Ավստրալիայի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Ավստրալիայի խորհրդարանում քննարկվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

15:36 25.06.2018

Ավստրալիայի խորհրդարանի ներքին պալատում քննարկումներ են մեկնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթ ընդունելու հարցով, հայտնում է Rusarminfo-ն:

«Հույս ունենք, որ քննարկումները կբերեն Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Ավստրալացիները 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների ականատեսն են եղել և օգնության ձեռք են մեկնել մեծաթիվ հայերի, որոնք ցեղասպանությունից փրկվելու համար փախել էին Թուրքիայից»,- Ավստրալիայի  հայկական ազգային կոմիտեում մեկնաբանել են Կոնգրեսի քննարկումները:

Փաստաթղթի հեղինակներն են Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Տրենտ Զիմերմանը և Ջոն Ալեքսանդրը: Փաստաթղթի ընդունմանը կողմ են արտահայտվել խորհրդարանի ստորին պալատի ուժերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 21.08.2025

SHANTNEWS

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:58 21.08.2025

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին

11:53 21.08.2025

ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին

Օգոստոսի 21-ին, ժամը 07:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

11:47 21.08.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Օգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

11:40 21.08.2025

Հայտնի են Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի եզրափակչի մասնակիցները

Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Ալ Ահլին» Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Հոնգկոնգում անցկացվող մրցաշարի երկրորդ կիսաեզրափակչում Մաթիաս Յասլեի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Ալ Քադիսիային»։ «Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն դուբլ է գրանցել։ «Ալ Ահլին» եզրափակչում օգոստոսի 23-ին կմրցի «Ալ Նասրի» հետ։ ...

BACK_TO_TOP