ Վսեմության նախագահությամբ, այս նոր վարչակարգով մեր երկրի փոքրամասնությունների հարցերն ավելի արագ լուծման կհանգեն: ժողովրդավարության արձանագրած առաջընթացը, Ձերդ Վսեմության հասցեին ազգային կամքի ցայտուն իրականացում ենք ընդունում՝ ժողովրդի յուրաքանչյուր խավի անդամի համահավասար հայրենակցական իրավունքների՝ որպես առանց խտրության ապահովության երաշխիքը։

Վսեմաշուք Տիար նախագահ՝

Ընտրության սույն հաղթանակի դիմաց, ևս մեկ անգամ սրտանց շնորհավորում ենք Ձեզ։ Իմացեք, որ մեր հոգևորականների և համայնքի աղոթքները Ձեզ հետ են։

Տերը օգնական թող լինի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 21.08.2025

SHANTNEWS

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:58 21.08.2025

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին

11:53 21.08.2025

ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին

Օգոստոսի 21-ին, ժամը 07:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

11:47 21.08.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Օգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

11:40 21.08.2025

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

11:33 21.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP