14:01 01.12.2020
Շվեդիայում ոստիկանությունը ձերբակալել է մի 70-ամյա կնոջ: Կասկածներ կան, որ նա ավելի քան 28 տարի փակի տակ է պահել իր 12 տարեկան որդուն, հաղորդում է Expressen-ը:
Կիրակի՝ նոյեմբերի 29-ին, կնոջն այցելել է իր բարեկամուհին և տանը տեսել 41 տարեկան վախեցած մի տղամարդու, վերջինս հազիվ է կարողացել խոսել, ոտքերը վերքերով ու խոցերով են ծածկված եղել: Տղամարդը հազիվ է ոտքի վրա կանգնել և չի կարողացել պատասխանել ոչ մի հարցի:
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր: Ավելի վաղ մորն են տեղափոխել հիվանդանոց։ Ամենայն հավանականությամբ, կինը 28 տարի առաջ 12 տարեկան որդուն դպրոցից բերել է տուն և դրանից հետո երեխան տնից դուրս չի եկել: Կինն ասել է, թե այլ մարդիկ ցանկացել են վնասել իրենց, այդ պատճառով թույլ չի տվել որդուն հեռանալ տնից:
Բարեկամուհին ոստիկաններին պատմել է, որ առաջ էլ այդ ընտանիքում ինչ-որ տարօրինակ բաներ է նկատել: Փորձել է իր կասկածների մասին խոսել մյուս ազգականների հետ, նրանք առանձնապես հետաքրքրություն չեն ցուցաբերել, թեման փակվել է:
Ազգականուհին նաև հայտնել է, որ այդ տանը տասնամյակներ շարունակ մաքրություն չի կատարվել: Տունը նման է եղել մի մեծ աղբանոցի, իսկ այդ տանը կատարվածը՝ սարսափ ֆիլմի:
Ստոկհոլմի ոստիկանության մամուլի քարտուղար Թոյ Հյոգգն ասել է, որ հետաքննություն է կատարվում: Այլ մանրամասներ չի հայտնել:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...