16:59 02.12.2020
Ֆրանսիայում փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ տնից դուրս են հանել 300 կգ քաշով մի տղամարդու, որն արգելափակվել էր իր տանը անցյալ տարվանից, երբ կոտրել էր կոնքոսկրը, հաղորդում է France3 Occitanie-ը:
Հոկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ Պերպինյան քաղաքում ավելորդ քաշով տառապող մի բնակիչ չի կարողանում տնից դուրս գալ արդեն մեկ տարի:
Նրա փաստաբանը բողոքել է ներքին գործերի նախարարին, որ Ալեն անունով իր պաշտպանյալը քաղաքային իշխանություններից օգնություն է սպասել 2019 թվականի հուլիսից, երբ ընկել էր և կոտրել կոնքոսկրը: Այդ օրվանից նա չի կարողանում դուրս գալ տնից:
4 օր տևած փրկարարական աշխատանքների արդյունքում, որում ներգրավված են եղել 50 փրկարար, ոստիկաններ, բժիշկներ, հրշեջներ և քաղաքապետարանի աշխատակիցներ, տղամարդուն դուրս են հանել տնից:
Գործը դժվարացրել է այն, որ Ալենի տունը եղել է նեղ փողոցում: Լուսամուտները ստիպված են եղել լայնացնել՝ քանդելով շենքի ճակատամասը: Շենքի մյուս բնակիչներին փրկարարական գործողության ընթացքում խնդրել են տեղափոխվել ապահով վայր: Տղամարդուն տեղավորել են հատուկ կոնտեյներում, որը վերամբարձ կռունկով բարձրացրել են մինչև լուսամուտ: Հետո այդ կոնտեյներով էլ տղամարդուն տեղափոխել են Մոնպելյե քաղաքի հիվանդանոց:
Հետազոտություններից հետո նրան կտեղափոխեն Թուլուզում գտնվող բժշկական կենտրոն՝ նախատեսված ավելորդ քաշով տառապող անձանց համար:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...
21:18 27.06.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը թիմային պայքարում երկրորդն է․ Yerevan OpenԿայացել է սպորտային մարմնամարզության ամենամյա Yerevan Open մրցաշարը: Հայաստանի երիտասարդական հավաքականը թիմային պայքարում գրավել է երկրորդ տեղը, իսկ հաղթող է դարձել Ռուսաստանի հավաքականը: Հայաստանի թիմից նժույգ թափերում ոսկե մեդալ է նվաճել Արման Ղուկասյանը, արծաթե մեդալ` Արսեն Ղազարյանը, հենացատկում բրոնզե մեդալակիր է դարձել Ռոմիկ Մելքոնյանը, զուգափայտի վրա արծաթե մեդալ է նվաճել Մարատ Հովհաննիսյանը: ...