Նոյեմբերի 16-17-ի գիշերը երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+25.09 oC

Նոյեմբերի 16-17-ի գիշերը երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը

14:06 16.11.2020

Նոյեմբերի 16-17-ի գիշերը երկնքում կդիտվի Լեոնիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ:

Ինչպես տեղեկացրին Բյուրականի աստղադիտարանից, լեոնիդների ասուպային հոսքը դիտվում է ամեն տարի նոյեմբերի 8-22 ընկած ժամանակահատվածում՝ առավելագույն փուլի մի փոքր տատանումներով։

Քանի որ նոյեմբերի 15-ին Նորալուսին է եղել, թույլ ասուպներն ավելի լավ կդիտվեն նաև առավելագույն փուլին նախորդող օրերին: Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը:

Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս, մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրև» կամ «աստղաթափ»:

Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ, և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր: Դրանց չափերը կարող են հասնել 9 մմ-ի և կշռել մինչև 85 գրամ: Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է 1866-ին հայտնաբերված Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) գիսավորից մնացած կտորների միջով Երկրի անցումով: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդների հոսքը հանդիսանում է ամենաառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ: Ասուպների այդպիսի հեղեղ դիտվեց 1999թ. և շարունակվեց 2000-2002թթ., իսկ հաջորդը սպասվում է 2032 թվականին: Սակայն ասուպների աճ (ժամում մինչև 100-150) կարող է դիտվել և այլ տարիներին: Լեոնիդների ասուպային հոսքը հայտնաբերվել է 1833թ. նոյեմբերի 12-13-ի գիշերը, և այդ օրը համարվում է ընդհանրապես ասուպային աստղագիտության ծնունդը: Հետաքրքրական է, որ հետադարձ հաշվարկով աստղագետները գտել են, որ դարեր առաջ (սկսած 6-րդ դարից) նույնպես գրանցվել է Լեոնիդների ասուպային հոսք, սակայն այն ժամանակ լիարժեք չի հասկացվել և չի բացատրվել: Ինչպես և բոլոր երկնային մարմինները և երևույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակելի վայրերից հեռու, քանի որ քաղաքային լուսավորությունը խիստ դժվարացնում է ասուպների դիտելը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

23:59 29.07.2025

Ամռան շոգին պաշտպանություն՝ ընտանիքի բոլոր անդամների համար. մասնագետ

Ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը ներկայացրել է՝ ինչպես կարելի է ամռան շոգին պաշտպանել ընտանիքի բոլոր անդամներին: Ջրի կարևորություն. Խմե՛ք օրական առնվազն 2 լիտր ջուր, շոգ օրերին՝ ավելի շատ։ Երեխաներին, տարեցներին հիշեցրե՛ք` հաճախակի ջուր խմեն, նույնիսկ եթե ծարավ չեն։ Խուսափե՛ք քաղցր, գազավորված ու ալկոհոլային խմիչքներից. դրանք ավելացնում են ջրազրկման ռիսկը։ Արևից պաշտպանություն. 11:00-ից 17:00-ն […] ...

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

23:57 29.07.2025

Արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ներդրումների մինչև 50 տոկոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ արդյունաբերական խեցգետնաբուծության ծրագրով պետությունը փոխհատուցում է ձեր ներդրումների մինչև 50 տոկոսը։ «Կարող եք հիմնել՝ փոքր բուծարան՝ 6 տոննա հզորությամբ միջին՝ 12 տոննա խոշոր՝ 18 տոննա հզորությամբ։ Կարող եք բուծել միայն ավստրալական կարմրաչանչ խեցգետին։ Դիմելու վերջնաժամկետը մոտենում է ավարտին։ Մի՛ կորցրեք պետական աջակցությունից օգտվելու ձեր հնարավորությունը։ Հարցերի դեպքում զանգահարեք ԹԵԺ […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

23:55 29.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ

Շարունակում ենք վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ երևանցիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեներում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու նպատակով։ Շուտով կավարտվի նաև շների համար նախատեսված զբոսայգու կառուցումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

23:48 29.07.2025

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է․ Ավինյան

Երևանի երիտասարդական նվագախումբը մեր ամենակարևոր նախաձեռնություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այս երիտասարդներն արդեն իսկ նվագում են Հայաստանի լավագույն բեմերում։ Օգոստոսի 2-ին նրանք պատրաստվում են ներկայացնել մեր քաղաքն ու երկիրը միջազգային ամենահեղինակավոր երաժշտական հարթակներից մեկում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում, Բեռլինում։ Բեռլին մեկնելուց առաջ, նվագախումբը ներկայացավ նույն ծրագրով՝ երևանյան […] ...

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

23:43 29.07.2025

Մեսսի, ժամանակն է, որ դու մեծանաս․ Ալեքսի Լալաս

ԱՄՆ հավաքականի նախկին խաղացող, MLS-ի «Սան Խոսե Էրթքվեյքս», «Նյու Յորք Ռեդ Բուլզ» և «Լոս Անջելես Գելաքսի» ակումբների նախկին գլխավոր մենեջեր Ալեքսի Լալասը քննադատել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին Բոլոր աստղերի խաղին մասնակցելուց հրաժարվելու համար, հայտնում է Goal-ը: «Դա արդեն շատ է ու մի փոքր զվարճալի։ Նա պայմանագիր է ստորագրել։ Նա գիտեր, որ Բոլոր աստղերի […] ...

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

23:36 29.07.2025

Երևանում «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը բախվել են․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 29-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի դիմաց, բախվել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։ Մոտոցիկլավարը, ում առաջին օգնության են հասել «Honda»-ի վարորդն ու քաղաքացիները, և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի […] ...

BACK_TO_TOP