13:15 10.11.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 9-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 30 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության` 4, ընտանեկան բռնության` 3, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու, կողոպուտի, շորթման, դրամանենգության, համակարգչային հանցագործության, խուլիգանության, բնակարանային անձեռնմխելիությունը խախտելու, ծեծի, թմրանյութի իրացման ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
17:00 28.07.2025
Կարծում եմ՝ «Այաքսի» նման ակումբն իդեալական տարբերակ է․ Սմոլով«Կրասնոդարի» նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովը պատմել է, որ Ռուսաստանի չեմպիոնի ավագ Էդուարդ Սպերցյանը խորհրդակցել է իր հետ Եվրոպա հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ «Մենք շատ ենք խոսել, նա խորհրդակցել է ինձ հետ։ Ես իսկապես ուզում եմ, որ նրա երազանքն իրականանա։ Հնարավոր է՝ այսօրվա Իտալիան նրան ավելի շատ կհամապատասխանի, քան Իսպանիան։ Իսպանիայում ֆուտբոլը շատ կոմպակտ է. քիչ ժամանակ […] ...
16:54 28.07.2025
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 30-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցի, Բաբայան փողոցով և Ազատության պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության ձեռնարկությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշինի 2-րդ և 3-րդ փողոցների առանձնատների գազասպառողների, ժամը 09:30-ից […] ...
16:47 28.07.2025
Շրջակա միջավայրի նախարարը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարության պատվիրակության հետՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քարտուղարության պատվիրակության հետ: Հանդիպման հիմնական նպատակն էր հիմնադրամի գործունեության պաշտոնական ներկայացումը, ինչպես նաև Հայաստանի և ԿԿՀ-ի միջև ձևավորված դրական, կառուցողական և ընդլայնվող համագործակցության վերահաստատումը։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գարսենյակ» ՊՀ տնօրեն Արմեն Եսոյանը։ Քննարկումների ընթացքում կողմերը անդրադարձել […] ...
16:40 28.07.2025
Լենոքս Լյուիսը կարծում է, որ Ալեքսանդր Ուսիկին հաղթելու հնարավորություն ունի միայն Ջոզեֆ ՓարքերըԱշխարհի նախկին չեմպիոն Լենոքս Լյուիսը կարծում է, որ այսօրվա դրությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտում հաղթելու հնարավորություն ունի միայն WBO-ի ժամանակավոր չեմպիոն Ջոզեֆ Փարքերը, հաղորդում է Seconds Out-ը: «Ջոզեֆ Փարքերն այս պահին ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք պարզապես «սառեցնում» են Փարքերին։ Ջոզեֆին հաջորդ մենամարտը պետք է, […] ...
16:34 28.07.2025
Պահպանենք անտառները՝ կանխարգելելով հրդեհների բռնկումը․ փրկարարներն ուժեղացված ծառայություն են իրականացնումՆԳՆ փրկարար ծառայությունից հիշեցնում են՝ հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ն անտառային տարածքներում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ անտառային տարածքներում հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելման, դրանց հետևանքով բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով հուլիսի 14-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների և էկոպարեկային ծառայողների հետ համատեղ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում 24-ժամյա […] ...
16:27 28.07.2025
Հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։ 1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, […] ...