Գյումրիի թիվ 25 դպրոցում գործադուլը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+27.09 oC

Գյումրիի թիվ 25 դպրոցում գործադուլը շարունակվում է

19:40 25.12.2020

Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում այսօր գործադուլը շարունակվել է: Հիշեցնենք, երկու օր առաջ դպրոցի մանկավարժները նախազգուշական գործադուլ էին հայտարարել՝ տնօրենի ընտրության արդյունքները վերանայելու պահանջով:

Սեպտեմբերի 15-ին դպրոցում տնօրենի պաշտոնի համար մրցույթ է անցկացվել, թեկնածուներից ոչ մեկը առավելագույն ձայներ չի ստացել: Ըստ գործող կարգի էլ՝ մրցութային փուլը հաղթահարած երկու թեկնածուների միջև ընտրություն կատարել է փոխվարչապետը: Համաձայն այդ ընտրության՝ թիվ 25 դպրոցում տնօրեն է ընտրվել Գյումրի թիվ 9 դպրոցի փոխտնօրենը: Փոխվարչապետի ընտրության հետ մանկավարժները համաձայն չեն և պահանջում են վերանայել որոշումը:

Մանկավարժների  նախազգուշական գործադուլը իրենց պահանջին ուշադրություն հրավիրելու նպատակն ուներ և նախազգուշացրել էին, որ եթե իրենց բարձրացրած հարցն էլի օդում կախված մնա, դիմելու են անժամկետ գործադուլի: Այսօր ևս մանկավարժներն իրենց պահանջի հետ մենակ էին: Նախազգուշական գործադուլից հետո մանկավարժների հետ հանդիպելու, հարցը քննարկելու ցանկություն ո՛չ մարզպետարանում, ո՛չ էլ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում չեն հայտնել: Մանկավարժներն էլ որոշել են գործադուլը շարունակել: Իսկ պահանջը մեկն է՝ վերանայել տնօրենի ընտրության որոշումը և այդ պաշտոնում նշանակել իրենց գործընկեր Մերուժան Մինասյանին, որը քվեարկությամբ տնօրենի մյուս թեկնածուից կրկնակի ավելի ձայներ է ստացել, բայց փոխվարչապետի որոշմամբ՝ քիչ ձայներ ստացած թեկնածուն է տնօրեն նշանակվել:

«Մենք դասադուլ չենք հայտարարել: Պարզապես տեղյակ ենք պահել, որ մեր իրավունքները պաշտպանելու համար անում ենք գործադուլ: Բնականաբար, հասկանալի է, որ եթե ուսուցիչը գործադուլ է անում, սա նշանակում է, որ դասարան չեն մտնում, դաս չեն պարապում: Եղել են երեխաներ, որոնք եկել են դպրոց, նստել իրենց դասարաններում, բայց մենք դաս չենք պարապել: Մեր նախազգուշական գործադուլին ոչ ոք չի արձագանքել, պարզապես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին կրթության վարչությունից ասել են, որ ուշադիր լինենք՝ աշակերտների կրթական իրավունքը չոտնահարվի»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ուսուցիչ Թաթուլ Խաչատրյանը:

Տնօրենի ընտրության որոշումը վերանայելու մասին մանկավարժների դիմում-բողոքին փոխվարչապետի աշխատակազմից, ըստ նրանց, պատասխանել են, որ որոշումը կայացված է և փոփոխության ենթակա չէ: Որոշումը վերանայելու ևս մեկ դիմում էլ տնօրենի թեկնածու Մերուժան Մինասյանն է փոխվարչապետին հասցեագրել, իսկ վերանայման պահանջը հիմնավորում է սրանով, որ նախ` երկու թեկնածուների միջև ընտրություն կատարելու ժամկետներն են խախտվել:

«Մեզ կրթության վարչությունից պատասխանել են, որ սեպտեմբերի 18-ին փաթեթներն ուղարկվել են փոխվարչապետին: Սեպտեմբերի 18-ից մինչև սեպտեմբերի 26-ը փոխվարչապետը որոշում չի կայացրել: Նաև հարցազրույց  է անցկացվել, որն օրենքի կետով նախատեսված չի եղել: Հարցազրույցը երևի հենց այդ նպատակով անցկացվեց, որ նշանակեին այն անձին, որին ցանկանում էին»,- նշել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ուսուցիչ  Մերուժան Մինասյանը:

Վաղը ևս թիվ 25 դպրոցում դասեր չեն լինելու: Նորից սպասելու են փոխվարչապետի պատասխանին, պատասխան չստանալու դեպքում, մանկավարժները հայտարարեցին՝ գործադուլը կշարունակեն նաև արձակուրդներից հետո:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

23:47 17.07.2025

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

23:42 17.07.2025

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

23:33 17.07.2025

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP