12:28 11.11.2020
«Զրույց քաղաքացու հետ. իմ ամենամեծ մեղքը»,-այսպես է վերնագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական լայվը, որտեղ անդրադարձել է ստորագրված փաստաթղթին.
«Ինձ վերագրվող ամենամեծ մեղքն այդ հայտնի փաստաթուղթն է: Ասվում է, թե ես համաձայնել եմ երեք տարածքներ՝ Աղդամ, Լաչին, Քելբաջար հանձնել Ադրբեջանին: Իրականում շատ զարմանալի չթվա, բայց այդ դրվագը ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, որովհետև այդ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած է Շուշին, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն ինձ զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են՝ մեղմ ասած: Նաև Արցախի քաղաքական ղեկավարությունն էր կիսում այդ կարծիքը», – ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձել է այն հանգամանքին, թե ինչ կլիներ, եթե այդ փաստաթուղթը չստորագրվեր.
«Իրականում այդ փաստաթղթով տրվել է այն, ինչն, ըստ ռազմական ու ոչ ռազմական գնահատականի, մենք չէինք կարողանա այդ իրավիճակում պահել: Մի իրավիճակում, երբ որ Ստեփանակերտն անպաշտպան էր մնացել, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, շատ մեծ հավանականություն կար, որ կգրավվեր Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը, որից հետո մեր երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին շրջափակման մեջ, և մեր հազարավոր զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ, և արդյունքում նաև տեղի կունենար ամբողջական կոլապս: Ըստ էության, հենց այս գնահատականի հիման վրա է կայացվել այս որոշումը: Պատահական չթվա, որ արդեն տասնյակ դեպքեր կան, երբ որ առաջին գծում գտնվող զինվորները վիդեոուղերձներ են հղում, իրենց ֆեյսբուքյան էջերում են տեղադրում, որ իրենք պաշտպանում են կայացված որոշումը: Սա ինչի՞ց է, սա նրանից է, որ նրանք տեղում տեսել են և հասկացել են իրավիճակը, ինչքան էլ որ այդ իրավիճակը դառը լինի», – հավելել է Փաշինյանն ու նաև նշել, որ Սեփանակերտը գտնվում էր ուղիղ սպառնալիքի ներքո, ԶՈւ շտաբի պետի, Արցախի նախագահի գնահատականն այն էր, որ Ստեփանակերտը սիմվոլիկ էր պաշտպանված: Եթե հանկած Ստեփանակերտի անկում տեղի ունենար, դա հազարավոր զինվորների շրջափակման մեջ կթողներ: Արդյունքում կկորցնեինք նաև այն, ինչն այդ փաստաթղթով մնացել է:
23:10 28.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ23:10 28.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու […] ...
23:02 28.07.2025
Օպերայի շենքի նոր լուսավորությունը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Օպերայի շենքի նոր լուսավորությունը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:57 28.07.2025
Գևորգ Պապոյանը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության համատեքստումԱշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի Հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ և […] ...
22:50 28.07.2025
Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներԵրևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք […] ...
22:42 28.07.2025
Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներինԵվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մասնակցում էին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ […] ...
22:33 28.07.2025
Ծառուկյանը գրազ է առաջարկել ՏոպուրիայինUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրազ է առաջարկել իր քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Եթե պարտվեմ, նրան 500 հազար դոլար կտամ։ Եթե հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա: Եթե նա պատրաստ է, կարող ենք մենամարտել»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը: Ավելի վաղ վրացին ասել էր, որ չի պատրաստվում Ծառուկյանի հետ […] ...