18:15 07.12.2020
Աղետից 32 տարի անց Շիրակի մարզում դեռ 3600 տնակ կա, որից 2800-ը՝ Գյումրիում։ Այս թվային տվյալները ստացվել են կառավարության որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի ուսումնասիրման ու քարտեզագրման արդյունքում։
Հաշվառվել են ոչ թե ընտանիքներն, այլ ժամանակավոր կացարանները, որոնց մի մասն էլ բնակեցված չէ, կամ տարիների ընթացքում մի քանի սեփականատեր է փոխել։ Այդ տնակներում ապրում են նրանք, որոնք երկրաշարժից անօթևան են, բնակարան ստացել են, վաճառել, բնակարան ունեն ու շարունակում են ապրել տնակում։
Անօթևանության խնդիրը 3 տասնամյակ անց ինչու չի լուծվում։ Այս թեմայով քննարկմանը մասնակցել են համայնքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, որոնք մի քանի պատճառներ են նշել՝ տնտեսական վատ վիճակը, անօթևանության խնդրի կարգավորման հարցում ոչ պատշաճ մոտեցումը, կոռուպցիոն դրսևորումները և տնակային հոգեբանությունը, որ ձևավորվել է խնդրի ձգձգման պատճառով։
Գյումրիի երբեմնի մեծ տնակային թաղամասերում ժամանակավոր կացարանները հիմա ցաք ու ցրիվ են։ Տարիներ առաջ ավելի խիտ էին տնակային թաղերը։ Ֆանտաններ, Ավտոկայանի բանավան, Մանուշյան․․․ քաղաքի այդ հատվածներում դոմիկները համարակալված էին։ Ժամանակավոր կացարաններին մշտական հասցե պետք չէր:
Հիմա այդ համարակալումների հերթականությունը խախտվել է: Շատ տնակներ քանդվել են, մնացածների տերերն են փոխվել, և ոչ մեկ անգամ: Անցած երեք տասնամյակների ընթացքում անօթևանների մի քանի հաշվառում է եղել, որոնք հասցրել են փաստաթղթեր ներկայացրել և հայտնվել են հերթացուցակում, իսկ ով ուշացել է, զրկվել է բնակարան ստանալու իրավունքից: Կառավարությունը հաշվառեց ու քարտեզագրեց, թե Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում քանի ժամանակավոր կացարան կա:
«Երեք մարզերում հաշվառված ժամանակավոր կացարանների թիվը 7000 է: Աշխատանքային խմբի նվաճումներից մեկն այն է, որ վերջապես հնարավոր եղավ այդ 3 մարզերում քարտեզագրել, ճշգրտել ժամանակավոր կացարաններում և ոչ հիմնական շինություններում ապրողների ցանկը, թվակազմը, այդտեղ հայտնվելու պատճառները, կացարանի տեսակը և այլն: Վերջապես գոնե այդ ցանկը կա, բայց անօթևանների ցանկն անհամեմատ մեծ է»,- նշում է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Երեք մարզերում հաշվառված 7000 ժամանակավոր կացարանից միայն 2800-ը Գյումրիում է, որից 500-ն էլ բնակեցված չէ: Անօթևանների թիվն, ըստ Գյումրիի ավագանու անդամի, ավելի մեծ է, քանի որ այս հաշվառման մեջ ընդգրկված չեն արտերկրում ապրող այն ընտանիքները, որոնք բնակարան են կորցրել ու չեն փոխհատուցվել, ընդգրկված չեն նաև վթարային շենքերի բնակիչները: Այնինչ, տարիներ առաջ 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներն անօթևանի կարգավիճակ էին ստանում:
«Այս տարի կար ծրագիր, որով Տիգրան Մեծի 5 վթարային շենքի մեկ մուտքը պետք է ամրացվեր, Իսահակյան 9, Ղուկասյան 29, Անտառավան 26 շենքերի բնակիչներին էլ բնակարանի գնման վկայագրեր պետք է տրվեին: Բայց Իսահակյան 9 շենքի բնակիչները վկայագրերից հրաժարվեցին, իսկ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ծրագիրը տեղափոխվեց հաջորդ տարի»,- ասում է Շիրակի մարզպետարանի ճարտարապետաշինարարական բաժնի պետի ժպ Մկրտիչ Ասատրյանը:
Ըստ բանախոսների՝ կառավարությունը մինչև 2021-ի հունիսի 30-ը հստակեցնելու է ժամանակացույցը, թե հաշվառված տնակներում ապրողների փոխհատուցումն ինչպես է լինելու, այս ընթացքում նաև հաշվարկ է կատարվելու, թե ինչ կարժենա այս ամենը պետբյուջեի համար:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...