Չինաստանն ու ԵՄ-ն կպայքարեն ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+21.09 oC

Չինաստանն ու ԵՄ-ն կպայքարեն ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի դեմ

08:11 26.06.2018

Չինաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչների հանդիպումից հետո կողմերը մտադրություն են հայտնել դիմակայելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային սպառնալիքներին։Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի փոխվարապետ Լյու Հեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է Bloomberg գործակալությունը։

«Միակողմանիությունն աճում է, և խոշոր տնտեսություններում հայտնվել է առևտրային լարվածություն։ Չինաստանն ու ԵՄ-ն վճռականորեն դեմ են հանդես գալիս միակողմանի առևտրային մոտեցմանը և պրոտեկցիոնիզմին, և կարծում են, որ այդ գործողությունները համաշխարհային տնտեսությունում կարող են հանգեցնել հետադիմության և անկայունության»,- հայտարարել է Լյու Հեն։

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնը պետք է մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ում առևտուր կատարող երկրների նկատմամբ: Նրա կարծիքով՝ միայն այդկերպ կարելի է հասնել հավասար պայմաններով արդար առևտրի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

21:07 21.05.2025

Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասն ամռանը լինելու է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario Sport-ը։ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի երազանքն է։ Ակումբի ղեկավարները կարծում են, որ կոլումբացի ֆուտբոլիստն ունի թիմի կազմը հզորացնելու խաղային որակներ։ Դիասին ձեռք բերելու տարբերակը դիտարկել ու հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Ֆլիկը։ «Բարսելոնան» այժմ բարելավել […] ...

Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքին

20:59 21.05.2025

Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն ներկա են գտնվել արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով ցուցադրական վարժանքին

Մայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեց ուսումնավարժանք, որը՝ նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, […] ...

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

20:47 21.05.2025

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարարության Էստոնիայի ազգային երիտասարդական խորհրդի հետ (ENL)՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է երիտասարդության ոլորտում ՀՀ պետական քաղաքականությանը՝ նշելով, որ վերջերս ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը նոր ծրագրերի հնարավորություն է […] ...

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

20:39 21.05.2025

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Մայիսի 21-ին, ժամը 15:08-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...

Հայտնի են հոկեյի ԱԱ-ի քառորդ եզրափակչի զույգերը

20:26 21.05.2025

Հայտնի են հոկեյի ԱԱ-ի քառորդ եզրափակչի զույգերը

Շվեդիայում և Դանիայում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունում խմբային փուլի արդյունքներով հայտնի են դարձել քառորդ եզրափակչի զույգերը։ A խմբի առաջին չորս տեղերում են Կանադան, Շվեդիան, Ֆինլանդիան ու Ավստրիան, B խմբում՝ Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Չեխիան և Դանիան։ Հոկեյի ԱԱ, քառորդ եզրափակիչ․ Կանադա – Դանիա Շվեդիա – Չեխիա ԱՄՆ – Ֆինլանդիա Շվեյցարիա – Ավստրիա Բոլոր հանդիպումները տեղի […] ...

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

20:13 21.05.2025

Նիկոլ Փաշինյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-ՌԴ հարաբերությունների ներկա ընթացքին։ Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Ռուսաստանի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը […] ...

BACK_TO_TOP