13:51 23.12.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Օքսիտանիայի շրջանային խորհրդի բանաձևը՝ հաջակցություն Արցախի հայերի․
«2020-ի դեկտեմբերի 17-ի լիագումար նիստ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքը իր պատմության ընթացքում եղել է դառը վիճարկությունների առարկա: Այս անկլավի հայերը տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել իրենց անկախությունը՝ համաձայն միջազգային իրավունքով սահմանված և ամրագրված «ժողովուրդների ինքնորոշման իրավունքի» սկզբունքի:
Ղարաբաղյան հակամարտությունը կրկին բռնկվեց սույն թվականի հուլիսին, որին հաջորդեցին սեպտեմբերին սկիզբ առած ուժգին բախումները: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հանգեցրեց մի քանի շաբաթներ տևած զինված բախումների, որոնց ընթացքում թիրախավորվեցին Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու խաղաղ բնակչությունը:
Չնայած իր գործադրած ջանքերին, ֆրանսիական դիվանագիտության որդեգրած չեզոքության ռազմավարությունը տապալվեց դեպքերի բերումով: Քաղաքացիական անձանց ռմբակոծումը, այս տարածքից բնակչությանը վերացնելու բացահայտ ցանկությունը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) սահմաններից անդին Հայաստանի դեմ հարձակումը՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում, հարևան Թուրքիայի ռազմատենչ ազդեցությունը և այս անկայուն տարածաշրջանում հակամարտության ընդլայնման ռիսկերը հակասում են ԵԱՀԿ-ի ներքո և Ֆրանսիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համանախագահությամբ գործող Մինսկի խմբի որդեգրած խաղաղ կարգավորման ուղուն:
Այս հակասությունը եզրահանգեց նոյեմբերի 10-ին Ռուսաստանի հովանու ներքո կնքված համաձայնագրին, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասի զիջումը և կցումը Ադրբեջանին։ Սա հանգեցնում է հայերի վտարմանը մի տարածքից, որտեղ նրանք միշտ են բնակվել: Կանխարգելելու փոխարեն, չեզոքությունն անգամ տեղի տվեց անընդունելի բռնությունների և տառապանքների:
Օքսիտանիայի շրջանի բնակիչները լավ գիտեն, թե որոնք են զինված ուժերով, մարտերով, բռնությամբ, էքսպանսիոնիստական և ծայրահեղական գաղափարախոսություններով պայմանավորված հարկադրական արտաքսման պատճառած տառապանքները, քանզի մեր շրջանը իր պատմության ընթացքում մշտապես եղել է գաղթականներին ապաստանող տարածք:
Որպեսզի Օքսիտանիա շրջանը կարողանա իր կողմից համագործակցության և ֆինանսավորման միջոցով ցուցաբերել այս բնակչության համար խիստ անհրաժեշտ աջակցությունը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգրքի Լ.1115-1 հոդվածի դրույթների համաձայն, կառավարությունը պետք է վերացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ սահմանած արգելքը, և քայլեր ձեռնարկի Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ:
❗Վերոնշյալից ելնելով՝ Օքսիտանիայի շրջանային խորհուրդը իր լիագումար նիստին․
– արտահայտում է իր բարեկամությունն ու աջակցությունը Արցախի հայերին,
– խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը գործադրել դիվանագիտական և մարդասիրական ջանքեր,
– հայցում է Ֆրանսիայի կառավարությունից ճանաչել Արցախի Հանրապետությունը,
– դիմում է Ֆրանսիայի կառավարությանը վերացնել Արցախի հետ կապեր ունենալու հարցում տեղական ինքնակառավարման մարմինների առջև դրված արգելքը և այդպիսով թույլ տալ վերջիններին համագործակցել մասնավորապես մարդասիրական օգնության և ֆինանսական աջակցության տրամադրման համատեքստում»:
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:55 12.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակումՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...