13:35 11.11.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել և միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնել.
«Այսինքն՝ էդպե՞ս է եղել պայմանավորվածությունը՝ Շուշին կընկնի, նոր ես կհամաձայնե՞մ: Սա, իհարկե, բացարձակ անհեթեթություն է, որը փաստերով է արձանագրվում: Հոկտեմբերի 2-ին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ես հայտարարել եմ, որ կողմ եմ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Նույնը ես կրկնել եմ հոկտեմբերի 25-ին հնդկական «Վիոն» հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Այսինքն՝ հոկտեմբերի 22-ին և 25-ին հրապարակային կողմ արտահայտվելով խաղաղապահների տեղակայմանը՝ որևէ կերպ չէի կարող հոկտեմբերի 28-ին դեմ արտահայտվել դրան, սա պարզ տրամաբանություն է»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ծառուկյանի՝ ջոկատ կազմելու հանգամանքին:
«Իսկ եթե դավադրության կամ պատճառների մասին ենք խոսում, եկեք նաև արձանագրենք մի այսպիսի փաստ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երբ բանտից դուրս եկավ, հայտարարեց, որ կամավորական ջոկատ է կազմելու ու անձամբ է գլխավորելու էդ կամավորական ջոկատը: Հետո մենք տեսանք ռեպորտաժ, վերնագիր, որ Ծառուկյանը հանդիպել է կամավորականների հետ, տեսանք «Նիվաներ»՝ կամուֆլյաժ ներկով ներկած, տեսանք «Վիլիսներ» և այլն, բայց այդպես էլ, կարծես թե, չտեսանք կամավորական ջոկատ: Առավել ևս՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։
Շուշիի մոտակայքում կռվելիս գուցե հենց սա է պատճառը, որ Շուշին ընկավ, որովհետև էն խումբը, որ կռվում էր Շուշիի մոտակայքում, մի խումբն էլ ներս էր թափանցել Շուշի, գուցե եթե բավարար ռեզերվներ լինեին, հնարավոր է՝ կօգներ Շուշին պահել: Թերևս, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Շուշիի անկման առանցքային պատճառներից մեկը Գագիկ Ծառուկյանի խոստացած կամավորական ջոկատների բացակայությունն էր Շուշիի մարտին: Սա գուցե մի փոքր սիմվոլիկ, բայց իրականում սիմվոլիկ էլ չի: Եթե էդ ջոկատը պատրաստ լիներ, ՊԲ հրամանատարի տրամադրության ներքո, կարծում եմ, անհրաժեշտ պահի Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կարող էր ուղարկել, որպեսզի նրանք օգնեն Շուշի մուտք գործած մեր խմբին և ամրացներ այդ հաղթանակը, բայց, քանի որ ինչ-ինչ պատճառներով հրապարակային հայտարարություններին չհետևեց գործողություն… չգիտեմ՝ ինչ պատճառով:
Այդ ինչպես է լինում, որ հրապարակային հայտարարվում է կամ կամուֆլյաժնի «Վիլիսները» ցուցադրվում են, բայց հետո ոչ մի բան չի լինում: Սրա մեջ կարա դավաճանություն և դավադրություն լինի, համենայնդեպս, վարկած է, որն արժանի է քննության: Իսկ միգուցե այդ նիվաները և վիլիսները և ջոկատները ոչ թե Շուշիում, այլ ՀՀ-ում գործունեություն ծավալելու համար են ձևավորվել»,- ասել է Փաշինյանը ու նաև նշել, որ այդ փաստը պետք է ստուգվի և արժանանա քրեաիրավական գնահատականի, ինչն, անպայման, տեղի կունենա:
23:10 28.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու […] ...
23:02 28.07.2025
Օպերայի շենքի նոր լուսավորությունը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Օպերայի շենքի նոր լուսավորությունը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:57 28.07.2025
Գևորգ Պապոյանը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության համատեքստումԱշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի Հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ և […] ...
22:50 28.07.2025
Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներԵրևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք […] ...
22:42 28.07.2025
Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներինԵվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մասնակցում էին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ […] ...
22:33 28.07.2025
Ծառուկյանը գրազ է առաջարկել ՏոպուրիայինUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրազ է առաջարկել իր քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Եթե պարտվեմ, նրան 500 հազար դոլար կտամ։ Եթե հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա: Եթե նա պատրաստ է, կարող ենք մենամարտել»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը: Ավելի վաղ վրացին ասել էր, որ չի պատրաստվում Ծառուկյանի հետ […] ...