Բելգիայում խստացվում են սահմանափակումները՝ կորոնավիրուսով պայմանավորված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Բելգիայում խստացվում են սահմանափակումները՝ կորոնավիրուսով պայմանավորված

14:12 31.10.2020

Բելգիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման տեմպը հաշվի առնելով՝ որոշել են ավելացնել սահմանափակումների թիվը: Երկրում երկարաձգվել են դպրոցական արձակուրդները, փակվում են խանութները և ծառայության ոլորտները, թույլատրվում է հյուր ընդունել մեկ անձից ոչ ավելի,- այս մասին հաղորդում է  The Brusseles Times-ը: Երկրի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն ասել է, որ նպատակը մարդկանց առողջությունը պահպանելն է: Նա  նաև շեշտել է, որ մարդկանց միջև շփումները պետք է մաքսիմալ նվազեցվեն: Խստացումները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից և կտևեն մինչև դեկտեմբերի 13-ը: Դեկտեմբերի սկզբին իշխանությունները կգնահատեն այդ  միջոցների արդյունավետությունը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մտցվում են հետևյալ կարգավորումները.

1.Հյուր կանչել միայն մեկ մարդու: Ով ապրում է միայնակ՝ հրավիրել կարող է երկուսին:

2.Կենսական անհրաժեշտություն չունեցող խանութները փակվում են: Դրանք  կարող են վաճառք կատարել առցանց, կաշխատեն միայն մարդկանց և կենդանիների սնունդ  վաճառող խանութները, թերթի կրպակներն ու դեղատները:

3. Դադարեցվում են ոչ բժշկական ոլորտի ծառայությունները, նաև գեղեցկության սրահներն ու ատամնաբուժարանները:

4. Կրթական հաստատություններն անցնում են հեռավար ուսուցման:

5. Արձակուրդները երկարացվում են մինչև նոյեմբերի 15-ը:

6. Հյուրանոցները կաշխատեն, սակայն դրանցում գործող բարերն ու ռեստորանները կփակվեն:

7. Նոյեմբերի 3-ից կփակվեն հանգստի զբոսավայրերը:

8. Կփակվի նաև կենդանաբանական այգին:

9. Թաղումներին թույլատրվում է ոչ ավելի քան 15 մասնակից:

Բելգիայում թույլատրվում է  մարդկանց  հավաքվել 4 հոգով: Նրանք պարտավոր են դիմակ կրել և պահպանել սոցիալական հեռավորությունը: Պահպանվում է նաև համազգային պարետային ժամը, որը գործում է կեսգիշերից  մինչև  առավոտյան 5.00-ն:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP