15:52 27.06.2018
Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն միակողմանի պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուեսս Միթչելը, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը:
«Մենք թուրքական իշխանությունների հետ կայացած մեծաթիվ պաշտոնական հանդիպումների ընթացքում բազմիցս ասել ենք, որ կլինեն հետևանքներ՝ առաջին հերթին 231 CAATSA-ում (ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին օրենք ) ներառված հարցում: Մենք կիրականացնենք դա, և երբ հայտնաբերենք, որ գործարքն իրականացած է, մենք 231 CAATSA-ի համապատասխան պատժամիջոցներ կկիրառենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
Աղբյուրը փոխանցում է ամերիկացի պաշտոնյայի խոսքերն այն մասին, որ համակարգի ձեռքբերումը զգալիորեն կվատթարացնի ոչ միայն ռազմական, այլև մյուս որորտներում երկու երկրների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունները:
«Մենք նաև պարզ ասել ենք, որ C-400-ների ձեռքբերումն ազդեցություն կունենա ԱՄՆ-ի և Թուրքիայի հետագա ռազմական համագործակցության հետագա ընթացքի վրա, այդ թվում՝ (5-րդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչի արտադրության նախագիծ) F-35-ի հարցում»,- հայտարարել է Միթչելը:
Ըստ աղբյուրի՝ Միթչելը հայտարարել է նաև, որ հարցն այսքանով չի սահմանափակվի.
«C-400-ի վերաբերյալ որոշումը կարող է այնպես փոխել Ամերիկա-Թուրքիա հարաբերությունների ընթացքը, որ այն այլևս հնարավոր չի լինեի վերականգնել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...
12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահինՊարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...
12:17 21.08.2025
Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասինՄադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...