08:27 26.06.2018
Դամասկոսի օդանավակայանի շրջանում երկու հրթիռ է ընկել, ենթադրաբար, դրանք պատկանում են իսրայելական բանակին։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA հեռուստաալիքը։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հայտնի չէ, օդանավակայանը հարվածներից տուժել է, թե ոչ։
France-Presse գործակալությունն իր հերթին հայտնում է, որ իսրայելական երկու հրթիռներն ուղղված են եղել շիայական «Հըզբոլլահ» խմբավորմանը պատկանող զինամթերքի պահեստին։
Հաղորդվում է, որ միաժամանակ Սիրիայի հակաօդային ուժերն Իսրայելի հետ սահմանին մոտ գտնվող հարավարևմտյան Էլ-Կունեյտրա քաղաքի երկնքում անօդաչու թռչող սարք են որսացել։
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...
12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահինՊարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...
12:17 21.08.2025
Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասինՄադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...