Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ արդեն 176 աղջիկ է պատվաստվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+11.09 oC

Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ արդեն 176 աղջիկ է պատվաստվել

20:18 19.01.2018

Հանրապետությունում 2017 թվականի դեկտեմբերի 11-ից մեկնարկած պապիլոմավիրուսային վարակի դեմ (ՄՊՎ) պատվաստումներն ընթանում են բնականոն հունով: Մինչ օրս պատվաստվել է 176 աղջիկ, որոնց մոտ չի դիտվել հետպատվաստումային որևէ ռեակցիա, նույնիսկ ներարկման տեղի ցավ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից տեղային ցավը նշվում է որպես ամենահաճախակի դիտվող հետպատվաստումային ռեակցիա:

ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդություններն ու դրանց հետևանքով առաջացած բարդությունները, և հորդորում ժամանակին կատարել Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված բոլոր պատվաստումները, այդ թվում նաև` ՄՊՎ-ի դեմ: Այն կանխարգելում է արգանդի պարանոցի քաղցկեղը:

Պատվաստումները վարակիչ հիվանդությունների կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցն են: Դրա վառ ապացույցը Հայաստանում կարմրուկի դեպքերի բացակայությունն է` պատվաստումներում բնակչության բարձր ընդգրկվածության շնորհիվ:

Ներկայումս եվրոպական տարածաշրջանում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ Առավել ծանր է իրավիճակը Իտալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում։

Կարմրուկի դեպքեր գրանցվում են Ուկրաինայի ողջ տարածքում՝ այդ թվում նաև Կիևում և Օդեսայում: Ուկրաինայի առողջապահության նախարարության հայտարարությամբ՝ համաճարակի պատճառը կարմրուկի դեմ պատվաստումներում ցածր ընդգրկվածությունն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենսաբանը խոսել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին

20:28 07.05.2024

Կենսաբանը խոսել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին

ՌԴ Կրթության պետական ​​համալսարանի ֆիզիոլոգիայի, մարդու էկոլոգիայի և կենսաբժշկական գիտելիքի ամբիոնի պրոֆեսոր Վլադիմիր Սապրիկինը «Իզվեստիային» պատմել է նրբաբլիթների չափից շատ ուտելու վտանգների մասին։ «Բլիթները բավականին առողջարար սննդամթերք են: Նրանք հարուստ են կալցիումով և կալիումով (գտնվում է կաթի և ձվի մեջ)։ Դրանք պարունակում են պարզ ածխաջրեր, որոնք «արագ» էներգիա են ապահովում մարմնին: Ալյուրի մեջ առկա մանրաթելը […] ...

Ճարպաթթուների վրա հիմնված դեղամիջոցը կարող է հաղթել դիմացկուն վարակներին

20:13 07.05.2024

Ճարպաթթուների վրա հիմնված դեղամիջոցը կարող է հաղթել դիմացկուն վարակներին

ՌԴ Կենսաքիմիական ֆիզիկայի ինստիտուտը (IBCP) և Ռուսական տեխնոլոգիական համալսարանը (RTU) նոր հակաբիոտիկ են ստեղծել՝ նանոմասնիկների տեսքով։ Դրա ակտիվ բաղադրիչներն են ճարպաթթուների կոնյուգատները: «Սինթեզված դեղամիջոցը լայն սպեկտրի հակաբիոտիկ է. ըստ գործողության սպեկտրի՝ որոշ միացություններ կարող են ազդել ոչ միայն բակտերիաների, այլ նաև խմորիչ սնկերի պաթոգենների վրա», – ասել է ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Մարիա Սոկոլը: Դեղը կօգնի […] ...

Անվանվել է երշիկի օգտագործման օրական անվտանգ չափաբաժինը

23:28 06.05.2024

Անվանվել է երշիկի օգտագործման օրական անվտանգ չափաբաժինը

Էնդոկրինոլոգ և սննդաբան Օլգա Չուխաչովան կարծում է, որ կարելի է օրական մեկ կտոր երշիկ ուտել՝ առանց առողջությունը վնասելու։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում անվանել է այս մսամթերքի անվտանգ օրական չափաբաժինը։ Չուխաչովայի խոսքով՝ երշիկը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տվել սահմանափակել […] ...

Դիետոլոգը ցրել է թեյի մասին հայտնի առասպելը

23:16 06.05.2024

Դիետոլոգը ցրել է թեյի մասին հայտնի առասպելը

Թեյը չի ազդում քաշի կորստի վրա և չի նվազեցնում ենթամաշկային ճարպի ծավալը, ասել է դիետոլոգ Նատալյա Լազուրենկոն։ Նա NEWS.ru-ի հետ զրույցում ցրել է օգտակար ըմպելիքի մասին տարածված միֆը։ Լազուրենկոն նշել է, որ թեյը հակաօքսիդանտների, B խմբի վիտամինների և միկրոտարրերի յուրահատուկ աղբյուր է։ Բացի այդ, թեյը աշխուժացնում է և օգնում ներքին օրգաններին ավելի արդյունավետ կերպով հեռացնել […] ...

Տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց

18:12 06.05.2024

Տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար կազմակերպվել է երկօրյա դասընթաց

Առողջապահության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագորակցությամբ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց է կազմակերպվել տարբեր բժշկական կենտրոնների հանրային կապերի պատասխանատուների և այլ մասնագետների համար։ Դասընթացը կայացել է Եվրոպայի խորհրդի՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ 2-րդ» ծրագրի շրջանակներում։ Նպատակը էթիկայի հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր։ Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի անդամները ներկայացրել […] ...

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք․ ՀՀ ԱՆ

15:19 06.05.2024

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք․ ՀՀ ԱՆ

Կարմրուկով հիվանդանում են հիմնականում չպատվաստված կամ թերի պատվաստված անձինք: Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսի փոխանցումը աղտոտված իրերի և երրորդ անձի միջոցով բացառվում է: Կարմրուկի դեմ պատվաստումները կատարվում են 2 […] ...

BACK_TO_TOP