Քննարկվում են նախադպրոցական հաստատությունների գործունեության գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+30.09 oC

Քննարկվում են նախադպրոցական հաստատությունների գործունեության գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը

13:43 11.11.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշների և իրականացման կարգը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է, որ կապահովվի ոլորտում պետական միասնական քաղաքականությունը և մրցակցային պայմանները՝ ուսումնական հաստատությունների միջև կրթական ծառայությունների որակի ու արդյունավետության բարձրացման առումով, կձևավորվի հաշվետվողականության մեխանիզմների առավել արդյունավետ համակարգ, կբարելավվի նախադպրոցական կրթության որակն ու արդյունավետությունը, կնպաստի ուսումնական հաստատությունների գործունեության թափանցիկությունը:

Բացի դրանից՝ նախագծով նախատեսվում է կրթական ծառայությունների որակի և արդյունավետության համեմատական գնահատում, նախադպրոցական կրթության պետական չափորոշչի պահանջներին սաների համապատասխանության, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների և դրանց բարելավմանն ուղղված աշխատանքների, կրթական ծրագրերի իրականացման, դասավանդման մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության, ինչպես նաև հաստատության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գնահատում։ Ներքին և արտաքին գնահատման գործընթացում նախատեսվում է ներգրավել նաև հասարակությանը։ Կապահովվի նաև շահառուների` սաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների), հաստատության մանկավարժական աշխատողների, նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի քաղաքապետարանի, կրթության հարցերով զբաղվող կազմակերպությունների, գործատուների իրազեկվածության աստիճանի բարձրացումը:

Համաձայն նախագծի՝ ներքին գնահատումն իրականացնում է ուսումնական հաստատությունը` անկախ դրա կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, իսկ արտաքին գնահատումը կատարվում է ԿԳՄՍ նախարարության սահմանած գնման առարկայի բնութագրերի հիման վրա` «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ընտրված արտաքին գնահատում իրականացնող անկախ կազմակերպությունը: Ոչ պետական ուսումնական հաստատության գործունեության արտաքին գնահատումն իրականացնում է տվյալ ուսումնական հաստատության ընտրած գնահատողը:

Արտաքին գնահատման դրական արդյունքների հիման վրա գնահատող կազմակերպությունն ուսումնական հաստատությանը տալիս է հավաստագիր, որն ուժի մեջ է հինգ տարի: Հավաստագրի մեջ նշվում է գնահատման (վարկանիշային) միավորը: Արտաքին գնահատման արդյունքների հիման վրա նախարարությունը հրապարակում է արտաքին գնահատում անցած ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը: Ներքին և արտաքին գնահատումն իրականացվում է նախարարության սահմանած հարցաշարերի հիման վրա, որոնք ներառում են սահմանված չափանիշները, ինչպես նաև գնահատման միավորները:

Նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ըստ ոլորտի վերլուծության դինամիկայի՝ նախադպրոցական կրթության պահանջարկն  աստիճանաբար ավելանում է: Մասնավորապես, զարգանում են նախադպրոցական կրթության իրականացման տարբերակված ձևեր և մոդելներ, ինչպես ավանդական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այնպես էլ կրթական գործունեության լիցենզիա ունեցող տարբեր կազմակերպաիրավական հաստատությունների բազայի հիման վրա: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նախադպրոցական ծրագրեր իրացնող հաստատությունների գործունեության վերլուծության և գնահատման մեխանիզմներ, համապատասխան չափորոշիչներ և կանոնակարգել գնահատման ընդհանուր սկզբունքներն ու կանոնները՝ հիմքում ընդունելով նախադպրոցական կրթության ընդհանուր քաղաքականությունը։

Քաղաքացիները և շահառու խմբերը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ մինչև նոյեմբերի 23-ը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:10 28.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 28-ին ստորագրել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-268-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու […] ...

Օպերայի շենքի նոր լուսավորությունը. Ավինյան

23:02 28.07.2025

Օպերայի շենքի նոր լուսավորությունը. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Օպերայի շենքի նոր լուսավորությունը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Գևորգ Պապոյանը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության համատեքստում

22:57 28.07.2025

Գևորգ Պապոյանը Եթովպիայում ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները հանքարդյունաբերական քաղաքականության համատեքստում

Աշխատանքային այցով Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 28-ին հանդիպել է Եթովպիայի Հանքարդյունաբերության նախարար Հաբթամու Թեգեգնեին։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ հատկապես այն ոլորտներում, որտեղ առկա են փոխլրացնող հետաքրքրություններ և […] ...

Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներ

22:50 28.07.2025

Ռուսաստանյան ազգային փոխադրողի վրա ուկրաինացի հաքերների հարձակումից կտուժեն հազարավոր հայաստանցիներ

Երևանի «Զվարտնոց» օդանավակայանում լարված իրավիճակ է: Առավոտվանից չեն կայանում Ռուսաստանից ու դեպի Ռուսաստան չվերթների մեծ մասը: Հարյուրավոր ուղևորներ փնտրում են տոմսերը փոխելու հնարավորություններ: Պատճառը Մոսկվայում տեղի ունեցած լայնածավալ հաքերային հարձակումն է: Ո՞ր չվերթները չեն կայացել ու ի՞նչ պետք է անեն ուղևորները, ովքրե՞ր են կանգնած այց հաքերային հարձակման ետևում և ի՞նչ դասեր պետք է մենք քաղենք […] ...

Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին

22:42 28.07.2025

Աշխատաժողով՝ նվիրված ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին

Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մասնակցում էին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ […] ...

Ծառուկյանը գրազ է առաջարկել Տոպուրիային

22:33 28.07.2025

Ծառուկյանը գրազ է առաջարկել Տոպուրիային

UFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը գրազ է առաջարկել իր քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Եթե պարտվեմ, նրան 500 հազար դոլար կտամ։ Եթե հաղթեմ, նա ինձ 500 հազար դոլար կտա: Եթե նա պատրաստ է, կարող ենք մենամարտել»,- ասել է 28-ամյա հայ մարտիկը: Ավելի վաղ վրացին ասել էր, որ չի պատրաստվում Ծառուկյանի հետ […] ...

BACK_TO_TOP