Նախարարը արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկություններ ու պարզաբանումներ է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Նախարարը արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկություններ ու պարզաբանումներ է ներկայացրել

20:35 19.12.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը արցախահայության աջակցության ծրագրերի մասին տեղեկություններ ու պարզաբանումներ է ներկայացրել․
«Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերի մասով ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։
• Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության ծրագրի (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում) պոտենցիալ շահառուների 99 տոկոսի դիմումները հաստատվել են, որոնցից 86 տոկոսը փաստացի ստացել է աջակցության գումարները։
• Որոշ քաղաքացիների դիմումների մերժումների մասով առկա են դժգոհություններ, քանի որ այդ անձինք թեև իրակավան տեսանկյունից չեն համապատասխանում պահանջներին, սակայն փաստացի առկա են հիմնավորումներ շահառու հանդիսանալու համար։ Այդ կապակցությամբ, Կառավարության որոշմամբ կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ Արցախի կառավարության կողմից տրամադրված հիմնավորումները հիմք կհանդիսանան շահառու համարվելու և աջակցություն ստանալու համար։
• Առաջիկա օրերին առկա մերժված հայտերը, ինչպես նաև այն հայտերը, որոնք ծրագրային պատճառներով հնարավոր չի եղել դիտարկել, կդիտարկվեն մեկ անգամ ևս։
• Դիմումների ընդունման ժամկետը դեկտեմբերի 20-ի փոխարեն երկարաձգվել է մինչև հունվարի 11-ը։
• Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության ծրագրի մասով (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) պոտենցիալ շահառուների 90 տոկոսը դիմել է, որոնց դիմումները դիտարկվում են Արցախի կառավարության կողմից, և արդեն այսօրվանից որոշ քաղաքացիներ ստացել են աջակցության գումարները։
• Այս ծրագրի մասով նույնպես դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 11-ը։
• Այս ծրագրի մասով նույնպես անհատական հիմնավորումները հիմք կհանդիսանան շահառու դառնալու համար։
• Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության ծրագրի (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) դիմումները կսկսվեն ընդունվել հաջորդ շաբաթվանից։
• Քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և վիրավորներներին աջակցության ծրագրի (1-5 մլն դրամ) դիմումներն արդեն ընդունվում են։
• Հայաստանում գտնվող արցախցիներին աշխատանքային փորձ ձեռքբերելու համար աջակցության միջոցառումը կմեկնարկի հունվարից։
• Հայաստանում գտնվող արցախցիներին ժամանակավոր զբաղվածության (համայքներում աշխատանքի) աջակցության միջոցառումը կմեկնարկի հունվարից։
• Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման (յուրաքանչյուր չափահաս անձի գծով 30.000 դրամ Հայաստանում և 45.000 դրամ Արցախում) դիմումների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 25-ից, դեկտեմբեր ամսվա համար վճարումները կիրականացվեն հունվարից։
Հայցում եմ բոլոր այն արցախցիների ներողամտությունը, ովքեր դեռ չեն ստացել աջակցությունները կամ այդ ընթացքում բախվել են անհարմարությունների։
Նախարարության համար յուրաքանչյուր քաղաքացի մեր անհատական հոգածության ներքո է։
Վստահեցում եմ, որ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է պետության աջակցությունը՝ քաղաքացու նկատմամբ մեր անհատական պատասխանատվության շրջանակում»։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

19:23 13.08.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրան

Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարիքաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական […] ...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

19:12 13.08.2025

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կցորդիչով բեռնատարը․ կա 3 տուժած

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 183-րդ կմ հատվածում բախվել են 43-ամյա Գեղամ Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 54-ամյա Մողսոդ Ֆ․-ի վարած իրանական համարանիշներով «Renault» մակնիշի կցորդչով բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

18:55 13.08.2025

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Դոնարումային

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Անգլիական ակումբի դարպասապահ Էդերսոնը մոտ է «Գալաթասարայ» տեղափոխվելուն: Կողմերը համաձայնեցրել են 3 տարվա պայմանագիր, ըստ որի բրազիլացին նոր ակումբում կստանա տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ: Այնուամենայնիվ, Էդերսոնի տեղափոխությունը դեռևս կայացած փաստ չէ, քանի որ թուրքական ակումբն […] ...

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

18:43 13.08.2025

Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Աշոցք համայնքի շինաշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի այցը Շիրակի մարզ ավարտվել է Աշոցք համայնքի շինաշխատանքների դիտարկմամբ։ Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի հետ Շիրակի մարզպետն ու նախարարը հետևել են Հ-31՝ Մ-1 Վարդաղբյուր–Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 0+00կմ 5+00կմ- 5կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ 759 մլն 600 հազար դրամ պայմանագրային արժեք ունեցող ծրագրի պատվիրատուն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ […] ...

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

18:36 13.08.2025

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։27-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։ ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

BACK_TO_TOP