Ռուստամ Բադասյանը ԵԽ անդամ պետություններին կոչ է արել գործել, երբ հարձակման է ենթարկվում մարդկային կյանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC

Ռուստամ Բադասյանը ԵԽ անդամ պետություններին կոչ է արել գործել, երբ հարձակման է ենթարկվում մարդկային կյանքը

18:20 09.11.2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է Եվրոպայի խորհրդի՝ Հունաստանի նախագահության ներքո կազմակերպված Արդարադատության նախարարների հեռավար խորհրդաժողովին։

Շնորհավորելով Հունաստանի իշխանություններին Եվրոպայի խորհրդում Նախագահության ստանձման առթիվ՝ նախարարը խորհրդանշական է համարել, որ Հունաստանի նախագահությունը կենտրոնանում է օրենքի գերակայության առջև ծառացած մարտահրավերների վերհանմանն ու լուծմանը:

Ներկայացնելով ժողովրդավարական բարեփոխումների Հայաստանի օրակարգը՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ այն ուղղված է հասարակության վստահության բարելավմանը, դատական ​​համակարգի անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության բարձրացմանն ու արդարադատության անխոչընդոտ հասանելիության ապահովմանը:

«Մեր բարեփոխումների հիմնական մարտահրավերներից մեկը համաճարակն է, սակայն մարտահրավերն այս դեպքում չի նշանակում, որ մենք հետ ենք կանգնում մեր օրակարգից, մենք հարմարեցնում ենք մեր ծրագրերը, վերանայում առաջնահերթություններն ու շարժվում առաջ: Հաջորդ և էական մարտահրավերը Լեռնային Ղարաբաղի դեմ ԵԽ անդամ երկու պետությունների սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան է, որն ունի էթնիկ հիմք, թիրախում քաղաքացիական բնակչությունն է ավելին, այս պրոցեսում ներգրավված են վարձկան-ահաբեկիչներ: Շատ հեղինակավոր միջազգային իրավապաշտպաններ իրավիճակը տեղում գնահատել են որպես «ցեղասպանության վտանգ»,- տեղեկացրել է Հայաստանի արդարադատության նախարարը և վտանգավոր որակել այն փաստը, որ ԵԽ մեկ այլ անդամ պետության ակտիվ ներգրավմամբ ջիհադիստ ահաբեկիչները Սիրիայից և Լիբիայից տեղափոխվում են տարածաշրջան, ինչն ապացուցվում է բազմաթիվ հիմնավոր զեկույցներով և հաստատվում է պետությունների ղեկավարների և հետախուզական ծառայությունների տարբեր հայտարարություններով:

Ռուստամ Բադասյանն այս համատեքստում շեշտել է, որ երբեմն, անդամ պետություններում որոշակի վիճելի հարցերով, ականատեսն ենք լինում արագ արձագանքման ու նպատակային գործողությունների, և, ցավոք, շատ հաճախ տեսնում ենք մեծ վարանում ու, փաստորեն, զրո գործողություն այն դեպքերում, երբ մարդկային կյանքերն են անմիջական սպառնալիքի տակ՝ այդ անձանց էթնիկ պատկանելության հիմքով:

«Ես կոչ եմ անում գործել, երբ հարձակման է ենթարկվում ամենակարևոր արժեքը՝ մարդկային կյանքը»,- ասել է Հայաստանի արդարադատութան նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

17:10 28.07.2025

Դավիթ Խուդաթյանը «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Պողոսյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել «Երևանի ՋԷԿ»-ի աշխատակազմին այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար և հավաստիացրել է, որ պարոն Պողոսյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, որը միանշանակ ծառայեցվելու է ընկերության արդյունավետ կառավարմանը։ «Երևանի ՋԷԿ»-ն առանցքային նշանակություն ունի ՀՀ էներգետիկ համակարգում և […] ...

Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով

17:00 28.07.2025

Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով

«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը պատմել է, որ Ռուսաստանի չեմպիոնի ավագ Էդուարդ Սպերցյանը խորհրդակցել է իր հետ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ «Մենք շատ ենք խոսել, նա խորհրդակցել է ինձ հետ։ Ես իսկապես ուզում եմ, որ նրա երազանքն իրականանա։ Հնարավոր է՝ այսօրվա Իտալիան նրան ավելի շատ կհամապատասխանի, քան Իսպանիան։ Իսպանիայում ֆուտբոլը շատ կոմպակտ է. քիչ ժամանակ […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում

16:54 28.07.2025

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով և Ազատության պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշինի 2-րդ և 3-րդ փողոցների առանձնատների գազասպառողների, ժամը 09:30-ից […] ...

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարության պատվիրակության հետ

16:47 28.07.2025

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարության պատվիրակության հետ

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քարտուղարության պատվիրակության հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնադրամի գործունեության պաշտոնական ներկայացումը, ինչպես նաև Հայաստանի և ԿԿՀ-ի միջև ձևավորված դրական, կառուցողական և ընդլայնվող համագործակցության վերահաստատումը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գարսենյակ» ՊՀ տնօրեն Արմեն Եսոյանը։ Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել […] ...

Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ Փարքերը

16:40 28.07.2025

Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ Փարքերը

Աշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարծում է, որ այսօրվա դրությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում հաղթելու հնարավորություն ունի միայն WBO-ի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը, հաղորդում է Seconds Out-ը: «Ջոզեֆ Փարքերն այս պահին ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք պարզապես «սառեցնում» են Փարքերին։ Ջոզեֆին հաջորդ մենամարտը պետք է, […] ...

Պահպանենք անտառները՝ կանխարգելելով հրդեհների բռնկումը․ փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացնում

16:34 28.07.2025

Պահպանենք անտառները՝ կանխարգելելով հրդեհների բռնկումը․ փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացնում

ՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց հետևանքով բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով հուլիսի 14-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների և էկոպարեկային ծառայողների հետ համատեղ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում 24-ժամյա […] ...

BACK_TO_TOP