Դեկտեմբերի 21-ին Երկրի բոլոր բնակիչները կտեսնեն Սատուրնի և Յուպիտերի միացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

Դեկտեմբերի 21-ին Երկրի բոլոր բնակիչները կտեսնեն Սատուրնի և Յուպիտերի միացումը

10:31 21.12.2020

Այս գիշեր Երկրի բոլոր բնակիչները կկարողանան տեսնել ամենահազվագյուտ աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Սատուրնի և Յուպիտերի միացումը, պարզ հեռադիտակի միջոցով կամ նույնիսկ առանց դրա: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Սկոլտեխ»-ի պրոֆեսոր Տատյանա Պոդլադչիկովային:

«Մայրամուտից հետո Երկրի բոլոր բնակիչները կկարողանան անզեն աչքով դիտել այս զարմանահրաշ աստղագիտական երևույթը: Կարևորը, որ եղանակը լինի պարզ և անամպ, և որքան մութ լինի երկինքը, այնքան լավ տեսանելի կլինի։ Քանի որ մոլորակները հորիզոնի գծից վեր շատ ցածր են գտնվելու երկնքի հարավարևմտյան մասում, ավելի լավ է բլուր բարձրանալ մի վայրում, որտեղ հորիզոնը չեն փակում բարձր շենքերը և ծառերը», – ասել է պրոֆեսորը:

Դեկտեմբերի 21-ին՝ ձմեռային արևադարձի օրը, երկու գազային հսկաները շատ են մոտենում միմյանց։ Ուղեծրում դրանց շարժման առանձնահատկություններից ելնելով՝ Երկրից դիտողներին թվում է, թե մոլորակները գրեթե միաձուլվում են միմյանց՝ չնայած այն բանին, որ դրանք միմյանցից հարյուր միլիոնավոր կիլոմետրեր հեռու են։ Սատուրնի և Յուպիտերի նման հանդիպումներ տեղի են ունենում յուրաքանչյուր 20 տարին մեկ անգամ, սակայն այսօր աստղագիտության սիրահարներին եզակի իրադարձություն է սպասվում, որի նմանը տեղի է ունեցել 1226 թվականին։

Ի տարբերություն այլ աստղագիտական իրադարձությունների, որոնց տեսանելիությանը հաճախ խանգարում է երկնքի լուսային աղտոտումը, Յուպիտերն ու Սատուրնը այնքան պայծառ կլինեն, որ գիշերը դրանք կերևան ցանկացած ժամի՝ մոլորակի ցանկացած վայրում: Ինչպես նշում է պրոֆեսորը, ամենապարզ սիրողական աստղադիտակներն ու հզոր հեռադիտակն աստղագիտության սիրահարներին թույլ կտան ոչ միայն մանրամասն տեսնել հսկա մոլորակները, այլ նաև տեսնել նրանց արբանյակների մի մասը և Սատուրնի օղակները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

09:49 20.08.2025

Մեկնարկել է ՄԻՊ-ի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ

Օգոստոսի 19-ից մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների աշխատանքային այցը Սյունիքի մարզի զինվորական հաստատություններ, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցի շրջանակում նախատեսվում են այցելություններ ՊՆ N զորամիավորում, մի շարք զորամասեր, զինկոմիսարիատ, ինչպես նաև Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում կուսումնասիրեն զինծառայողների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը, կծանոթանան նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին և կքննարկեն առկա խնդիրներն ու դրանց […] ...

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

09:38 20.08.2025

Մենք զզվելի տեսք ունեինք, մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին․ Նեյմար

«Սանթոսի» ավագ Նեյմարը խոսել է Բրազիլիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Վասկո դա Գամայից» կրած 0-6 հաշվով պարտության մասին, հայտնում է The Touchline-ը։ «Մենք զզվելի տեսք ունեինք։ Խայտառակություն էր։ Մենք արժանի ենք երկրպագուների վիրավորանքներին։ Շատ եմ ամաչում։ Կյանքում երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր ռմբարկուն։ «Սանթոսը» կրել էր ակումբի պատմության մեջ […] ...

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

09:30 20.08.2025

Թրամփը վստահեցրել է, որ ձգտում է վերջ դնել պատերազմներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է դադարեցնել պատերազմները և հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ «Ես սիրում եմ դա անել։ Ես սիրում եմ պատերազմները դադարեցնել», – ասել է նա ամերիկացի լրագրող Մարկ Լևինի հետ հարցազրույցում։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մեր միջև օվկիանոս կա։ Մենք պարտավոր չէինք այդքան ներգրավվել դրանում։ Եթե մենք […] ...

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

09:20 20.08.2025

Bloomberg. Մոտ 10 երկիր պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա՝ համաձայնագրի համաձայն

Մոտ տասը երկիր պատրաստակամություն է հայտնել իրենց զորքերը ուղարկել Ուկրաինա՝ հնարավոր ապագա խաղաղության համաձայնագրի շրջանակներում, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Աղբյուրների համաձայն, օգոստոսի 19-ին տեղի է ունեցել եվրոպացի պաշտոնյաների հանդիպում՝ Ուկրաինա բրիտանական և ֆրանսիական զորքեր ուղարկելու կոնկրետ ծրագրի քննարկման համար։ Մասնակիցները քննարկել են զորքերի քանակը և տեղակայման վայրերը։ Ավելի վաղ, Fox News-ին տված […] ...

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

09:10 20.08.2025

Անգլիան մնում է Անգլիա, և թող Սպերցյանը որոշի, թե որտեղ է ուզում գնալ․ Արշավին

Ռուսական ֆուտբոլի ամենահայտնի դեմքերից մեկը՝ Անդրեյ Արշավինը նշել է, որ Էդուարդ Սպերցյանն ինքը պետք է որոշի, թե եվրոպական ո՛ր առաջնությունում է ցանկանում խաղալ, հայտնում է Матч ТВ-ն: «Ես հասկանում եմ նրանց, ովքեր ասում են, որ Սպերցյանը չպետք է գնա Չեմպիոնշիփ։ Այո՛, ֆուտբոլն այնտեղ ավելի պարզ է, իսկ Սպերցյանն առանձնանում է իր հմտություններով: Այնուամենայնիվ, Անգլիան մնում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:00 20.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ ...

BACK_TO_TOP