Իսի լե Մուլինոն կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+12.09 oC

Իսի լե Մուլինոն կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը

23:20 11.12.2020

Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի (Ֆրանսիա) քաղաքային խորհուրդը արտահայտվել է հօգուտ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ճանաչման՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Ինչպես փոխանցում է Էջմիածնի քաղաքապետարանը, այս մասին հայտնել է Իսի լե Մուլինո քաղաքի քաղաքապետ Անդրե Սանտինին՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է.

«Ի սատարում Հայաստանի
Երեկ Իսի լե Մուլինոյի քաղաքային խորհուրդը արտահայտվել է հօգուտ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ճանաչման, ինչը Արցախի բնակչության անվտանգության և տարածաշրջանային ու միջազգային կայունության գրավականն է:
Իսի լե Մուլինո քաղաքն ավելի քան 30 տարի է քույր քաղաք է հայկական Էջմիածին սուրբ քաղաքի հետ, որտեղ ներկայումս հյուրընկալվել են ավելի քան 1000 փախստականներ: Ես իմ աջակցությունն եմ հայտնում իմ պաշտոնակից քաղաքապետ Դիանա Գասպարյանին: Մենք ձեր կողքին ենք:

Անփոփոխ հավատարիմ իր արժեքներին, ժողովրդավարությանը, համերաշխությանը, պատասխանատվության ոգուն և դեմ լինելով Կովկասում Թուրքիայի իշխանության հզորացմանը, որը 1915թ. Ցեղասպանության պատասխանատուն է, բայց մինչ օրս հրաժարվում է այն ճանաչել՝ Իսի լե Մուլինոն կոչ է անում Կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը»:

Нет описания фото.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը Ակնայում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին

21:10 04.05.2024

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը Ակնայում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը X-ի հարթակում տեղեկացրել է, որ այցելել է Ակնա: Նա օկուպացված Աղդամում ծանոթացել է ականազերծման աշխատանքներին և այլ կարիքներին: «Ուրախ եմ տեսնել, թե ինչպես է ԵՄ աջակցությունը փոխում համայնքների կյանքը», – գրել է նա։ Visited Aghdam in the West of 🇦🇿#Azerbaijan today to […] ...

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

20:40 04.05.2024

Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի պատմության կեղծման հերթական դեպքը՝ Արցախում

«Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն» ֆեյսբուքյան էջը հայտնում է Արցախի հայկական բնակավայրերի պատմության կեղծման ու մշակութային ժառանգության ոչնչացման հերթական դեպքի մասին: «Այս գործելաոճը հանդիսանում Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին։ Եկեցին «Գուգլի» տեղորոշման քարտեզներում ներկայացվում է որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ […] ...

Քարվաճարի շրջանում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

18:45 03.05.2024

Քարվաճարի շրջանում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճարի շրջանում ավտովթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս չորսը վիրավորվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների ՝ միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած և մոտակա ռազմաբժշկական հաստատություն տարհանված մյուս զինծառայողները գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նշվում է, որ ծառայությունից դուրս տեղի ունեցած ավտովթարի փաստով քննություն է տարվում: ...

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

21:57 02.05.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես: Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

15:30 02.05.2024

ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 48,477 մլրդ դրամ՝ ԼՂ-ից տեղահանված շուրջ 106000 անձանց ապրիլ-դեկտեմբեր և նախորդ ամիսների համար ֆինանսական աջակցություն տրամադրելու համար՝ ամսական 50000 դրամ չափով կամ 10000 դրամի չափով: ...

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

17:41 30.04.2024

Վստահ եմ, որ սահմանազատումը կբերի նրան, որ խաղաղության կհասնենք. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Տավուշի հատվածում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ իշխանության գործողությունները միտված են ներկային, ապագային և տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ «Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Տավուշում՝ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Բերքաբեր գյուղերի միջև, միտված են առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանները ճշտելուն։ Ի վերջո, մենք […] ...

BACK_TO_TOP