09:11 20.01.2018
Շաբաթվա ընթացքում համացանցում ակտիվ քննարկվում էին «Դեպի Եվրատեսիլ» նախագծին ներկայացված երգերը: Ամեն օր նախագծի պաշտոնական էջում հրապարակում էին Հայաստանը Եվրատեսում ներկայացնելու համակնորդ մի քանի երգեր, որից հետո միանգամից նկատելի էր ֆեյսբուքյան անդրադարձը՝ Եվրատեսիլով հետաքրքրված մարդիկ ներկայացնում էին իրենց ֆավորիտներին:
SHANTNEWS-ն էլ իր հերթին ներկայացնում է ֆավորիտների իր հնգյակը: Ինչպես ասում են ճաշակին ընկեր չկա, այնպես, որ եթե ձեր սիրելի երգիչը կամ երգչուհին չի ընդգրկվել մեր հնգյակում, ապա խնդրում ենք շատ ծանր չտանել 😉 :
Kamil Show – Puerto Rico
Անհասկանալի է, թե ինչու է Արսեն Գրիգորյանը որոշել երգ ձոնել Պուերտո Ռիկոյին, բայց մի բան հաստատ է՝ այս օրերի ամենասկանդալային և ամենաշատ քննարկված երգն է: Պարային ռիթմերով, ծովափնյա տրամադրություն հաղորդող երգ է: Ու չնայած հանգամանքին, որ ամբողջ երգը կատարում է Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ Կամիլը ուղղակի իրեն բնորոշ բացականչություններ է անում, այնուամենայնիվ երգը հիշվող է ու դրական լիցքեր է հաղորդում:
YouTube-ում արդեն 100000-ից ավելի դիտում ունի, իսկ մեկնաբանությունները շատ դրական են՝ մարդիկ հիմնականում հավանել են երգը, իսկ Կամիլի կերպարին կատակով են վերաբերվում:
Asmik Shiroyan – You & I
Հասմիկ Շիրոյանին դեռևս անցած տարվա «Դեպի Եվրատեսիլ» նախագծից ենք հիշում, ինչպես նաև շատերը նրան ճանաչում են «Ուկրաինայի ձայնը» նախագծից, որտեղ նրա «Dziwny jest ten swiat» երգի փայլուն կատարումը զարմացրեց հանդիսատեսին և ժյուրիին:
Հասմիկը այս տարվա ֆովորիտներից մեկն է: Նրա երգը նույնպես շատ հիշվող է և իր ռիթմերով կարող է վարակել մեծ դահլիճներ: YouTube-ում երգչուհու մրցույթային երգի վերաբերյալ հայերից բացի շատ են մեկնաբանություններ թողել նաև արտերկրացիները: Նրանցից շատերը նշել են, որ հենց այս երգը Պորտուգալիայում հաղթող կճանաչվի:
Դե ինչ դեպքերից առաջ չանցնենք և հետևենք, թե ինչ ճակատագրի կարժանանա You & I երգը:
Nemra – I’m a Liar
Երբ «Նեմռա» խումբը որոշեց Եվրատեսիլին մասնակցության հայտ ներկայացնել, խմբի երկրպագուները միանգամից 7-րդ երկնքում հայտնվեցին, իսկ երբ հրապարակեցին երգը, բոլորը միանգամից անգիր սովորեցին: Երգի բառերի և երաժշտության հեղինակը խմբի սոլիստ Վան Եղիազարյանն է: Դեռևս բացահայտված չէ, թե Վանը ինչ կախարդանք օգտագործել երգը գրելիս, բայց մի բան պարզ է, այս երգը մեկ անգամ լսելուց անգամ մխրճվում է ենթագիտակցության մեջ և ստիպում է անընդհատ կրկնության կոճակը սեղմել:
Նշենք, որ խմբի երգերը հիմնականում անգլերեն են և Եվրատեսիլին մասնակցելով նրանք շատ արագ կկարողանան իրենց կողմը գրավել եվրոպական լսարանին:
Robert Koloyan – Get Away With Us
Ճիշտ է, Եվրատեսիլում ոչ հաճախ են գնահատում իմաստալից երգերը, այնուամենայնիվ հաճախ բացառություններ լինում են: Ռոբերտ Քոլոյանի երգը այդ իմաստալից երգերի շարքին կարելի է դասել: Այս երգը, ի տարբերություն ներկայացված շատ երգերի, անգլերեն պրիմիտիվ նախադասությունների շարան չէ և հասկանալով երգելու համար է նախատեսված:
Mariam – Fade
Իսկ այս երգը չափազանց լավն է Եվրատեսիլի համար:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ երգի մրցույթը կկայանա Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մայիսի 8-12 ընկած ժամանակահատվածում:
08:43 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:33 30.04.2025
«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա ԱնչելոտիինԿառլո Անչելոտին այս ամռանը կհեռանա «Ռեալից», մադրիդյան ակումբը ցանկանում է նրան հրաժեշտ տալ մեծ հարգանքով, հաղորդում է Relevo-ն: Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։ «Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար […] ...
08:25 30.04.2025
Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆՍիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...
08:16 30.04.2025
ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործովԱրդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...
08:06 30.04.2025
Թյուրամը ապաքինվել է, Պավարը վնասվածք ստացել․ «Ինտերը»՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ արտագնա խաղից առաջ «Ինտերի» մեկ ֆուտբոլիստ ապաքինվել է վնասվածքից, իսկ մյուսը՝ վնասվածք ստացել, գրում է La Gazzetta dello Sport-ը: Հարձակվող Մարկուս Թյուրամն ազդրի վնասվածքից հետո ապաքինվել է և ընդհանուր խումբ վերադարձել: Նա բաց էր թողել թիմի նախորդ 3 խաղերը: Հանդիպմանը չի մասնակցի պաշտպան Բենժամեն Պավարը: Ֆրանսիացին վնասվածք է ստացել Ա […] ...
08:00 30.04.2025
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
00:00 30.04.2025
PFAS պոլիմերների ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրաԵվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։ Ինչո՞վ […] ...