20:00 25.06.2018
ԱՄՆ Վիրջինիա նահանգի Red Hen ռեստորանային համալիրի սեփականատիրուհին նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Սառա Սանդերսին և նրա ընտանիքին խնդրել է լքել ռեստորանի տարածքը: Այս մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ քաղաքացին այսկերպ իր դժգոհությունն է արտահայտել Թրամփի վարչակազմի որդեգրած քաղաքականության նկատմամբ:
ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը միջադեպը մեկնաբանել է թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով, որ այդ արարքով ռեստորանի ներկայացուցիչը բնութագրել է իրեն:
Last night I was told by the owner of Red Hen in Lexington, VA to leave because I work for @POTUS and I politely left. Her actions say far more about her than about me. I always do my best to treat people, including those I disagree with, respectfully and will continue to do so
— Kayleigh McEnany 45 Archived (@PressSec45) June 23, 2018
Ավելի ուշ միջադեպի վերաբերյալ թվիթերյան իր էջում մեկնաբանություն է թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ քննադատելով ռեստորանի տերերին հաստատության տարածքի աղտոտվածության համար:
«Red Hen ռեստորանը լավ կլինի՝ կենտրոնանա իր արտաքին տեսքի՝ դռների ու պատուհանների մաքրության վրա (ներկելու շատ մեծ անհրաժեշտություն ունեն), քան մերժի ծառայություն մատուցել Սառա Սանդերսի պես լավ մարդուն: Ես մեկ սկզբունք գիտեմ՝ եթե ռեստորանը կեղտոտ է դրսից, ապա այն կեղտոտ է նաև ներսից»,- գրել է ԱՄՆ նախագահը:
The Red Hen Restaurant should focus more on cleaning its filthy canopies, doors and windows (badly needs a paint job) rather than refusing to serve a fine person like Sarah Huckabee Sanders. I always had a rule, if a restaurant is dirty on the outside, it is dirty on the inside!
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 25, 2018
Նման մի միջադեպ գրանցվել էր նաև մեկ այլ մեքսիկական ռեստորանում: Քաղաքացիների մի խումբ մուտք էր գործել Սպիտակ տան մոտակայքում գործող մեքսիկական ռեստորաններից մեկն ու իր դժգոհությունը հայտնել այդ երկրի ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենին՝ երեխաներին ծնողներից բաժանելու՝ ԱՄՆ գործելաոճի համար: Նախարարը ստիպված էր եղել լքել ռեստորանային համալիրը:
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...
12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահինՊարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...
12:17 21.08.2025
Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասինՄադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...