10:33 11.11.2020
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին նա նշել է նոյեմբերի 10-ով թվագրված հայտարարության մեջ:
«Հակամարտության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ: Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ժան-Իվ Լը Դրիանը:
Ֆրանսիան ի գիտություն է ընդունել պատերազմի ավարտի վերաբերյալ հայտարարությունը և ուսումնասիրում է դրա պայմաններն ու հետևանքները, և, նախարարի խոսքով, ակնկալվում են պարզաբանումներ դրանց ազդեցությունը գնահատելու համար:
«Մարտերի դադարեցումը կարևոր է: Կողմերը մի քանի անգամ ստանձնել են այս պարտավորությունը վերջին շաբաթների ընթացքում, և մենք հավատարիմ ենք այդ առաջնահերթությանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կպահպանի իր ստանձնած պարտավորությունները և անմիջապես վերջ կդնի իր հարձակմանը: Այս համատեքստում մենք Թուրքիային կոչ ենք անում չձեռնարկել ոչինչ, ինչը հակասում է այս հիմնական գերակայությանը»,-ընդգծել է Ժան-Իվ Լը Դրիանը:
Նրա խոսքով՝ այս դժվար պահին Ֆրանսիան վերահաստատում է իր սրտանց բարեկամությունը հայ ժողովրդի նկատմամբ՝ Հայաստանի հետ սերտ մարդկային, մշակութային և պատմական կապերի լույսի ներքո: «Այս ողբերգական իրավիճակում մենք կանգնած ենք նրա կողքին: Մասնավորապես, մենք աշխատելու ենք տրամադրել անհրաժեշտ մարդասիրական աջակցությունը: Իրավիճակը տեղում՝ բնակչության տեղահանմամբ և քաղաքային կենտրոններում մարտերով պայմանավորված, հանգեցրեցին լուրջ հումանիտար հետևանքների: Ֆրանսիան վերջին շաբաթներին մոբիլիզացրել է իր ջանքերը քաղաքացիական հասարակության շատ մեծ նախաձեռնությունների միջոցով: Ֆրանսիայի իշխանությունները նպաստում են այս նախաձեռնություններին ՝ տրամադրելով բժշկական օգնություն, որը անցյալ շաբաթվա վերջին ժամանեց Երևան և ներառում էր վիրաբույժների թիմեր, որոնք մասնագիտացած են հակամարտությունից տուժածների բուժման գործում: Առաջիկա օրերին ձեռնարկվելու են այլ նախաձեռնություններ` Հայաստանին անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
22:50 28.07.2025
Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներԵրևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք […] ...
22:42 28.07.2025
Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներինԵվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մասնակցում էին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ […] ...
22:33 28.07.2025
Ծառուկյանը գրազ է առաջարկել ՏոպուրիայինUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրազ է առաջարկել իր քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Եթե պարտվեմ, նրան 500 հազար դոլար կտամ։ Եթե հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա: Եթե նա պատրաստ է, կարող ենք մենամարտել»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը: Ավելի վաղ վրացին ասել էր, որ չի պատրաստվում Ծառուկյանի հետ […] ...
22:24 28.07.2025
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ֆրանսիական բանաձևը Ադրբեջանի վրա. Առնոլդ Բլեյանի հարցազրույցըՄինչ առավել ակտիվացել են քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ, նախորդ շաբաթ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում հայ – ադրբեջանական թեմաներին առնչվող նախաձեռնություններ ներկայացվեցին: Ադրբեջանի նախագահի օգնականն էլ իր հարցազրույցում դարձյալ պահանջներ է հնչեցրել Հայաստանի նկատմամբ: Այս ու այլ հարցերի անդրադարձել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար Առնոլդ Բլեյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:12 28.07.2025
Հայտնաբերվել է 538 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5876 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 201 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 224 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 374 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 1325, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 529, վարելիս […] ...