10:33 27.06.2018
Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած գիտաժողովին ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարստությունը: «Հայկական պատմության և մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովն անցել է «Վարդանանց օրեր» ամենամյա դասախոսությունների շրջանակում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հայաստանի պատմությունն ու մշակույթը գիտական մակարդակով վերջին կես դարի ընթացքում հետազոտող Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լևոն Ավդոյանի խոսքով՝ նույնիսկ մասնագիտական շրջանակներում Հայաստանի մասին գիտելիքները հաճախ սահմանափակվում են մի քանի հիմնահարցերով, մինչդեռ, ժողովրդի պատմամշակութային հարստության մեծ մասը դուրս է մնում.
«Նոյյան տապանը Արարատ լեռան վրա, Հայաստանն՝ առաջին քրիստոնյա պետություն, Հայոց ցեղասպանություն՝ շատերն այսքանը գիտեն: Սակայն, մեր թվարկության 6-րդ դարից, երբ Հայաստանն առաջին անգամ հիշատակվել է, մինչև մեր օրերը, առկա է հարուստ և հիմնականում անհայտ պատմություն»,- ասում է Լևոն Ավդոյանը:
Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում անցած «Հայկական պատմության և մշակույթի արդի խնդիրները» թեմայով գիտաժողովին մասնակցող Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Հայաստանի պատմաբանները ներկայացրեցին հայագիտության արդի հարցերը՝ Կիլիկիո թագավորության զարգացումից մինչև Հայաստանում սամիզդատի՝ ինքնահրատի տարածում:
«Հայերը տևական ժամանակ եղել են մետաքսի ճանապարհի հիմնական ուժերից մեկը, իսկ մոնղոլների իշխանության տարիներին նրանք է՛լ ավելի մեծացրեցին սեփական դերը», – ասում է Հելեն Էվանսը Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից։
Մոնղոլների առևտուրն ու Կիլիկիո թագավորությունն իր զեկույցում Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աշխատակից Հելեն Էվանսը նշում է՝ մոնղոլների հետ համագործակցելիս Կիլիկիո թագավորությունն այնքան հզոր էր դարձել, որ ձգտում էր նույնիսկ դառնալ երկրորդ Բյուզանդիան:
«Մոնղոլների առևտրի ուղիների վրա Կիլիկիո թագավորության վերահսկողությունը թագավորության հարստության և հզորության բանալին էր»,- նշում է Հելեն Էվանսը:
Խորհրդային իշխանությունների կողմից արգելված հայկական սամիզդատը ծնունդ տվեց ժամանակակից Հայաստանի մամուլին, նշում է Ներսես Հայրապետյանը.
«Դա մեր մշակույթի, լրագրության, պատմության մի մասն է»,- ընդգծում է Ներսես Հայրապետյանը:
Փորձագետի խոսքով՝ անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի պատմությանն ու մշակույթին նվիրված հետազոտությունները. «Մենք սովորաբար ավելի շատ հետ նայող ժողովուրդ ենք, սակայն, կան թեմաներ, որ մեր կողքին են»:
11:33 21.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 21-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 21-ի 08։00 դրությամբ կազմել է 20.3 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...
11:00 21.08.2025
China Daily. Հնդկաստանի և Չինաստանի հարաբերությունների բարելավումը պայմանավորված չէ ԱՄՆ ճնշման հետՉինաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների բարելավման սկիզբը կապված չէ Նյու Դելիի նկատմամբ Վաշինգտոնի կողմից կիրառվող մաքսատուրքային ճնշման հետ, այլ երկու երկրների գիտակցված ընտրություն է, ասվում է հինգշաբթի օրը «Չայնա Դեյլի» թերթում հրապարակված խմբագրական հոդվածում։ «Չին-հնդկական հարաբերությունների բարելավումը չպետք է դիտարկել միայն որպես ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի ճնշման արդյունք, այլ որպես երկու երկրների ընդհանուր բարօրության համար նրանց […] ...
10:55 21.08.2025
NYT. Ռուբիոն բանակցություններ կվարի Ուկրաինայի և Եվրոպայի ազգային անվտանգության խորհրդականների հետԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր խորհրդականի պաշտոնը, օգոստոսի 21-ին «դիվանագիտական բանակցություններ» կանցկացնի Ուկրաինայի և մի քանի եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան հայտնել է «Նյու Յորք Թայմս»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի։ Հրատարակության տվյալներով՝ Ռուբիոյի հանդիպումը Ուկրաինայի իր գործընկերների […] ...
10:50 21.08.2025
Մադուրոն կոչ է արել Վենեսուելայի ժողովրդին պաշտպանել ինքնորոշման իրավունքըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել ժողովրդին պաշտպանել Բոլիվարյան Հանրապետության ինքնիշխանության, խաղաղության և ինքնորոշման իրավունքը։ «Ես կոչ եմ անում Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Միացյալ Նահանգների, Աֆրիկայի և այլ տարածաշրջանների բոլոր ժողովուրդներին, բոլոր սոցիալական շարժումներին պաշտպանել վենեսուելացի ժողովրդի ինքնիշխանության, խաղաղության, ինքնորոշման և իրենց ապագայի իրավունքը», – ասել է Մադուրոն Ամերիկայի ժողովուրդների Բոլիվարյան դաշինքի (ALBA) գագաթնաժողովում, […] ...
10:45 21.08.2025
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ […] ...
10:40 21.08.2025
Վենս. Եվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ Թրամփը կզանգահարի Պուտինին իրենց հետ հանդիպումից հետոԵվրոպացի առաջնորդները չէին սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը իրենց հետ հանդիպումից անմիջապես հետո կզանգահարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Նախագահն ասաց. «Դա լավ հանդիպում էր, ես պատրաստվում եմ զանգահարել Վլադիմիր Պուտինին՝ տեսնելու, թե նա ինչ ունի ասելու այդ մասին»։ Եվ բոլորը […] ...