00:05 27.06.2018
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ աշխարհում կոկաինի և ափիոնի արտադրության ծավալները հասել են ռեկորդային մակարդակի, իսկ այդ և այլ թմրանյութերի իրացման շուկաներն ընդլայնվում են։ Այս մասին ասվում է թմրամիջոցների վերաբերյալ համաշխարհային զեկույցում, որը պատրաստել է Թմրամիջոցների և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչությունը։
2016-2017 թթ. ափիոնի արտադրության ծավալներն աճել են 65 տոկոսով՝ կազմելով 10 500 տոննա, իսկ 2016 թվականին աշխարհում արտադրվել է ռեկորդային քանակությամբ կոկաին՝ ավելի քան 1400 տոննա։
Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, կոկաինի մեծ մասը ստացվում է Կոլումբիայում և վաճառվում Հյուսիսային Ամերիկայում։ Աֆրիկան և Ասիան նույնպես դառնում են անօրինական թմրաառևտրի և թմրանյութերի օգտագործման խոշոր հանգույցներ։
Ափիոնը հիմնականում արտադրվում է Աֆղանստանում և մատակարարվում Բալկանյան երթուղով Թուրքիա և Արևմտյան Եվրոպա։
Համաձայն զեկույցի՝ ներկայում օփիոիդներին է բաժին ընկնում կախվածության պատճառով մահվան դեպքերի ¾-ը։ Անցած տարի 15-64 տարեկան 275 մլն մարդ առնվազն 1 անգամ թմրանյութ է օգտագործել, իսկ մոտ կես միլիոնը՝ մահացել թմրանյութային կախվածությունից։
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...
12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահինՊարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...
12:17 21.08.2025
Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասինՄադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...