19:40 24.12.2020
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն անվանել է 2020 թվականի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ համաշխարհային համատեքստում։
Նա պատասխանել է ադրբեջանցի լրագրողի հետևյալ հարցին՝ արդյո՞ք Զախարովան Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն այս տարի Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ձեռքբերումը կանվաներ։
«Անշուշտ, կարող եմ ասել այն, ինչը մենք բազմիցս կրկնել ենք՝ սա կարևորագույն իրադարձություններից մեկն է, ըստ իս, ոչ միայն տարածաշրջանային համատեքստում, այլև համաշխարհային։ Ես տեղի ունեցածը համարում եմ կարևորագույն ձեռքբերում։ Ռուսաստանի դերն ակնհայտ է։ Ուզեն թե չուզեն, բայց աշխարհում արդեն ընդունել են մեր երկրի դերն ու ներդրումը։ Հրաշքների և իրականության միջև շատ կարևոր հատված կա՝ աշխատանքը։ Եվ հենց աշխատանքը, համբերությունը, պատասխանատվությունը, բարությունն ու սերն են այն երաշխիքը, որ հրաշքները կյանքում իրականություն դառնան։ Նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների կնքած դարակազմիկ հայտարարության հետևում առաջին հերթին հսկայական աշխատանք է, և երկրորդ՝ դրա իրականացումը կապված է է՛լ ավելի մեծ աշխատանքի հետ, որը հիմա իրականացվում է»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ հարկավոր է տեղում շատ բան անել, ինչով էլ զբաղվում են ռուս խաղաղապահները, հարկավոր է քաղաքական պլանում ինչ-որ բան անել, ինչով զբաղվում են դիվանագետները և միջազգային կազմակերպությունները։
«Սպասվում է մեծ, գլոբալ, համալիր աշխատանք, և հետո արդեն կտեսնեք՝ դա հրա՞շք է, թե՞ ջանքերի արդյունք»,- ասել է Զախարովան՝ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն մաղթելով։
14:48 14.05.2025
Մարտունիում հացամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՎԱԳԵ» ՍՊԸ-ին պատկանող հացամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի), որտեղ պարզել են, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։ Մասնավորապես՝ – արտադրական օբյեկտի պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. – արտադրական օբյեկտը ապահովված […] ...
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...
14:18 14.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...