22:21 20.12.2020
Յեյլի համալսարանի գիտնականները COVID-19-ով հիվանդների մոտ հայտնաբերել են իմունիտետի հատկություն, որն ազդում է վարակի ծանր ընթացքի վրա: Այս մասին գրում է The Guardian-ը:
Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսով հիվանդների արյան մեջ կան մեծ թվով «մոլորված» հակամարմիններ (աուտոհակամարմիններ), որոնք թիրախավորում են օրգանները, հյուսվածքները և իմունային համակարգը՝ փոխանակ գրոհող վիրուսի դեմ պայքարելու։
Մասնագետները համեմատել են հիվանդների և չվարակված մարդկանց իմունային արձագանքը և վարակվածների մոտ հայտնաբերել են բազմաթիվ «շեղված» հակամարմիններ, որոնք արգելափակել են հակավիրուսային պաշտպանությունը, ոչնչացրել օգտակար իմունային բջիջները և գրոհել մարմնի վրա մի քանի ուղղություններով՝ ուղեղ, արյունատար անոթներ, լյարդ, աղեստամոքսային համակարգ և այլն։
Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան շատ «աուտոհակամարմիններ» կան հիվանդի արյան մեջ, այնքան ավելի վատ է նա տանում հիվանդությունը։ COVID-19-ով հիվանդների մոտ նման հակամարմինների ավելի մեծ քանակություն է հայտնաբերվել, քան գայլախտ աուտոիմուն հիվանդություն ունեցող մարդկանց մոտ:
Սովորական հակամարմիններն արգելափակում են վիրուսները՝ կառչելով դրանց մակերևույթի սպիտակուցներից, իսկ աուտոհակամարմիններն ունեն անկանոն ձև, այդ պատճառով դրանք սխալմամբ կապվում են մարդու բջիջների վրա գտնվող սպիտակուցների հետ:
Փորձագետները նաև հայտնել են, որ չնայած COVID-19-ով վարակվելուց առաջ որոշ հիվանդների մոտ առկա են եղել որոշակի քանակությամբ աուտոհակամարմիններ, մյուսները հայտնվել են վարակի զարգացման հետ մեկտեղ:
Հոսպիտալացվածների ավելի քան 5%-ն ունեցել է աուտոհակամարմիններ, որոնք թուլացրել են իմունային պաշտպանության հիմնական տարրը, որը վերահսկվում է ինտերֆերոն կոչվող սպիտակուցների կողմից:
Գիտնականներին վաղուց հայտնի էր, որ այնպիսի հիվանդությունները, ինչպիսիք են ռևմատոիդ արթրիտը, գայլախտը, ցրված սկլերոզը, առաջանում են իմունային համակարգի աշխատանքի խափանման և օրգանիզմի վրա հարձակման պատճառով: Սակայն այն, որ վիրուսային վարակները կարող են աուտոիմունային արձագանք առաջացնել, այնքան էլ լավ ուսումնասիրված չէ: Հոդվածում նշվում է, որ ներկայումս այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...