Երկիր մոլորակի բնակիչների մի մասն այսօր խավարման ժամանակ կտեսնի «Արեգակի թագը» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

Երկիր մոլորակի բնակիչների մի մասն այսօր խավարման ժամանակ կտեսնի «Արեգակի թագը»

10:41 14.12.2020

Արևի լրիվ խավարումը, որի առավելագույն փուլը (1,025) տեղի կունենա այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 19։13-ին, հնարավորություն կտա Լուսնի շուրջ տեսնել հրե օղակ կամ «Արեգակի թագ»։ Լրիվ խավարումը կտևի շուրջ 2 րոպե։ Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտնել են Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունից։

«Լրիվ խավարման ժամանակ տեսանելի են «Արեգակի թագը», որը հիշեցնում է հրե օղակ, ինչպես նաև Արևին մոտ գտնվող աստղերն ու մոլորակները», – հաղորդել են պլանետարիումից։

Աստղագետները նաև հստակեցրել են, որ արևի խավարման լրիվ և մասնակի փուլերը չեն երևա Ռուսաստանի տարածքից։ Լրիվ խավարմանը կարող են հետևել միայն Չիլիի և Արգենտինայի բնակիչները։ Իսկ մասնակի խավարումը տեսանելի կլինի Հարավային Ամերիկայում, Պոլինեզիայում, Անտարկտիդայում և Աֆրիկայում։

Լուսնի ստվերը Երկրի վրա կընկնի Մոսկվայի ժամանակով ժամը 17։32-ին, Խաղաղ Օվկիանոսի կենտրոնական հատվածում, և կհեռանա 20։53-ին՝ Նամիբիայի ափերից արևմուտք։ Նրա լայնությունը երկրի մակերևույթի վրա կկազմի 90 կմ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:10 20.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

10:05 20.08.2025

Մեսսին պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը

Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության մեջ ամենաարագն է հատել 875 գոլի սահմանը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Goal.com-ը: 38-ամյա ֆուտբոլիստն այս նշաձողին հասել է 1116 խաղում: Արգենտինացի հարձակվողը վնասվածքից ապաքինվելուց հետո խաղադաշտ էր վերադարձել «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ խաղում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: ...

Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը

10:00 20.08.2025

Կդադարեցվի որոշ հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 20-ին ժամը 10:00- 19:00-ը կդադարեցվի ք.Ջերմուկ Ձախափնյակ 15, 16-22, 23, 24-28 Շենքերի ջրամատակարարումը: ...

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

09:49 20.08.2025

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

09:38 20.08.2025

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

09:30 20.08.2025

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...

BACK_TO_TOP