23:50 24.12.2020
ԱՀ նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, ԱՀ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես այսօր պաշտոնապես հայտարարվել է, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ ես նշանակվել եմ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թողնելու և այս պաշտոնում նշանակվելու առաջարկն ընդունելու որոշումս պայմանավորված է Արցախի ու հայության առջև ծառացած առկա մարտահրավերներով, դրանցից բխող կառավարման ճգնաժամով, ինչպես նաև իմ այն համոզմամբ, որ մասնագիտական ու մարդկային ներուժս այս ժամանակաշրջանում շատ ավելի արդյունավետ կարող է կիրառվել հենց այս դիրքում: Դժվարությամբ եմ թողել Մարդու իրավունքների պաշտպանի կարգավիճակը՝ այդ բնագավառում ևս առկա աննախադեպ մարտահրավերներով պայմանավորված, սակայն նաև ստիպված էի ընտրել պատասխանատվության ու ավելի բարձր պատասխանատվության, ծառայության ու ավելի հրատապ ծառայության միջև:
Ավելի պարզ ասած, նոր պաշտոնում ստանձնում եմ գործադիր լուրջ պարտականություններ ու լիազորություններ՝ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդատվական գործառույթների փոխարեն, իսկ այժմ հենց գործ անողների մեծ կարիք կա: Այսինքն՝ այսուհետ դառնում եմ Հանրապետության գլխավոր վարչարարը, և պարտավոր եմ նախևառաջ ապահովել Հանրապետության նախագահի աշխատակազմի արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև՝ նրա գլխավորությամբ զբաղվել բազմաթիվ ճգնաժամային խնդիրների լուծմամբ, իսկ ավելի երկարաժամկետ հատվածում՝ իմ շոշափելի ներդրումն ունենալ կառավարման համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումների ապահովման գործում:
Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես եռանդուն, սկզբունքային, թափանցիկ ու ինստիտուցիոնալ աշխատող մարդ եմ, և նույն ոճն էլ շարունակելու եմ այս նոր դիրքում: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իմ անգին փորձառությունն ինձ կօգնի ավելի արժեքահեն ու սկզբունքային գործունեություն ծավալել այս դժվարին ու խիստ վճռական ժամանակահատվածում:
Շնորհակալ եմ նախագահ Արայիկ Հարությունյանին ցուցաբերած վստահության ու ընձեռած հնարավորության համար, սա հնարավորություն է ժողովրդին էլ ավելի շատ ծառայելու, որը ես կկատարեմ մեծ պատվով ու պատասխանատվությամբ: Շնորհակալ եմ նաև հանրությանը՝ անձամբ իմ ու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հանդեպ ցուցաբերվող լայն աջակցության ու վստահության համար:
Երբեք չկորցնեք ձեր հույսը, հավատն ու վճռականությունը՝ առնվազն այն պատճառով, որ ուրիշների էլ չդրդեք կորցնել դրանք, այլապես մեղավոր կլինեք ոչ միայն ինքներդ ձեր ձախողումների համար…
Ծառայում եմ Հայրենիքիս ու ժողովրդիս»:
23:59 12.08.2025
Ավինյան. Երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայրԵրևանի յուրաքանչյուր բակ պետք է լինի հարմարավետ, կանաչ ու հասանելի մարդկանց համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակում ենք համայնքային հողերի վերադարձման և ապօրինի ավտոտնակների ապամոնտաժման աշխատանքները, որոնց փոխարեն երևանցիների համար ստեղծելու ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ խաղահրապարակներով, կանաչապատ ու խնամված տարածքներով»,- գրել է նա: […] ...
23:55 12.08.2025
Մխիթարյանի «Ինտերը» երրորդն է ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակումՈՒԵՖԱ-ն օգոստոսի 12-ին թարմացրել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալը»: Երկրորդ տեղ է բարձրացել Մյունխենի «Բավարիան», որը նախորդ մրցաշրջանում երրորդն էր: «Մանչեսթեր Սիթին» երկրորդ տեղից նահանջել է 4-րդ տեղ: Միլանի «Ինտերը», որտեղ խաղում է Հենրիխ Մխիթարյանը, 3-րդն է: Նախորդ մրցաշրջանում միլանյան ակումբը 6-րդն էր: Լավագույն տասնյակում են նաև «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, […] ...
23:50 12.08.2025
Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց «Volkswagen»-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Ադամյան դպրոցի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Ռաֆայել Թ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվելուց հետո դուրս է […] ...
23:46 12.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայում տեղի է ունեցել 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Սեյսմոլոգների տվյալներով՝ օջախը գտնվել է 65.3 կմ խորության վրա։ Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 275 կմ հեռավորության վրա։ Զոհերի և վիրավորների մասին չկան տեղեկություններ: ...
23:40 12.08.2025
Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել են «Nissan Rogue»-ը, «Mitsubishi»-ն, «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավորՕգոստոսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Տափերական գյուղում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Հրանտ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Մարզպետունի Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 35-ամյա Գալուստ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և 52-ամյա Մայիս Է․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում […] ...
23:32 12.08.2025
Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ «Ռեալում»«Ինտերի», «Միլանի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ երազում է խաղալ Մադրիդի «Ռեալում»։ 34-ամյա իտալացին La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում, պատասխանելով չիրականացված նպատակների մասին հարցին, ասել է. «Խաղալ Մադրիդի «Ռեալում»»։ Բալոտելիի վերջին ակումբը եղել է «Ջենովան», որի հետ նրա պայմանագիրը լուծարվել է 2025 թվականի հուլիսի 1-ին։ 2024/25 մրցաշրջանում նա մասնակցել […] ...